Facebook   Twitter
 
Մեր արյունահոսող վերքն արտագաղթն է․ Սերժ  Սարգսյան

Մեր արյունահոսող վերքն արտագաղթն է․ Սերժ Սարգսյան

17 Ապրիլի 2018 - 13:12
ԱԺ-ն շարունակում է աշխատանքները։ Հիշեցնենք՝ այսօր պատգամավորները ընտրելու են ՀՀ վարչապետին։
ԱԺ Ծառուկյան խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը նշեց՝ անժխտելի է՝ արցախյան գոյամարտում հաջողություն ունենալու ճանապարհին Սերժ Սարգսյանն անուրանալի դերակատարում է ունեցել, բայց հարկ է գիտակցել՝ երկրի անվտանգությունը չի սահմանափակվում միայն երկրի սահմանների անվտանգությամբ։

«Կա սոցիալական, իրավական, տնտեսական անվտանգության խնդիր, ինչպես նաև քաղաքական, հասարակական խնդիր», - ասաց պատգամավորը՝ նշելով՝ այսօր մեր երկրում գործում է կեղեքիչ հարկային քաղաքականություն․ մեր երկիրը դարձել է ծերացող ու արտագաղթող երկիր։ Քաղաքական, հասարակական խնդիրներ էլ կան․ ի վերջո, այդ մասին վկայում է այսօր փողոց դուրս եկած, ընդվզող հասարակությունը, իսկ արդարադատության հարցում իրավիճակը մխիթարական չէ։

«Ո՞րն է այն ողջամիտ երաշխիքը, որ գերվարչապետական համակարգում Դուք կկարողանաք հաջողություն արձանագրել վերոնշյալ ոլորտներում», - Սերժ Սարգսյանին դիմելով՝ հարցրեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ես, իհարկե, չեմ կարող այստեղ հայտարարել, որ տեսանելի ապագայում Ձեր նշած բոլոր պրոբլեմները մեր երկրից վերացնելու են։ Այս պրոբլեմների առկայությունն է նաև մեզ բերել սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու։ Կառավարությունը ՀՀ միակ գործադիր իշխանությունն է լինելու, հնարավորություն է ընձեռվելու ուժերը կենտրոնացնել այս խնդիրների լուծման վրա։ Այո՛, մեր արյունահոսող վերքը մնում է արտագաղթը։ Արտագաղթ կա տարբեր երկրներում, բայց քանի որ մենք քիչ ենք, դա մեզ վրա շատ ցավոտ է անդրադառնում», - ասաց Սերժ Սարգսյանը։

Վերջինս նշեց՝ այս տասը տարիների ընթացքում ՀՀ-ն ձեռքբերումներ է ունեցել ու թեև ընդդիմախոսները խոսում են այն մասին, որ տնտեսությունը անկում է ապրում, այնուամենայնիվ, կան փաստեր․ ՀՆԱ-ն 1,8 անգամ աճ է գրանցել՝ 2007 թվականի հետ համեմատած։

Սերժ Սարգսյանն ասաց՝ բազմաթիվ ցուցանիշներ կան, որոնք կարելի է թվել, բայց դրանցից մեկը կարելի է առանձնացնել։

«2007 թվականին ՀՀ առևտրային բանկերում եղել են դրամական ավանդներ․ ֆիզիկական անձանց մասին խոսեմ, իրավաբանական անձանց մի կողմ դնենք։ 143,6 մլրդ դրամ ավանդներ են եղել ֆիզիկական անձանց կողմից դրված, իսկ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ այդ ավանդների փողային քանակը կազմում է 1 տրիլիոն 553 միլիարդ դրամ․ մեր քաղաքացիների խնայողությունները տասն անգամ ավելացել են։

Որոշ մարդիկ կարող են պնդել՝ այս ավանդները ներդրել են հարուստները, բայց ասեմ՝ այս գումարների ճնշող մեծամասնությունը մինչև 7 մլն դրամ ավանդներն են։ ՀՀ 1 մլն քաղաքացի ունի ավանդ․ սա ասում եմ նրա համար, որ հասկանալի լինի՝ ցանկացած կայունության համար տնտեսական հիմնքն անփոխարինելի է»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
Մենք պետք է շարունակենք ճնշումները. Նիկոլ Փաշինյան
22 Ապրիլի 2018 - 10:50
Սա եւս մեկ ապացույց է, որ պարոն Սարգսյանը լավ չի տիրապետում հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, «Մարիոթ» հյուրանոցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսայկցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
Իրանի արտգործնախարարը բարձրաձայնել է միջուկային ծրագրի վերականգնման պայմանները
22 Ապրիլի 2018 - 10:13
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը վերսկսելու է իր միջուկային ծրագիրը, եթե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին չերկարաձգի հակաիրանական պատժամիջոցների սառեցումը, որ կասեցվել է 2015թ.:
Աստծո աջը Նիկոլի վրա է, նա շատ կարևոր բան արեց. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 10:09
«Աստծո աջը Նիկոլ Փաշինյանի վրա է, նա շատ կարևոր բան արեց»,-նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Դավիթ Սանասարյանը ՀՔԾ բերման ենթարկվելուց հետո ձերբակալվել է
22 Ապրիլի 2018 - 10:06
Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ձերբակալվել է. այս մասին Tert.am-ին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ «Մարիոթ»-ում (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 10:00
Ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու, թեեւ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, «Մարիոթ» հյուրանոցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսայկցության առաջնորդ Նիկոլ Փաինյանի հետ հանդիպման սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Սարգսյան-Փաշինյան հանդիպումից առաջ ինչ է կատարվում «Մարիոթ» հյուրանոցի մոտ (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 09:56
Ժամը 10.00-ին Հանրապետության հրապարակում «Մարիոթ» հուրանոցում սպասվում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին
22 Ապրիլի 2018 - 09:54
Երեւանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։
Սպիտակ տան առջեւ մոմավառություն է կայացել
22 Ապրիլի 2018 - 09:52
Ապրիլի 21-ին Վաշինգտոնում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12414
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Սպիտակ տան առջեւ մոմավառություն է կայացել
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական