Facebook   Twitter
 
Որքանո՞վ են ցուցարարների ու ոստիկանության գործողություններն իրավական. Պարզաբանում է փաստաբանը

Որքանո՞վ են ցուցարարների ու ոստիկանության գործողություններն իրավական. Պարզաբանում է փաստաբանը

17 Ապրիլի 2018 - 13:01
«Հավաքների ազատության իրավունքն յուրաքանչյուրիս սահմանդրական իրավունքն է, և այն կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ այն անհրաժեշտ է պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Այս օրերին իրադրությունը միայն պետք է նայենք նշյալ կոնտեքստում»,-HayNews.am-ի հետ զրույցում անրադառնալով «Իմ քայլը» շարժման մասնակիցների ու ոստիկանության գործողություններին նշեց փաստաբան Գևորգ Դավթյանը:

Փաստացի, ըստ փաստաբանի, հավաքների ազատության սահմանադրորեն ամրագրված իրավունքը դա ոչ միայն ներպետական, այլև միջազգայնորեն պաշտպանված իրավունք է և այն նպատակ ունի կանխելու իշխանության ներկայացուցիչների կամայականությունները, որոնք հանգեցնում են բազմաթիվ իրավունքների խախտման:

«Տվյալ դեպքում հիշատակված սահմանափակումը կարող է կիրառելի լինել միայն այն պարագայում, երբ հավաքների իրավունքը օգտագործվում է սուբյեկտիվ և ոչ հասարակական շահի նպատակով»,-մանրամասնեց զրոցայկիցս և հավելեց. «Եվ այդ սահմանափակումը օբյեկտիվ իրականության մեջ կիրառվում է այն իշխանության նախաձեռնությամբ, որի դեմ և ընդվզումն է»:

Գևորգ Դավթյանի փաստմամբ, այստեղ բնական է, որ կլինի շահերի բախում, քանզի փորձ է կատարվում սահմանափակել այդ իրավունքը հենց այն իշխանության նախաձեռնությամբ, որի դեմ էլ ուղղված է պահանջը:

«Այդ իսկ պատճառով այդ իրավունքի սահմանափակումը պետք է գնահատել բազմաթիվ փաստերի համադրման արդյուքնում, որոնցից են օրինակ երկրի սոցիալ տնտեսական վիճակը, արդարադատության վիճակը, այս կամ իրավիճակակի վերաբերյալ համապատասխան մարմինների անկհայտ ոչ օբյեկտիվ որոշում կայացնելը և նման այլ փաստեր»,-շեշտադրեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է ոստիկանությանն, ապա ըստ մասնագետի, ոստիկանությունը տվյալ պարագայում պետք է կանխի այնպիսի գործողություններ, որոնք իսկապես հանցակազմ են իրենց մեջ պարունակում, բայց այն չպետք է առիթ հանդիսանա, որպեսզի սահմանափակվի բոլորի հավաքի ազատության իրավունքը:

«Օրինակ, եթե որովևէ մեկը երթի ընթացքում կատարում է հակարիվական արարք, ապա նրան պետք է պատասխանատվության կանչել, այլ ոչ սահմանափակել բոլորի հավաքի ազատության իրավունքը»,-ընդգծեց նա ավելացնելով, որ պետք է գործի պատասխանատվության անհատականացման սկզբունքը:

Սովորաբար, Դավթյանի համոզմամբ, հենց այդպես էլ լինում է, քանի որ փորձում են սահմանափակել բոլորի իրավունքը միան մեկ կամ մի քանիսի հակիրավական գործողության պատճառով:

«Եվ դա շատ դեպքերում չարաշահվում է, մասնավորապես՝ երբ մի քանի քաղաքացիներ դիտավորությամբ կատարում են այնպիսի արարքներ, որոնց հիմքով էլ սամանափակվում է բոլորի իրավունքը: Բնականաբար, նման քաղաքացիների նպատակը ոչ թե հավաքի ազատության իրավունքի իրացումն է, այլ հակառակը»,-ասաց փորձագետը և շարունակեց. «Հավաքի ազատության իրացումը իրենից ներկայացնում է բազմաթիվ խոչընդոտներ, բազմաթիվ սահմանափակումներ տվյալ իշխանության ներկայացուցիչների համար, սակայն այն բնական է և ընդունելի ոչ միայն ներպետական, այլև միջազգային արենայում»:

