Facebook   Twitter
 
Արհեստավարժ հանրային իրազեկումը կարող է կյանքեր փրկել

Արհեստավարժ հանրային իրազեկումը կարող է կյանքեր փրկել

16 Ապրիլի 2018 - 19:52
Ապրիլի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության ԱԻ նախարարության Անվտանգության և հասարակության հետ հաղորդաքկցության կենտրոնի ղեկավար Ելենա Դմիտրուկին, Բելառուսի ԱԻ նախարարության Կենսագործունեության անվտանգության կենտրոնի Մոգիլյովի շրջանի ստորաբաժանման փարձագետ Ինեսա Ելֆիմովային և «Служба спасения», «Юный спасатель» միացյալ խմբագրությունների ղեկավար Ելենա Պոլեշենկովային:
Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակներում հանրային իրազեկման բնագավառում իրականացվող տեղեկատվական քաղաքականության և հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ կիրառվող մեխանիզմների վերաբերյալ փորձի փոխանակումը և համագործակցության ուղիների մշակումը:

Իր խոսքում կարևորելով արտակարգ իրավիճակներում վարքականոնների վերաբերյալ ուսումնական բովանդակությամբ տեղեկատվության տարածումը՝ հասարակության տարբեր լսարանների ճիշտ թիրախավորմամբ՝ նախարար Տոնոյանը առաջարկեց հանրային իրազեկման համատեղ ծրագրեր մշակել՝ տեղայնացնելով բելառուս գործընկերների կողմից ներկայացված լավագույն փորձը: «Հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը նպաստում է աղետների ռիսկի նվազեցմանը և կարող է մարդկային կյանքեր փրկել»,-ասաց ԱԻ նախարարը:

Կողմերը քննարկեցին նաև ուսուցողական տեղեկատվության առավել արդյունավետ տարածման մեխանիզմները՝ նշելով, որ յուրաքանչյուր թիրախային լսարանի համար հարկավոր է մշակել տեղեկատվության մատուցման ուրույն ձև:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցել հանրային իրազեկման ոլորտում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի մշակման գործընթացում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
22 Հունվարի 2019 - 10:16
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Աստղագուշակ՝ հունվարի 22-ի համար
22 Հունվարի 2019 - 10:13
Խոյ. Հնարավոր են հաճելի ծանոթություններ, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբն անվահավանական է: Մի առաջնորդվեք նախազգացողությամբ` այն ձեզ կխաբի, փոխարենը սթափ միտքն ու տրամաբանությունը կօգնեն կենտրոնանալ և բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել:
Երկրաշարժ Ինդոնեզիայում
22 Հունվարի 2019 - 10:09
Ինդոնեզիայի Բոգորավատու կղզու շրջանում տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
22 Հունվարի 2019 - 10:03
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Իրատես». Քննչականում իրավական քաոս է
22 Հունվարի 2019 - 10:00
«Իրատես» թերթը գրում է. «Մի կողմից ՄԻԵԴ-ի որոշումը, մյուս կողմից դատական համակարգից մշտական բողոքները թույլ են տալիս միանշանակ պնդել, որ այս ոլորտում իրավիճակ չի փոխվել։
Ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է
22 Հունվարի 2019 - 09:59
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը
22 Հունվարի 2019 - 09:54
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնի աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները` Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը:
«Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի հավատա­րիմ կադրերը հեռանում են համակարգից՝ նախընտրելով զբաղվել փաստա­բանական գործունեությամբ
22 Հունվարի 2019 - 09:52
«ՀՀ քննչական կոմիտեի նախկին նա­խագահ Աղվան Հովսեփյանի հավատա­րիմ կադրերը հեռանում են համակար­գից՝ նախընտրելով զբաղվել փաստա­բանական գործունեությամբ, քան լինել համակարգում:
«Հրապարակ». Դավոսից հետո Փաշինյանը կրկին կմեկնի Մոսկվա. ԵՏՄ-ում նախագահելու իրավունքը փոխանցվում է Հայաստանին
22 Հունվարի 2019 - 09:50
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Դավոս է մեկնել՝ համաշխարհային տնտեսական ամենամյա ֆորումին մասնակցելու։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16453
 
Լրահոս`
 
 
Երկրաշարժ Ինդոնեզիայում
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Google-ը տուգանել է 50 մլն եվրոյով
Միջազգային, Հասարակություն