Facebook   Twitter
 
«Փաստ». Ջավադյանն ու կինը միասին 80 միլիոն դրամի եկամուտ են ունեցել

«Փաստ». Ջավադյանն ու կինը միասին 80 միլիոն դրամի եկամուտ են ունեցել

17 Ապրիլի 2018 - 08:27
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը, համաձայն որի՝ նա նախորդ տարի 1 միլիոն 297 հազար դրամի ներդրումներ է ունեցել:
Նրա դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 131 միլիոն դրամ, 629 հազար ԱՄՆ դոլար ու 162 հազար եվրո: Եկամուտներն էլ կազմել են 54 միլիոն 210 հազար դրամ, որից 25 միլիոն 50 հազար դրամը աշխատավարձ է, 310 հազար դրամը` շահաբաժին, 3 միլիոն 301 հազար, 6 միլիոն 128 հազար, 18 միլիոն 123 հազար և 1 միլիոն 264 հազար դրամն էլ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսն է: Կինը՝ Հասմիկ Մանուկյանը, հայտարարագրել է 52 միլիոն 500 հազար դրամ, 675 հազար դոլար և 252 հազար եվրո դրամական միջոցներ:

Նրա եկամուտները կազմել են 25 միլիոն 643 հազար դրամ, որից 3 միլիոն 55 հազար և 810 հազար դրամը աշխատավարձ է, 1 միլիոն 329 հազար դրամը` վարձակալության դիմաց ստացված վճար, իսկ մնացածն էլ՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միջազգային հանրության խոսուն արձագանքը բողոքի ցույցերին
19 Ապրիլի 2018 - 09:28
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այս օրերին անցկացվող հանրահավաքներին և բողոքի ցույցերին միջազգային հանրության արձագանքը խոսուն էր: Նախկինում ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու ՌԴ-ն միաժամանակ չէին արձագանքել բողոքի ցույցերին, և կողմերից (հասկանալի է՝ առաջին հերթին իշխանություններից) չէին պահանջել զսպվածություն ցուցաբերել:
Դեթրոյթում վարորդը վթարից հետո մերկացել է եւ պարել փողոցում
19 Ապրիլի 2018 - 08:58
Դեթրոյթում ոստիկանները կալանավորել են վարորդին, որը մերկացել է եւ սկսել է պարել փողոցում շղթայական վթարից հետո, գրում է AP-ն։
«Հրապարակ». Դատախազությունում այդ օրը ուտուշ-խմուշ կլինի. Կհանդիպեն ոխերիմ բարեկամները
19 Ապրիլի 2018 - 08:52
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ին դատախազության կազմավորման 100-ամյակն է, Դատախազության աշխատողի օրը: Այստեղ արդեն սկսել են նախապատրաստվել այդ միջոցառմանը: Մեր տեղեկություններով՝ ինչպես ամեն տարի, այս տարի եւս այդ օրը երկրի բարձրագույն իշխանությունը կմասնակցի կոլեգիայի նիստին, ներկա կլինեն նախկին դատախազները, իրավապահ համակարգի ղեկավարները, կհնչեն շնորհավորանքի խոսքեր, կլինեն պարգեւատրումներ, Հայաստանում կհյուրընկալվեն այլ երկրների գլխավոր դատախազներ:
«Ժամանակ». Իշխան Զաքարյանի հարցը փակված է. Սերժ Սարգսյանը մերժել է նրա համար բարեխոսողին
19 Ապրիլի 2018 - 08:46
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջնականապես փակվել է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին որեւէ պաշտոնում նշանակելու հարցը:
«Հրապարակ». Շաբաթ օրը ճոխ հարսանիք է սպասվում. Ներկա կլինի Սերժ Սարգսյանը
19 Ապրիլի 2018 - 08:41
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի կունենա ՀՀԿ-ական մեծամասնության հերթական հարսանիքը, որին կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը՝ արդեն վարչապետի կարգավիճակով:
«Փաստ». Գալուստ Սահակյանի կինը 23 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել
19 Ապրիլի 2018 - 08:33
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Փաստ». Նարեկ Սարգսյանը հարցերը լուծել է, սպասում է նորընտիր վարչապետի «դաբրոյին»
19 Ապրիլի 2018 - 08:27
«Փաստ» թերթը գրում է. «Հերթական անգամ մամուլում պայթեց տեղեկությունը, որ Գառնու հեթանոսական տաճարի հարեւանությամբ հյուրանոցային համալիր կառուցելու ծրագիրը շարունակում է իշխանությունների օրակարգում մնալ:
«Հրապարակ». «Իմ ուզելը շատ քիչ է». Ինչ պաշտոն է ուզում Ալիկ Սարգսյանը
18 Ապրիլի 2018 - 09:06
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Սարգսյան, ասում են՝ ուզում եք Արարատի մարզպետ դառնալ՝ դիմեցինք ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
«Ժամանակ». Նյարդերի պատերազմն ավարտվեց. սկսվում է նոր փուլ
18 Ապրիլի 2018 - 09:00
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 17-ից Հայաստանի քաղաքական իրավիճակն ու զարգացումները մտան նոր փուլ, ընդ որում՝ թե՛ իշխանական միջանցքներում կամ այսպես ասած՝ կառավարման համակարգում, թե՛ փողոցում, որտեղ արդեն մի քանի օր ծավալվում է Նիկոլ Փաշինյանի սկսած շարժումը քաղաքացիական անհնազանդության տեսքով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1209
 
Լրահոս`