Facebook   Twitter
 
Նոր իմպլանտը կպաշտպանի կանանց՝ սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ով վարակվելուց

Նոր իմպլանտը կպաշտպանի կանանց՝ սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ով վարակվելուց

16 Ապրիլի 2018 - 23:30
Կանադացի գիտնականները հեշտոցային իմպլանտ են ստեղծել դեղերի թիրախային առաքման համար, որը կարող է նվազեցնել կանանց մոտ ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը:
Նոր մշակումը հիմնված է Քենիայում 1990-ականներին ՄԻԱՎ-ի տարածման ուսումնասիրությունների վրա: Գիտնականները հայտնաբերել են, որ սեքս արդյունաբերության տեղական որոշ աշխատակցուհիներ չեն վարակվում ՄԻԱՎ-ով, թեեւ պահպանակներ չեն օգտագործում: Հետազոտողները ենթադրել են, որ դրան են հանգեցնում կանանց օրգանիզմում Т-լիմֆոցիտների առանձնահատկությունները:

Բջիջները, որոնք հայտնի են որպես Т-օգնականներ, սովորաբար վարակի համար հիմնական թիրախ են դառնում:

Այդ բջիջների մակերեսին միանալով CD4 սպիտակուցի հետ, ՄԻԱՎ-ը մտնում է բջջի մեջ եւ քայքայում այն: Հայտնի է, որ ՄԻԱՎ-ը հիմնականում զարգանում է ակտիվացված բջիջներում: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այդ կանանց հեշտոցի լորձաթաղանթի շատ Т-լիմֆոցիտներ վիրուսի հետ փոխազդեցության ժամանակ չեն ակտիվանում:

Ուսումնասիրության հեղինակները արհեստականորեն վերարտադրել են գործընթացը. բջիջների ակտիվացման մեխանիզմները ճնշելու համար, նրանք առաջարկել են հիդրոքսիլոքլորոխին օգտագործել՝ մալարիայի դեմ դեղամիջոց, որն ունի չափավոր իմունասուպրեսիվ ազդեցություն:

Նյութը դեղահատերով արագ քայքայվում է օրգանիզմում եւ չի հասցնում հասնել հեշտոցի լորձաթաղանթին:

Ուստի գիտնականները ստեղծել են կենսահամատեղելի պոլիուրեթանային հեշտոցային իմպլանտ՝ նյութի կետային առաքման համար:

Նոր դեղը հաջողությամբ փորձարկել են ճագարների վրա: Գիտնականներին հաջողվել է նվազեցնել RLA-DR մարկերների ակտիվությունը, որոնք կապված են T-լիմֆոցիտների եւ CCR5 ու CD69 սպիտակուցների «արթնացման» հետ: Հայտնի է, որ CCR գենում մուտացիան մարդուն կայուն է դարձնում ՄԻԱՎ-ի հանդեպ. սրա վրա է հիմնված գենային թերապիայի մեթոդներից մեկը:

Նորույթի ստեղծման մասին հոդվածը հրապարակվել է Journal of Controlled Release ամսագրում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Իմ քայլը» դաշինքն ստացել է 82.70%, ԲՀԿ-ն՝ 6.43%, «Լույս» դաշինքը՝ 4.78%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
23 Սեպտեմբերի 2018 - 23:56
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսել է ամփոփել Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Հայտնվել ենք մահակների հարվածների տակ, որ մոտեցնենք էս օրը․ Արարատ Միրզոյան
23 Սեպտեմբերի 2018 - 23:53
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում գրում է․ «2004֊ից (շատերը՝ 95֊96֊ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ պաշտպանելու քաղաքացու քվեն և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրանի տակ, որ մոտեցնենք էս օրը։
Երեւանի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների» կուսակցությունը. Գարիկ Քեռյան
23 Սեպտեմբերի 2018 - 23:50
Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների»» կուսակցությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Երեւանի ավագանու ընտրության արդյունքներին ուղիղ կարող եք հետեւել այստեղ
23 Սեպտեմբերի 2018 - 23:47
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն առցանց եղանակով հրապարակում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:
ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել
23 Սեպտեմբերի 2018 - 23:37
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գծին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկություն վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել:
Հայտնի են թիվ 9/48 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները. «Իմ քայլը» առաջին տեղում է
23 Սեպտեմբերի 2018 - 23:33
Երեւանի ավագանու ընտրություններում 9/48 ընտրական տեղամասում քվեարկության նախնական արդյունքները արդեն հայտնի են:
ՀԱԹ 7/14 ընտրատեղամասում ընտրողների շուրջ 81 տոկոսը քվեարկել է « Իմ քայլը» դաշինքի օգտին
23 Սեպտեմբերի 2018 - 23:27
ՀԱԹ 7/14 ընտրատեղամասի դռները, օրենքով սահմանված կարգով, ժամը 20։00-ին փակվեցին հանձնաժողովի նախագահ Գայանե Մինասյանի կողմից։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամը քվեարկում է «Իմ քայլը» դաշինքի օգտին
23 Սեպտեմբերի 2018 - 23:17
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը Facebook-ի իր էջում գրել է․
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13384
 
Լրահոս`