Facebook   Twitter
 
Կարմիր խաչի ներկայացուցիչները Ստեփանակերտում և Բաքվում այցելել են գերիներին

Կարմիր խաչի ներկայացուցիչները Ստեփանակերտում և Բաքվում այցելել են գերիներին

16 Ապրիլի 2018 - 22:26
Կարմի խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Արցախում և Ադրբեջանում այցելել են ադրբեջանցի ու հայ գերիներին։ Այդ մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց ԿԽՄԿ արցախյան ներկայացուցչության աշխատակից Էթերի Մուսայելյանը։
Ներկա պահին Ադրբեջանում են գտնվում Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանը և Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը։

Արցախում պահվում են երկու ադրբեջանցիներ` ցմահ ազատազրկման դատապարտված Դիլգամ Ասկերովը և 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևը, որոնք մեղադրվում են լրտեսության, պետական սահմանը հատելու, անօրինական կերպով զենք պահելու, մարդկանց առևանգելու և սպանության մեջ։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարտի վերջին և ապրիլի սկզբին հերթական այցելությունն են կատարել ԼՂ հակամարտության հետ կապված բանտարկված անձանց: Մենք շարունակում ենք այս մարդկանց այցելել պարբերական ռեժիմով: Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է նրանց պահելու պայմանների, նրանց նկատմամբ վերաբերմունքի մոնիթորինգ անցկացնելու համար, ինչպես նաև նրանց հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն տալու նպատակով»,- նշեց Մուսայելյանը։

Նշենք, որ դեռ ընթացիկ տարվա փետրվարին Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Իսմայիլ Ախունդովը հայտարարել էր, որ Բաքուն դիմել է մի քանի միջազգային կազմակերպությունների` Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատագրելու հարցով։ Փոխարենն ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել դիտարկել հարցը` Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակելու դիմաց։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Եկել եմ վարորդներին փրկեմ». «Հա՞, դու էլ փրկի՞չն ես». Վեճ ակցիայի մասնակցի ու քաղաքապետի խորհրդականի միջեւ
23 Հունվարի 2019 - 14:22
Մասնագետ ենք բերել, ինժեներ կոնստրուկտոր, որ ծանոթացնենք քաղաքապետի հետ, որ ավտոբուսների արտադրությունը Հայաստանում լինի: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Արաբկիրի վարչական տարածքում թալանել են ծրագրավորողին պատկանող BMW-ն.
23 Հունվարի 2019 - 14:17
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոմիտասի պողոտայի բնակիչ՝ 25-ամյա Աշոտ Այդիյանի դիմումի փաստով։
Լաթաքիայում մեքենայի պայթյունի հետևանքով 14 մարդ է վիրավորվել
23 Հունվարի 2019 - 14:15
Սիրիայի Լաթաքիա քաղաքում մեքենայի պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 14-ը վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:
Պուտինի աշխատանքային օրակարգում հունվարի 25-ին Փաշինյանի հետ հանդիպում դեռ նշանակված չէ. Պեսկով
23 Հունվարի 2019 - 14:14
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային օրակարգում հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում դեռ նշանակված չէ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
23 Հունվարի 2019 - 14:12
Հունվարի 23-ին, ժամը 12:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սադունց գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաղաքապետը հրաժարվում է ավագանու անդամի գրավոր հարցմանը պատասխանել․ Դավիթ Խաժակյան
23 Հունվարի 2019 - 14:05
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վարչապետի աշխատակազմը 1 մլրդ դրամի տնտեսում է արել
23 Հունվարի 2019 - 13:58
ՀՀ վարչապետի աշխատակազմը 2018թ. բյուջեից 1 մլրդ դրամից ավելի տնտեսում է արել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17127
 
Լրահոս`