Facebook   Twitter
 
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

17 Ապրիլի 2018 - 10:38
2018 թվականի ապրիլի 13-ից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հավաքը իրականացվել է Երևան քաղաքի ճանապարհները դիտավորությամբ փակելու, կազմակերպությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելու, կենսական նշանակության տրանսպորտային հանգույցները շրջափակելու և տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար անելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, վերջիններիս նկատմամբ բռնի գործողություններ կատարելով զանգվածային անկարգությունների դրսևորումներով:
Հավաքի կազմակերպիչները պարբերաբար կոչեր են հնչեցնում պատգամավորների մուտքը Ազգային ժողով արգելելու և Ազգային ժողովի շենքը շրջափակելու վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ մարդկանց իրավունքների ապօրինի սահմանափակումները և հասարակական կարգը խախտող խմբային գործողությունները կրել են շարունակական բնույթ, ՀՀ ոստիկանությունը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքով, շուրջ 3 օր սահմանափակվել է բացառապես հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին բանավոր նախազգուշացումներ տալով և պահանջներ ներկայացնելով, որոնք, սակայն, ամբողջությամբ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:

Ոստիկանությունը հավաքի ազատության իրավունքին միջամտող այլ գործողություններ չի կատարել, քանի որ հավաքը հիմնականում կրել է խաղաղ բնույթ: Հավաքը որոշակի ժամանակահատված դադարել է խաղաղ լինելուց, հատկապես, երբ ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին ուղղորդել է դեպի Բաղրամյան պողոտա՝ փորձելով ճեղքել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանական պատնեշը: Հրահրված բախումների արդյունքում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնց արդյունքում վնաս է պատճառվել անձանց առողջությանը, հանրային սեփականություն հանդիսացող գույքին:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։ Ոստիկանությունը հայտարարում է, որ հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի տևականությունը, երթևեկությունը կաթվածահար անելուն ուղղված դիտավորյալ գործողություները և մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար լայնածավալ անհարմարությունների ստեղծումը, և, վերջապես, հավաքի որոշ մասնակիցների կողմից զանգվածային անկարգությունների կատարումը, դրա հետևանքով ֆիզիկական և գույքային վնաս պատճառելը այլևս գերակա են դարձնում այլոց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, ընդ որում՝ այլ կերպ հնարավոր չէ կանխել դրանց անհամաչափ սահմանափակումները՝ նկատի ունենալով, որ ոստիկանության բազմաթիվ կոչերը, նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:

Հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Ոստիկանությունը 16.04.2018թ. որոշում է կայացրել դադարեցնել հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից կատարել այն, այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին: Պարզաբանում ենք, որ օրենքի նշված հոդվածի համաձայն՝ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանությունը հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունի ունի։

Վերոգրյալից ելնելով՝ նախազգուշացնում ենք հավաքի կազմակերպիչներին չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քառօրյա պատերազմի մասնակցի գործով ցուցմունք կտա՞ հրամանատարը. պարզաբանում է պաշտպանը
23 Հուլիսի 2018 - 13:27
Զորացրված զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի գործով ՀՀ վարչական դատարանում որպես վկա կարող է հարցքաննվել զորամասի հրամանատարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին զինծառայողի պաշտպան Աշխեն Դաշյանը:
ՄԱԿ-ում քննարկվել է ՀՀ կողմից այլ ձեւաչափով խաղաղապահ առաքելությունների մասնակցության հարցը
23 Հուլիսի 2018 - 13:14
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում` Նյու Յորքում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում:
Եվգենի Պետրոսյանը Տիգրան Քեոսայանի հետ համատեղ լուսանկար է հրապարկել
23 Հուլիսի 2018 - 13:12
Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ, երգիծաբան Եվգենի Պետրոսյանն իր ինստագրամյան էջում ուշագրավ լուսանկար է հրապարակել մեկ այլ ճանաչված հայ արվեստագետի՝ կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանի հետ:
Կիեւյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը. դին դուրս են բերել փնրկարարները
23 Հուլիսի 2018 - 13:10
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամերիկուհին տասը րոպեով միլիոնատեր է դարձել
23 Հուլիսի 2018 - 12:52
ԱՄՆ Մասաչուսթես նահանգի Բոսթոն քաղաքի բնակչուհին սխալմամբ մեկ միլիոն դոլար է ստացել և տասը րոպե անց զրկվել դրանից։ Այս մասին հաղորդում է Boston Globe-ը։
Բնակարանում նկատել է գողին, որը փախել է (Տեսանյութ)
23 Հուլիսի 2018 - 12:47
Հունիսի 23-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը ժամը 13.10-ի սահմաններում, անհայտ անձը դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով, մտել է բնակարան, ննջարանից հափշտակել շուրջ 700.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բիժուտերիա, ժամացույցներ:
Ռուսական գազը կարող է «Հարավային գազային միջանցք»-ի աղբյուրներից մեկը լինել․ SOCAR
23 Հուլիսի 2018 - 12:39
Ներդրումային և մարքեթինգի հարցերով SOCAR-ի փոխնախագահ Վիտալի Բեգլարբեկովը չի բացառել, որ ռուսական գազն ապագայում կարող է «Հարավային գազային միջանցք» համակարգի համալրման աղբյուրներից մեկը դառնալ։
Արամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
23 Հուլիսի 2018 - 12:38
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արամ Թամազյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Նիկոլ Փաշինյանը նշանակում է կատարել
23 Հուլիսի 2018 - 12:34
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Անահիտ Հախումյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14019
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նշանակում է կատարել
Հասարակություն, Քաղաքական