Facebook   Twitter
 
Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը լավատեսության հույսեր չի  տալիս․ Կարեն Բեքարյան

Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը լավատեսության հույսեր չի տալիս․ Կարեն Բեքարյան

17 Ապրիլի 2018 - 13:47
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն այսօր խորհրդարանում հարց ուղղեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին։
Ըստ պատգամավորի՝ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը լավատեսության հուսեր չի տալիս․ դա պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարությամբ։

«Ինչ քայլեր պետք է արվեն այս ուղղությամբ», - դիմելով Սերժ Սարգսյանին՝ հարցրեց պատգամավորը։

Ըստ Սերժ Սարգսյանի՝ բանակցային գործընթացն, իրոք, լավատեսություն չի ներշնչում, իսկ ավելի հստակ կարելի է ասել, որ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է»,-պատասխանեց վարչապետի թեկնածուն:

«Բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար։ Մինչ այս փուլը, մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի իրոք բանակցային պրոցեսում ակտիվություն տիրի, որպեսզի բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան և հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Նա նշեց՝ ցավոք, ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլ նաև վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու և այլ հարցերով մեր հանդիպումները և բանակցությունները, որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, քանի որ Ադրբեջանը պայմանավորվածությունները չի պահում։

«Մենք պատրաստ ենք, մեր ցանկությունն է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը։ Ապագան ցույց կտա, թե ինչ լրացուցիչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի մեզ համար ամենակարևոր խնդիրներից մեկը ստանա արդյունավետ ընթացք»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորին երկրի ազգային տոնի առթիվ
16 Դեկտեմբերի 2018 - 18:33
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության Թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային՝ երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Համադ Բին Իսա Ալ Խալիֆային քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Բահրեյնի ժո­ղովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի հետ՝ առավել ամրապնդելու մեր հարաբերությունները. Արմեն Սարգսյան
16 Դեկտեմբերի 2018 - 18:13
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մասնակցել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
ԱԺ-ում ամենաբարձր աշխատավարձը 1 միլիոն 190 հազար 520 դրամ է, ամենացածրը՝ 198 հազար 420 դրամ
16 Դեկտեմբերի 2018 - 17:26
Այս օրերին ԱԺ շենքում աշխատանքային եռուզեռ է: Նախապատրաստվում են դիմավորել 7-րդ գումարման պատգամավորներին: Թարմացվում են ԱԺ գույքը, կահույքը, գորգերը:
Սրտխառնոցներ 12 օր հացադուլի մեջ գտնվող HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մոտ
16 Դեկտեմբերի 2018 - 17:09
«Մհեր Եղիազարյանի մոտ սրտխառնոցներ կան, նկատվում է ընդհանուր թուլություն: Կարծես թե գլուխ են բարձրացնում նրա հիվանդությունները»,- HayNews.am-ին տեղեկացրել է Եղիազարյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը
16 Դեկտեմբերի 2018 - 13:16
Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին:
Մհեր Եղիազարյանի մոտ նկատվում է ընդհանուր թուլություն. 12 օր է ինչ նա չի դադարեցնում հացադուլը
16 Դեկտեմբերի 2018 - 11:36
«Մհեր Եղիազարյանի մոտ նկատվում է ընդհանուր թուլություն: Կարծես թե գլուխ են բարձրացնում նրա հիվանդությունները»,- HayNews.am-ին տեղեկացրել է Եղիազարյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանը:
Ես ամենաշահագրգռված անձանցից եմ, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հնարավորինս շուտ դիմե ՄԻԵԴ. Վանեցյան
15 Դեկտեմբերի 2018 - 18:08
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շահագրգռված է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հնարավորինս շուտ դիմեն ՄԻԵԴ եւ ստանան իրենց հուզող հարցերի պաստախանը:
1991 թ.-ից մինչ օրս Հայաստանում հայտնաբերվել է 21 ադրբեջանի գաղտնի գործակալ. ԱԱԾ
15 Դեկտեմբերի 2018 - 15:43
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ազագային անվտանգության ծառայության ներկայացուցիչ, մայոր Տիգրան Դավիթավյանը հայտնել է, որ 1991 թվականից մինչ օրս հայտնաբերվել է Ադրբեջանի 21 գաղտնի գործակալ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5025
 
Լրահոս`