Facebook   Twitter
 
Անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են երկու անձինք

Անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են երկու անձինք

17 Ապրիլի 2018 - 11:47
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2018 թ.-ի ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող Հայաստանի հանրային ռադիո ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը:

Այնուհետև անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների և հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետևանքով տևական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը:

Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած Ա. Գ.-ն ու Ս. Լ.-ն:

ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պուտինը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ
25 Սեպտեմբերի 2018 - 23:26
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Պուտինը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ
25 Սեպտեմբերի 2018 - 23:26
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Գյուղնախարարին դատի են տվել անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար
25 Սեպտեմբերի 2018 - 23:21
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել,- այս մասին գրում է «ժողովուրդ» օրաթերթը:
Լոռու մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործության համար քրեական հետապնդման է ենթարկվել 3.5 անգամ ավելի անձ
25 Սեպտեմբերի 2018 - 23:17
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի դատախազությունում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի շրջանակներում շարունակվում են ուսումնասիրվել այդ բնույթի հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերի առթիվ հարուցվող քրեական գործերով քննությունների արդյունքներն ու դրա վրա ազդող հանգամանքները:
Մհեր Գրիգորյանը ՎԶԵԲ-ի տնօրենների պատվիրակության հետ համագործակցության ընդլայնման հարցեր է քննարկել
25 Սեպտեմբերի 2018 - 23:06
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը:
Ոստիկանները բացահայտել են 8 տարի առաջ կատարված ավազակային դեպք (Տեսանյութ)
25 Սեպտեմբերի 2018 - 23:00
Ոստիկանները բացահայտել են 8 տարի առաջ կատարված ավազակային դեպք, հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը
25 Սեպտեմբերի 2018 - 22:52
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը:
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին
25 Սեպտեմբերի 2018 - 22:51
Սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին։
Նյու Յորքում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
25 Սեպտեմբերի 2018 - 22:22
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14989
 
Լրահոս`
Պուտինը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ
Միջազգային, Քաղաքական
 
Պուտինը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ
Միջազգային, Քաղաքական