Facebook   Twitter
 
Ամերիկացիները զենքի խանութից ատրճանակներ են գողացել, փախել են ոստիկաններից և մահացել

Ամերիկացիները զենքի խանութից ատրճանակներ են գողացել, փախել են ոստիկաններից և մահացել

17 Ապրիլի 2018 - 13:23
ԱՄՆ Միչիգանի նահանգում երիտասարդները հարձակում են գործել են զենքի խանութի վրա, իսկ հետո զոհվել են՝ փորձելով փախչել ոստիկաններից: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Հաղորդվում է, որ չորս մարդ ապրիլի 15-ին զենքի խանութ են ներխուժել Լինքոլն Թաունշիփում: Նրանք ութ ատրճանակ են գողացել, ինչից հետո փախուստի են դիմել:

Ամենագնացով երիտասարդներին նկատել է ականատեսը, նա ոստիկաններին տվել է մեքենայի նկարագրությունը:

Մի որոշ ժամանակ անց կասկածելի մեքենան նկատել է շերիֆի օգնականը: Նա կանգնեցրել է ամենագնացը: Կողոպտիչները ձևացրել են, թե հնազանդվում են, բայց, այնուհետև, մեքենան կտրուկ շարժվել է տեղից: Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, մեքենան դուրս է թռել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել է ծառի մեջ:

Արդյունքում՝ երեք կասկածյալները՝ 20 ամյա վարորդն ու նրա երկու 17 տարեկան ուղևորները տեղում մահացել են: Մեկ այլ 17 տարեկան երիտասարդ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է: Գողացված ամբողջ զենքը հայտնաբերվել է ՃՏՊ դեպքի վայրում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նոր կյանքի գյուղապետը բերման է ենթարկվում Վեդիի ոստիկանություն
19 Ապրիլի 2018 - 13:24
«Քաղաքացիական պայմանագրի» անդամ, Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը, ում գլխավորությամբ այսօր առավոտյան փակվել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, քիչ առաջ բերման է ենթարկվել Ոստիկանության Վեդիի բաժին:
Արցախի նախագահն ԱԺ նիստում ներկայացրել է 2018 թվականի ծրագրերը
19 Ապրիլի 2018 - 13:20
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ամենամյա հաղորդմամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում, որտեղ ներկայացրել է 2017 թվականի գործունեության արդյունքները եւ 2018 թվականի ծրագրերը:
Ցուցարարները երկկողմանի փակեցին Իսակովի պողոտան
19 Ապրիլի 2018 - 13:15
Ցույցի մասնակիցները Ծերեթելի փողոցից քայլում են դեպի Իսակովի պողոտա:
Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը ոստիկանական բաժանմունքներում են
19 Ապրիլի 2018 - 13:10
«Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանն ու Մանե Թանդիլյանն այս պահին գտնվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ առավոտյան բերված ենթարկվածների ահազանգով:
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ
19 Ապրիլի 2018 - 13:07
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հնդկաստանում փոթորկի հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ
19 Ապրիլի 2018 - 13:04
Հնդկաստանում առնվազն 18 մարդ է մահացել Արևմտյան Բենգալիա նահանգին պատուհասած փոթորկի հետևանքով։ Այս մասին հայտարարել է նահանգի գլխավոր նախարար Մամաթա Բաներջին, գրում է РИА Новости գործակալությունը:
5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
19 Ապրիլի 2018 - 12:55
5,9 մագնիտուդով երկրաշարժ է ապրիլի 19-ին տեղի ունեցել Իրանի հարավի Բուշիրի նահանգում: Այդ մասին հայտնել է Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հայազգի սուսերամարտիկ. Իմ պապական հայրենիքում հաղթելը երազանք էր
19 Ապրիլի 2018 - 12:51
Թեև Երևանում ընթացող սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներին դեռևս չի հաջողվել մեդալ նվաճել, բայց հայկական արմատներ ունեցող մեկ մարզիկ արդեն իսկ բարձրացել է պատվո հարթակ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12718
 
Լրահոս`