Այդ իսկ պատճառով, փաստաբանը նկատեց, որ իրավապահ մարմինները առավել քան զգոն պետք է լինեն իրենց գործողություններում, ըմբռնումով մոտիկանան և ընդունակ լինեն ճիշտ գնահատել իրադրությունը:

«Այսպիսով, հավաքների ազատության իրավունքը կարող է և պետք է սահմանափակվի միայն այն դեպքում, երբ իրապես այն չի բխում հասարակական շահից, քանզի հասարական շահը պետք է վեր լինի ամեն ինչից, ինչի դեպքում անհնարին է, որ խախտվի այլոց իրավունքներն և օրինական շահերը:

Տվյալ պարագայում այլ անձանց իրավունք և շահ ասելով պետք է հասկանալ միայն օրինականը»,-նշեց Գևորգ Դավթյանն ու ամփոփեց. «Դա է պատճառը, որ նաև մեր Սահմանադրության մեջ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետևաբար ժողովրդական շահն է առաջնայինը և ընդունելին»:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Խոշոր ավտովթար Երեւանում․ բախվել են ոստիկանական Nissan-ը եւ N 74 երթուղու «Գազելը»․ 7 վիրավոր կա
16 Դեկտեմբերի 2018 - 23:43
Երեւանի Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Nissan մակնիշի 181 NN 01 համարանիշի և N 74 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1295 Տ համարինիշի ավտոմեքենաները․ տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Արթուր Վանեցյանը դատապարտում է եկեղեցու նկատմամբ բռնությունը
16 Դեկտեմբերի 2018 - 23:34
Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը դատապարտեց «Նոր Հայաստան նոր հայրապետ» շարժման կողմնակիցների կողմից ժամեր առաջ Մայր Աթոռում տեղի ունեցած բռնության դեպքը, երբ փորձ էր արվել ներխուժել եկեղեցի։
Հիպերտոնիկ հիվանդների համար, կակաոյի օգտագործումը նույն բարելավող ազդեցությունն ունի
16 Դեկտեմբերի 2018 - 22:46
Քյոլնի համալսարանական կլինիկայի գիտնականների հետազոտության արդյունքների համաձայն, հիպերտոնիկ հիվանդների համար, կակաոյի օգտագործումը նույն բարելավող ազդեցությունն ունի, ինչպիսին թողնում են ճնշումն իջեցնող դեղամիջոցները:
Թեյի և սուրճի միջև ընտրությունը կախված է գեներից
16 Դեկտեմբերի 2018 - 22:37
Մի շարք հետազոտությունների համաձայն, թեյի և սուրճի միջև ընտրությունը մարդու մոտ ժառանգական է:
Նատալիա Վոդյանովան այցելել է Հայաստան և կրել հայ դիզայների աշխատանքը
16 Դեկտեմբերի 2018 - 21:21
Երեկ Հայաստան է այցելել հայտնի մոդել Նատալիա Վոդյանովան։ Նախորդ տարի միանալով PicsArt հեռախոսային հավելվածի թիմին` այս տարի Վոդյանովան մասնակցել է ընկերության ամանորյա երեկույթին։
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
16 Դեկտեմբերի 2018 - 21:10
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նշել է «Հյուսիսային հեսանք-2»-ի իրականացման պայմանները
16 Դեկտեմբերի 2018 - 20:13
«Հյուսիսային հոսանք-2» գազատարը կարող է կառուցվել, «եթե միեւնույն ժամանակ կպահպանվեն Ուկրաինայի առանցքային շահերը»:
Առողջ սնունդ, միաժամանակ բոլորի համար, գոյություն չունի
16 Դեկտեմբերի 2018 - 19:57
Վեյցմանի ինստիտուտի իսրայելցի գիտնականների կողմից իրականացվող ուսումնասիրության համաձայն, բոլորի համար առողջ սնունդ գոյություն չունի, և միանգամից բոլոր մարդկանց համար բացառիկ վնասակար սնունդ նույնպես չկա:
Ես պաշտոնապես հերքում եմ, չկա նման բան, արհեստական աղմուկ է. ԱԱԾ տնօրենը՝ ջավախահայերին սահմանից զորակոչելու կամ ազատազրկման սպառնալիքի մասին
16 Դեկտեմբերի 2018 - 19:53
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է այն տեղեկությունները, թե ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախահայերին պարտադրում են մեկնել պարտադիր զինվորական ծառայության, այլապես կենթարկվեն ազատազրկման:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16009
 
Լրահոս`