Facebook   Twitter
 
Ոստիկանությունը հավաքը ցրելու և հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունի ունի. հայտարարություն

Ոստիկանությունը հավաքը ցրելու և հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունի ունի. հայտարարություն

17 Ապրիլի 2018 - 08:54
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել և նշել, որ հավաքը ցրելու և հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունի ունի։
«2018 թվականի ապրիլի 13-ից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հավաքը իրականացվել է Երևան քաղաքի ճանապարհները դիտավորությամբ փակելու, կազմակերպությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելու, կենսական նշանակության տրանսպորտային հանգույցները շրջափակելու և տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար անելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, վերջիններիս նկատմամբ բռնի գործողություններ կատարելով զանգվածային անկարգությունների դրսևորումներով:

Հավաքի կազմակերպիչները պարբերաբար կոչեր են հնչեցնում պատգամավորների մուտքը Ազգային ժողով արգելելու և Ազգային ժողովի շենքը շրջափակելու վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ մարդկանց իրավունքների ապօրինի սահմանափակումները և հասարակական կարգը խախտող խմբային գործողությունները կրել են շարունակական բնույթ, ՀՀ ոստիկանությունը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքով, շուրջ 3 օր սահմանափակվել է բացառապես հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին բանավոր նախազգուշացումներ տալով և պահանջներ ներկայացնելով, որոնք, սակայն, ամբողջությամբ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:

Ոստիկանությունը հավաքի ազատության իրավունքին միջամտող այլ գործողություններ չի կատարել, քանի որ հավաքը հիմնականում կրել է խաղաղ բնույթ: Հավաքը որոշակի ժամանակահատված դադարել է խաղաղ լինելուց, հատկապես, երբ ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին ուղղորդել է դեպի Բաղրամյան պողոտա՝ փորձելով ճեղքել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանական պատնեշը: Հրահրված բախումների արդյունքում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնց արդյունքում վնաս է պատճառվել անձանց առողջությանը, հանրային սեփականություն հանդիսացող գույքին:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

Ոստիկանությունը հայտարարում է, որ հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի տևականությունը, երթևեկությունը կաթվածահար անելուն ուղղված դիտավորյալ գործողություները և մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար լայնածավալ անհարմարությունների ստեղծումը, և, վերջապես, հավաքի որոշ մասնակիցների կողմից զանգվածային անկարգությունների կատարումը, դրա հետևանքով ֆիզիկական և գույքային վնաս պատճառելը այլևս գերակա են դարձնում այլոց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, ընդ որում՝ այլ կերպ հնարավոր չէ կանխել դրանց անհամաչափ սահմանափակումները՝ նկատի ունենալով, որ ոստիկանության բազմաթիվ կոչերը, նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:

Հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Ոստիկանությունը 16.04.2018թ. որոշում է կայացրել դադարեցնել հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից կատարել այն, այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին: Պարզաբանում ենք, որ օրենքի նշված հոդվածի համաձայն՝ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանությունը հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունի ունի։ Վերոգրյալից ելնելով՝ նախազգուշացնում ենք հավաքի կազմակերպիչներին չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կիպրոսում ձերբակալել են երկրի առաջին սերիական մարդասպանին
23 Ապրիլի 2019 - 14:27
Կիպրոսում, երեք մարդ սպանելու կասկածանքով, զինվոր է ձերբակալվել: Տղամարդուն երկրի առաջին սերիական մարդասպան են անվանում, գրում է Daily Mail-ը:
Իտալիայի Պադովա քաղաքում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
23 Ապրիլի 2019 - 14:26
Իտալիայի հյուսիսային Պադովա քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն, գրում է padovando.com-ը:
Բաբաջանյանի երաժշտության ներքո ԱԺ այգում բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի
23 Ապրիլի 2019 - 14:23
Ազգային ժողովի այգում այսօր՝ ապրիլի 23–ին, բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի։
Քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը եռամսյակային պարգեւավճարներ կստանա, բացի քաղաքապետից. Մարության
23 Ապրիլի 2019 - 14:17
Լինելու են եռամսյակային պարգեւավճարներ ամբողջ անձնակազմի համար, բնականաբար, բացի քաղաքապետից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կատակով հաելելով. «եվ բացի ավագանուց»:
Հայաստանի կառավարությունը դեռեւս չի չեզոքացրել բացասական երեւույթները ներդրումների համար. փորձագետ
23 Ապրիլի 2019 - 13:50
Հայաստանի կառավարությունը դեռեւս չգիտի, թե ինչ խոչընդոտներ կան ներդրումների համար, ինչպես նվազեցնել դրանց աճի վրա բացասական ազդեցությունը։
Նախագահը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխությունները
23 Ապրիլի 2019 - 13:34
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
Կապան-Քաջարան ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է. քարաթափման հետևանքները վերացվել են
23 Ապրիլի 2019 - 13:23
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են։
Հայուհին մահացել է Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ
23 Ապրիլի 2019 - 13:21
Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորներից մի կնոջ ինքնազգացողությունը թռիչքի ժամանակ վատթարացել է, օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի Պլատով օդանավակայանում:
«Հարցուպատասխանից էլ չեք փախնի». «Լույսի»-ի անդամը՝ Հայկ Մարությանին
23 Ապրիլի 2019 - 13:02
Հեռուստատեսային հաղորդման ժամանակ ես հարց բարձրացրեցի, թե ինչու 9 ձնամաքրող մեքենաները չգնվեցին կառավարության որոշմամբ, Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակադարձեց եւ խորհուրդ տվեց «գուգլել» եւ տեսնել, որ նման որոշում կա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16049
 
Լրահոս`