Facebook   Twitter
 
Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանրահավաքը

Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանրահավաքը

16 Ապրիլի 2018 - 20:51
Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանրահավաքը, որի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ ապրիլի 13-ին տեղի ունեցած գործողություններին և իրենց հետագա քայլերին:

Նա նշել է, որ ակցիան սկսելու են իրականացնել արդեն այս գիշեր՝ չնայած կարծիքներին, որ «գիշերը մարդիկ չեն մնա և ակցիան թույլ կլինի»:

«Կարծում եմ որ պետք է ակցիան սկսել այսօրվանից, ով ուզում է, հենց այսօրվանից էլ պետք է սկսի այն՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողություններով, հնարավոր բոլոր միջոցներով»,- նշել է Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նյու Յորքում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
25 Սեպտեմբերի 2018 - 22:22
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Բրիտանացին փորձել է ազատվել դաջվածքից և ուռուցք է ձեռք բերել
25 Սեպտեմբերի 2018 - 22:13
Բրիտանացին որոշել է ազատվել դաջվածքից, որ արել էր մատնեմատի վրա նախկին ընկերուհու պատվին, սակայն երկու գործողությունից հետո նրա մոտ քաղցկեղ է առաջացել՝ գրում է The Mirror-ը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունը՝ ոչ կոմպետենտ հսկողության արդյունք. մանրամասներ միջադեպից (Տեսանյութ)
25 Սեպտեմբերի 2018 - 22:05
ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով այսօր կեսօրին մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը` 40-ամյա Վահրամ Գասպարյանը: Եվս մեկ աշխատակից թեթև վնասվածքներով անմիջապես տեղափոխվել է նույն բուժհաստատություն:
«Dasaran.am»–ը ՊՆ-ի հետ պատրաստվում է հանդես գալ նոր նախաձեռնությամբ
25 Սեպտեմբերի 2018 - 21:58
«Dasaran.am» կրթական հարթակը պաշտպանության նախարարության հետ համատեղ պատրաստվում է առաջիկայում հանդես գալ նոր նախաձեռնությամբ։
Հայաստանում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների զորավարժություն
25 Սեպտեմբերի 2018 - 21:51
Հոկտեմբերի 8-ից 13-ը, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:
Մել Գիբսոնը կրկին որոշել է զբաղվել ռեժիսորությամբ
25 Սեպտեմբերի 2018 - 21:44
Մել Գիբսոնը կզբաղեցնի Սեմ Փեքինփի դասական վեսթերնի ռեմեյք «Վայրի հանցախումբ» ֆիլմի ռեժիսորական բազկաթոռը՝ գրում է Deadline-ն։
ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ
25 Սեպտեմբերի 2018 - 21:41
Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությանն ընդունել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից:
Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրենին
25 Սեպտեմբերի 2018 - 21:40
Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին և Ընկերակցության hայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:
Չնայած նախարարի պաշտոնին՝ շարունակում եմ դասավանդել ԵՊՀ-ում. Արայիկ Հարությունյան
25 Սեպտեմբերի 2018 - 21:33
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ ամֆիթատրոնի և ուսանողական ու դասվանդման նոր կենտրոնների բացումը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14988
 
Լրահոս`