![]() Ինձ՝ որպես ՀՀԿ ղեկավար, փախուստն անձնական պատասխանատվությունից անընդունելի է․ Սերժ Սարգսյան17 Ապրիլի 2018 - 12:43
Ինչպես հայտնել ենք, այսօր ԱԺ-ում պատգամավորները վարչապետ են ընտրելու, նիստն արդեն մեկնարկել է, գրանցվել է 90 պատգամավոր, քվորում կա։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց՝ ՀՀԿ և ՀՅԴ կողմից վարչապետի պաշտոնում առաջադրվում է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Խորհրդարանի ընտրած թեկնածուին վարչապետ է նշանակելու հանրապետության նախագահը։ Նշանակվելուց հետո վարչապետն առաջադրելու է փոխվարչապետերին, նախարարների թեկնածուներին։ Նոր կառավարության ձևավորման հնարավոր ժամկետը մայիսի 1-10-ն է։ Այս պահին ելույթ է ունենում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։ Վերջինս նշեց՝ երկու կողմից շրջափակված, փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի դեպքում, երբ իշխող կուսակցության ղեկավարը փորձի ի դեմս ինչ-որ մեկի փաստացի իրականացնել վարչապետի գործառույցները, դա, ըստ էության, կլինի ոչ միայն թուլություն, փախուստ պատասխանատվությունից, այլև իշխանական ուղղահայացի վտանգում, չհիմնավորված իշխանական տարրերի ակամա ներմուծում՝ իր բոլոր հետևանքներով։ «Սա հատկապես վտանգավոր է համապետական մոբիլիզացիայի և բոլոր ռեսուրսները համախմբելու, վտանգի չեզոքացման հրամայականի դեպքում՝ մի բան, որից, ցավոք, մենք երաշխավորված չենք։ Ինձ՝ որպես ՀՀԿ ղեկավար, փախուստն անձնական պատասխանատվությունից անընդունելի է․ երբե՛ք չեմ արել ու չեմ պատրաստվում։ Առաջին հերթին հե՛նց այդ պատճառով է, որ այսօր կանգնած եմ այս ամբիոնին», - ասաց Սերժ Սարգսյանը։ Վերջինս շեշտեց՝ արտաքին քաղաքականության ոլորտում լուրջ արդյունքներ են գրանցվել, տնտեսական դրական ցուցանիշներ կան, դրական դինամիկա, ինչը վկայում է այն մասին, որ երկրի տնտեսությունը զարգացման նոր հեռանկարներ ունի։ Իր ելույթում ՀՀԿ առաջնորդն ասաց, որ լրջորեն կարևորվելու են ժողովրդագրական ցուցանիշները բարելավելուն միտված քայլերը, նոր սպառազինության ձեռքբերմանը, դրա արտադրմանը, հայ զինվորի, սպայի ոգին բարձր պահելը, երկրի անվտանգության հետ կապված բոլոր հարցերը։ Հասմիկ Բալեյան ![]() 22 Ապրիլի 2018 - 00:08
Փաստորեն սկանդալային մոդել Լիլի Մորտոն նկարահանվել է նաև ֆիլմում, այն էլ մերկացած՝ ինչպես տեսնում եք լուսանկարում:
![]() 21 Ապրիլի 2018 - 23:58
Ֆինանսական խոցելիության աճը, առեւտրի եւ աշխարհաքաղաքական ոլորտներում լարվածության ավելացումը սպառնում են համաշխարհային աճի հեռանկարներին:
![]() 21 Ապրիլի 2018 - 23:52
Նիկոլ Փաշինյանը վաղը՝ ապրիլի 22-ին առավոտյան ժամը 10:00-ին հանդիպելու է վարչապետ Սերժ Սարգսյանին: Այս մասին «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում:
![]() 21 Ապրիլի 2018 - 23:46
Այսուհետ եւս Հայաստանի ոստիկանությունը օրենքով թույլատրելի բոլոր՝ ընդուպ հատուկ միջոցների եւ ֆիզիկական ուժի կիրառման միջոցով իրականացնելու է տեղ գտնող իրավախախտումները կանխելուն կամ խափանելուն ուղղված համաչափ գործողություններ: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հերթական հայտարարությունում:
![]() 21 Ապրիլի 2018 - 23:44
«Իմ Քայլը» նախաձեռնությանը միացած բազմաթիվ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ավարտից հետո ավտոերթ են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մաշտոցի պողոտան գրեթե ամբողջությամբ փակ է:
![]() 21 Ապրիլի 2018 - 23:29
Մի խումբ մայրիկներ` Նինել Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր կրկին իրենց բալիկների հետ միացել էին «Իմ քայլը» նախաձեռնությանը:
21 Ապրիլի 2018 - 23:25
Կոտայքի մարզում ապրիլի 3-ին վթարից տուժած անձը մահացել է հիվանդանոցում։
![]() 21 Ապրիլի 2018 - 23:15
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնվել է անհարմար իրավիճակում, երբ ուժեղ քամին նրա գլխից քշել է ճերմակ թասակը:
|
Լրահոս`
![]()
ՎԵրջապես. Լիլի Մորտոն նոր լուսանկար է հրապարակել
Հասարակություն ![]()
Վաղն առավոտյան «Մարիոթ»-ում հանդիպելու եմ Սերժ Սարգսյանին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական ![]()
Երբ պայքարի են դուրս գալիս հայ մայրերն ու մանուկները (լուսանկարներ)
Հասարակություն, Քաղաքական
Վթարից տուժածը մահացել է 17 օր անց
Հասարակություն ![]()
Ոստիկանները կին վարորդին տարան, մեքենայի անիվներն էլ իջեցրին (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Ալավերդցիների խաղաղ երթը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Իսպանիայի Գավաթ. «Սևիլիա»-«Բարսելոնա». մեկնարկային կազմեր
Հասարակություն ![]()
Ավտովթար Դարպաս գյուղի վերջնամասում. կա տուժած
Հասարակություն ![]()
Անգլիայի Գավաթ. ՄՅՈւ-ն կամային հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ
Սպորտ, Հասարակություն |