Facebook   Twitter
 
«Հրապարակ». Գագիկ Հարությունյանը դատավորներին անարգանքի սյունին է գամել

«Հրապարակ». Գագիկ Հարությունյանը դատավորներին անարգանքի սյունին է գամել

17 Ապրիլի 2018 - 08:33
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթվա վերջին Բարձրագույն դատական խորհուրդը նիստ էր արել, որին մասնակցել էին բոլոր դատարանների նախագահները: Մեր տեղեկություններով՝ նրանք լավ պատրաստված են գնացել նիստին, որպեսզի զիլ հարցեր բարձրացնեն, նախաձեռնություններով հանդես գան:
Մինչդեռ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը թույլ չի տվել նրանց արտահայտվել, 2 խոսք ընդամենը Մկրտումյանն է ասել, Հարությունյանը չի թողել, որ նա երկար-բարակ խոսի: Փոխարենը ինքն է, իր սովորույթի համաձայն, երկար ճառել։

Դատավորներին անարգանքի սյունին է գամել, ասել է, որ լավը չեն, նորմալ չեն աշխատում, դատական համակարգի համբավը զրո է եւ այլն: Նիստից նախագահները շատ անտրամադիր են դուրս եկել եւ կարծում են, որ ԲԴԽ նախագահն իրենց արժանապատվությունը խոցել է, քանի որ արդարության, անկողմնակալության, անկախ դատական համակարգի մասին դասեր է տալիս մեկը, ով ողջ կյանքում կախված է իշխանությունից, ծառայում է նրան, եւ նրա ձեռքով էլ պակաս ապօրինություններ չեն արվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Փաստ». Տիգրան Մուկուչյանի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը
23 Ապրիլի 2019 - 10:30
«Կենտրոնական ընտրական հանձնա­ժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողովին է ներ­կայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան vs Պյոտր Սվիդլեր
23 Ապրիլի 2019 - 09:13
Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 23-ին տեղի կունենա չորրորդ տուրը:
Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 310-ի
23 Ապրիլի 2019 - 09:09
Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 310-ի, եւս 480-ը տուժել է, հայտնում է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առոջապահության նախարարությանը:
«Իրատես». Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները չգիտեին, որ աղքատությունն իրենց գլխում է, դրա համար էլ անապահով են
23 Ապրիլի 2019 - 09:04
«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները չգիտեին, որ աշխատանք չունեն ոչ թե որովհետև աշխատատեղ չկա, այլ որովհետև թամբալ են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1568
 
Լրահոս`