Facebook   Twitter
 
Պարուհի VARDA-յի հայրը հատուկ իր համար ձկան խորոված է պատրաստել

Պարուհի VARDA-յի հայրը հատուկ իր համար ձկան խորոված է պատրաստել

16 Ապրիլի 2018 - 21:21
Տաղանդավոր պարուհի VARDA-ն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված քնքուշ լուսանկարում VARDA-ն իր ծնողների տանն է, նրանց շատ հետ, որի անունը Ջիմի է:
Լուսանկարին կից VARDA-ն գրել է. «Նկարը ոչ գլամուր խորագիրն է կրում: Ծանոթացեք սա Ջիմին է, նա բարի է ու զվարճալի: Այսօր ընտանեկան ընթրիք է: Հայրս մայրիկիս համար խորոված է պատրաստում, իսկ ինձ համար՝ ձկան խորոված, նա արդեն հաշտվել է, որ ես միս չեմ ուտում»:

Նշենք, որ ավելի վաղ VARDA-ն Instagram-ի իր էջում կրքոտ լուսանկար էր հրապարակել, որտեղ, բացի այն, որ ցուցադրել էր իր շքեղ մարմինը, նաև իր հետևորդների հետ խոսել էր կյանքում իր դերերի մասին:

Հրապարակված սկանդալային լուսանկարին կից պարուհին գրել էր. «Ես լավն եմ ու բարի, խիստ և սեքսուալ, նվիրված, բայց միաժամանակ ազատ… Այս ամենը ես եմ և ինձ համար դժվար է հրաժարվել այս դերերից որրէ մեկից… Իհարկե, ժամանակի հետ դրանք կավելանան, իսկ հիմա ցանկանում եմ վայելել դրանցից յուրաքանչյուրը՝ ինչ կա հիմա! Բեմն ինձ համար հարթակ է, որտեղ կարող եմ էքսպերիմենտներ անել առանց ռիսկի դիմելու, որ կփչացնեմ կյանքս: Դա կարծես սպիտակ կեղծամ լինի սևահերի համար, որն օգնում է պաշտպանել մազերը»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արցախի նախագահն ԱԺ նիստում ներկայացրել է 2018 թվականի ծրագրերը
19 Ապրիլի 2018 - 13:20
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ամենամյա հաղորդմամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում, որտեղ ներկայացրել է 2017 թվականի գործունեության արդյունքները եւ 2018 թվականի ծրագրերը:
Ցուցարարները երկկողմանի փակեցին Իսակովի պողոտան
19 Ապրիլի 2018 - 13:15
Ցույցի մասնակիցները Ծերեթելի փողոցից քայլում են դեպի Իսակովի պողոտա:
Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը ոստիկանական բաժանմունքներում են
19 Ապրիլի 2018 - 13:10
«Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանն ու Մանե Թանդիլյանն այս պահին գտնվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ առավոտյան բերված ենթարկվածների ահազանգով:
5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
19 Ապրիլի 2018 - 12:55
5,9 մագնիտուդով երկրաշարժ է ապրիլի 19-ին տեղի ունեցել Իրանի հարավի Բուշիրի նահանգում: Այդ մասին հայտնել է Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հայազգի սուսերամարտիկ. Իմ պապական հայրենիքում հաղթելը երազանք էր
19 Ապրիլի 2018 - 12:51
Թեև Երևանում ընթացող սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներին դեռևս չի հաջողվել մեդալ նվաճել, բայց հայկական արմատներ ունեցող մեկ մարզիկ արդեն իսկ բարձրացել է պատվո հարթակ:
Կենտրոնի բաժանմունքում բերման ենթարկված 8 քաղաքացիներից մեկն անչափահաս է, մեկի վրա բռնության հետքեր կան. Մարուքյան
19 Ապրիլի 2018 - 12:49
Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված 8 անձանցից մեկն անչափահաս է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Ելք» դաշինքի պատգամավոր էդմոն Մարուքյանը, ով այցելել է ոստիկանության Կենտրոնի բաժին:

«Այստեղ է նաեւ ուսանող Դավիթ Պետրոսյանը, նրա վրա բռնության հետքեր կան, սպասում ենք, որ Շտապօգնության բժիշկներ գան, արձանագրեն, մնացածների նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություն է կազմվում: 3 ժամը լրանալուն պես նրանց ազատ են արձակելու, արդեն 1.5 ժամը անցել է»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ «Ելք» դաշինքի պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանն էլ այցելել են ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք:

Նշենք, որ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման ենթարկվածների թիվն այս պահին 30-ն է:

HayNews.am
Ոստիկանության բերման ենթարկվածների թիվը 30 է. Ոստիկանություն
19 Ապրիլի 2018 - 12:48
Ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման ենթարկվածների թիվն այս պահին 30-ն է: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10885
 
Լրահոս`