Facebook   Twitter
 
Ցուցարարների շարքում քիչ չեն պատանիները, որոնց մասնակցությունը քաղաքացիական անհնազանդության գործողություններին հղի է վտանգավոր հետևանքներով. ոստիկանություն

Ցուցարարների շարքում քիչ չեն պատանիները, որոնց մասնակցությունը քաղաքացիական անհնազանդության գործողություններին հղի է վտանգավոր հետևանքներով. ոստիկանություն

16 Ապրիլի 2018 - 23:17
Այս օրերին երթեր ու ցույցեր են տեղի ունենում Երևանի մի շարք հատվածներում, մասնավորապես` կենտրոնի որոշ խաչմերուկներում ու Բաղրամյան պողոտայում:
Ոստիկանությունը, իր լիազորությունների շրջանակում իրականացնելով հասարակական կարգի ապահովման գործառույթներ, նույնպիսի իրավահարգություն է ակնկալում նաև զանգվածային միջոցառումների կազմակերպիչներից: Ակնկալությունը, սակայն, ցավոք, հաճախ համապատասխան արձագանք չի ստանում:

Մասնավորապես, ցուցարարների շարքում քիչ չեն դեռահասներն ու պատանիները, որոնց մասնակցությունը քաղաքացիական անհնազանդության գործողություններին ոչ միայն անցանկալի, այլև հղի է վտանգավոր հետևանքներով: Հասարակական կարգի կոպիտ խախտումների և այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ սպառնալու դեպքում ոստիկանական ուժերը իրավունք ունեն դիմելու համապատասխան միջոցառումների և հատուկ միջոցների կիրառման, ու բացառված չէ, որ առաջացած խուճապի դեպքում, ինչպես և ցուցարարների անհնազանդության անկանխատեսելի ու վտանգավոր գործողությունների հետևանքով առաջին հերթին լրջորեն տուժեն դեռահասները: Զանգվածային միջոցառումների պատասխանատուներին կոչ ենք անում նկատի ունենալ այս հանգամանքը և կանխել ու բացառել պատանիների մասնակցությունը երթերին ու հանրահավաքներին` ապահովելով նրանց անվտանգությունը:

Ծնողներին խնդրում ենք ուշադիր լինել իրենց զավակների գտնվելու վայրի ու գործողությունների հանդեպ և նրանց հետ պահել վտանգավոր իրավիճակներից, որոնց դեպքում կարող է վտանգվել նրանց կյանքն ու առողջությունը: Չմոռանանք, որ ցանկացած իրավիճակում պատանիների ու երիտասարդների համար պատասխանատու ենք բոլորս, և նրանց անվտանգության ապահովումը յուրաքանչյուրիս պարտականությունն է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սեպտեմբերի 21-ից Թբիլիսիում գիշերային ավտոբուսներ կգործարկվեն
18 Սեպտեմբերի 2018 - 21:49
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետարանը թողարկում է նոր՝ «Գիշերային ավտոբուս» փորձնական նախագիծը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրել իր նստավայրի հյուրատան «մաշվածության» համար
18 Սեպտեմբերի 2018 - 21:46
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինից՝ իր նստավայրի հյուրատան «մաշվածության» համար՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Իրանում կվերանվանեն Կասպից ծովը
18 Սեպտեմբերի 2018 - 21:43
«Իրանի ներքին քարտեզների վրա Կասպից (Խազար) անվանումը կվերանվանվի «Կասպյան»՝ գրում է UKROP-ը` հղում կատարելով zerkalo.az-ին:
Խուլիգան մուժիկի նման վիրավորում են ինձ, երեխայիս, մահացած հորս.Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլ»-ից երիտասարդ կանանց մասին
18 Սեպտեմբերի 2018 - 21:37
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ն քարոզարշավ էր իրականացնում Աջափնյակում: Այն մեկնարկեց Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկից:
Քաղաքացին ապամոնտաժել է ձկնաբուծարանը սնուցող մետաղական խողովակները. հարուցվել է քրեական գործ
18 Սեպտեմբերի 2018 - 21:28
Սեպտեմբերի 4-ին մի քաղաքացի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ 2013-2014 թվականներին Հենրիկ Աբրահամյանը ապամոնտաժել և տարել է Մարմարաշեն գյուղի իրեն ու իր ընտանիքին պատկանող ձկնաբուծարանը սնուցող, մոտ 1.5 կմ երկարությամբ երկշարքանի մետաղյա խողովակները, ինչի հետևանքով իր ընտանիքին պատճառվել է խոշոր չափերի՝ մոտ 75.000.000 դրամի վնաս, քանի որ ջրամատակարարման բացակայության պայմաններում ձկնաբուծարանը մինչ օրս մատնված է հարկադիր պարապուրդի:
ՕԵԿ-ը նախընտրական հանրահավաք անցկացրեց Զեյթունում
18 Սեպտեմբերի 2018 - 21:18
«Օրինաց Երկիր» կուսակցությունը Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ սեպտեմբերի 18-ին քայլերթ անցկացրեց Զեյթուն վարչական շրջանում:
Կենդանակերպի նշանների երկու կողմերը
18 Սեպտեմբերի 2018 - 21:15
Խոյ
Խոյերն անսահման էներգիա եւ կենսուրախություն ունեն:
Հմայիչ Սոֆի Մխեյանի ոճային լուքը
18 Սեպտեմբերի 2018 - 21:10
Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:
Ըմբշամարտիկ Մ.Ամոյանը հաղթեց մրցակցին և դուրս եկավ ԱԱ եզրափակիչ
18 Սեպտեմբերի 2018 - 21:02
Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության շրջանակում մինչև 67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13303
 
Լրահոս`