Facebook   Twitter
 
Գրքի տոն՝ հայկական երկրորդ հանրապետությունում. Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է գրքերի ցուցահանդես

Գրքի տոն՝ հայկական երկրորդ հանրապետությունում. Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է գրքերի ցուցահանդես

17 Ապրիլի 2018 - 10:27
Հայաստանյան վերջին տարիների լավագույն հրատարակությունները՝ հայկական երկրորդ հանրապետությունում: Արցախի պետական համալսարանում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ կազմակերպվել է գրքերի տոն և անկացվել գրքերի ցուցահանդես-վաճառք:
Հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը գրքի տոնի շրջանակում հանդիպել է Արցախի պետական համալսարանի ուսանողական և դասախոսական կազմի հետ, հանդես եկել «Նոր տեխնոլոգիաները հրատարակչական գործունեության մեջ» դասախոսությամբ: Մկրտիչ Կարապետյանը հանդիպում-դասախոսության մեկնարկին անդրադարձել է հայ տպագրական գյուտին, ներկայացրել 1512 թ. Հակոբ Մեղապարտի տպագրած հայկական առաջին գրքի` «Ուրբաթագրքի»` «Էդիթ Պրինտ»-ի կողմից ֆաքսիմիլային ծրագրով պատրաստած տարբերակը: Կարապետյանը պատմել է հրատարակչության ստեղծման մասին, ներկայացրել այն բոլոր գրքերը, որոնք լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

«Վերջին տարիներին մենք սկսեցինք ուշադրություն դարձնել թարգմանական գրականությանը՝ թարգմանելով թե՛ դասական, թե՛ ժամանակակից հեղինակների գործեր: Սովետական տարիներին գրքերը թարգմանվում էին առանց հեղինակային իրավունքի, իսկ այսօր մենք յուրաքանչյուր գիրք թարգմանում և լույս ենք ընծայում հեղինակային իրավունքի ձեռքբերմամբ: Ընդ որում՝ մենք մշտապես թարգմանում ենք գործը բնագիր լեզվից: Նախկինում տարբեր ստեղծագործություններ գրաքննվում էին, հանվում էին որոշ հատվածներ, իսկ մենք ներկայացնում ենք այս կամ այն գրքի ամբողջական թարգմանությունը»,-իր ելույթում նշել է հրատարակչության հիմնադիր-տնօրենը:

Մկրտիչ Կարապետյանը հատուկ շեշտել է, որ հրատարակչությունն ընտրում է լավագույն գրքերը, որպեսզի մեր ընթերցողը ծանոթանա, օգտագործի այն բոլոր գիտելիքները, որոնք առկա են գրքերում:

Հրատարակչության հիմնադիր-տնօրենը, կարևորելով հրատարակչական գործը ՀՀ-ում և ԱՀ-ում, անհրաժեշտություն է համարել նոր տեխնոլոգիաների կիրառումը հրատարակչական գործում` կրթական, մշակութային, գիտական գործընթացներն արդյունավետ կազմակերպելու համար:

Հանդիպման ընթացքում Մկրտիչ Կարապետյանը ներկայացրել է նաև էլեկտրոնային հավելվածների ներդրմամբ հրատարակված գրքեր, ինտերակտիվ ձեռնարկներ, երաժշտական գրքեր, աուդիոգրքեր, ուսուցողական, զարգացնող նյութեր, ամսագրեր, դասագրքեր: Իր խոսքում հրատարակչության տնօրենն առանձնահատուկ շեշտել է, որ Արցախ այցելելը մշտապես հաճելի է, և որ 4-5 տարի առաջ «Էդիթ Պրինտ»-ը եղել է Արցախի բոլոր շրջաններում և կազմակերպել է գրքերի ցուցահանդես:

Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում հրատարակչության նախաձեռնությամբ ներկայացվել են մի շարք նոր հրատարակություններ: «Լավագույնը՝ հայ ընթերցողներին» խորագրի ներքո ներկայացվել են հանրահայտ գրողներ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Ջոն Գրինի, Սթիվեն Քովիի, Սպենսեր Ջոնսոնի, Քեն Բլանչարդի և այլ հեղինակների գործեր: Գրքեր են ներկայացվել տարիքային տարբեր խմբերի համար:


HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
ՎԵրջապես. Լիլի Մորտոն նոր լուսանկար է հրապարակել
22 Ապրիլի 2018 - 00:08
Փաստորեն սկանդալային մոդել Լիլի Մորտոն նկարահանվել է նաև ֆիլմում, այն էլ մերկացած՝ ինչպես տեսնում եք լուսանկարում:
Գլոբալ պարտքի աննախադեպ մակարդակը սպառնում է համաշխարհային տնտեսության աճին. ԱՄՀ
21 Ապրիլի 2018 - 23:58
Ֆինանսական խոցելիության աճը, առեւտրի եւ աշխարհաքաղաքական ոլորտներում լարվածության ավելացումը սպառնում են համաշխարհային աճի հեռանկարներին:
Վաղն առավոտյան «Մարիոթ»-ում հանդիպելու եմ Սերժ Սարգսյանին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
21 Ապրիլի 2018 - 23:52
Նիկոլ Փաշինյանը վաղը՝ ապրիլի 22-ին առավոտյան ժամը 10:00-ին հանդիպելու է վարչապետ Սերժ Սարգսյանին: Այս մասին «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում:
Ոստիկաններն իրավունք ունեն իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ. հայտարարություն
21 Ապրիլի 2018 - 23:46
Այսուհետ եւս Հայաստանի ոստիկանությունը օրենքով թույլատրելի բոլոր՝ ընդուպ հատուկ միջոցների եւ ֆիզիկական ուժի կիրառման միջոցով իրականացնելու է տեղ գտնող իրավախախտումները կանխելուն կամ խափանելուն ուղղված համաչափ գործողություններ: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հերթական հայտարարությունում:
Մաշտոցի պողոտայում ավտոերթ է. երթեւեկությունն այստեղ կաթվածահար է եղել
21 Ապրիլի 2018 - 23:44
«Իմ Քայլը» նախաձեռնությանը միացած բազմաթիվ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ավարտից հետո ավտոերթ են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մաշտոցի պողոտան գրեթե ամբողջությամբ փակ է:
Երբ պայքարի են դուրս գալիս հայ մայրերն ու մանուկները (լուսանկարներ)
21 Ապրիլի 2018 - 23:29
Մի խումբ մայրիկներ` Նինել Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր կրկին իրենց բալիկների հետ միացել էին «Իմ քայլը» նախաձեռնությանը:
Վթարից տուժածը մահացել է 17 օր անց
21 Ապրիլի 2018 - 23:25
Կոտայքի մարզում ապրիլի 3-ին վթարից տուժած անձը մահացել է հիվանդանոցում։
Ֆոտոխցիկը ֆիքսել է՝ ինչպես է ուժեղ քամին քշում Հռոմի պապի գլխարկը (Lուսանկարներ)
21 Ապրիլի 2018 - 23:15
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնվել է անհարմար իրավիճակում, երբ ուժեղ քամին նրա գլխից քշել է ճերմակ թասակը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11167
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ալավերդցիների խաղաղ երթը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր