Facebook   Twitter
 
Աղվան Վարդանյանը ցուցարարներին և ուժային կառույցներին կոչ արեց խոհեմություն դրսևորել

Աղվան Վարդանյանը ցուցարարներին և ուժային կառույցներին կոչ արեց խոհեմություն դրսևորել

17 Ապրիլի 2018 - 14:08
«Մենք անում ենք մեր գործառույթները, ԱԺ նիստը գումարվում է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աղվան Վարդանյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը բողոքի ցույցերի ելած քաղաքացիներին և ուժային կառույցներին հորդորեց, որ երկու կողմերն էլ խոհեմություն դրսևորեն՝ թույլ չտալ, որ բախումներ լինեն։

Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է պատգամավորները կենդանի պատ կազմեն ինչպես եղավ «էլեկտրիկ Երևանի» ժամանակ, Աղվան Վարդանյանն ասաց՝ այս պահին հնարավոր չէ, քանքի որ պատգամավորները պետք է իրենց գործառույթը իրականացնեն:

Հարցին՝ վարչապետի ընտրության քվեարկություն պետք է այսօ՞ր լինի, պատգամավորը պատասխանեց՝ եթե հարցերն ավարտվեն, կհասցնեն, կքվեարկեն այսօր, իսկ եթե չեն հասցնի, վաղը կշարունակեն։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
Նոր կյանքի գյուղապետը բերման է ենթարկվում Վեդիի ոստիկանություն
19 Ապրիլի 2018 - 13:24
«Քաղաքացիական պայմանագրի» անդամ, Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը, ում գլխավորությամբ այսօր առավոտյան փակվել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, քիչ առաջ բերման է ենթարկվել Ոստիկանության Վեդիի բաժին:
Արցախի նախագահն ԱԺ նիստում ներկայացրել է 2018 թվականի ծրագրերը
19 Ապրիլի 2018 - 13:20
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ամենամյա հաղորդմամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում, որտեղ ներկայացրել է 2017 թվականի գործունեության արդյունքները եւ 2018 թվականի ծրագրերը:
Ցուցարարները երկկողմանի փակեցին Իսակովի պողոտան
19 Ապրիլի 2018 - 13:15
Ցույցի մասնակիցները Ծերեթելի փողոցից քայլում են դեպի Իսակովի պողոտա:
Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը ոստիկանական բաժանմունքներում են
19 Ապրիլի 2018 - 13:10
«Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանն ու Մանե Թանդիլյանն այս պահին գտնվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ առավոտյան բերված ենթարկվածների ահազանգով:
5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
19 Ապրիլի 2018 - 12:55
5,9 մագնիտուդով երկրաշարժ է ապրիլի 19-ին տեղի ունեցել Իրանի հարավի Բուշիրի նահանգում: Այդ մասին հայտնել է Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հայազգի սուսերամարտիկ. Իմ պապական հայրենիքում հաղթելը երազանք էր
19 Ապրիլի 2018 - 12:51
Թեև Երևանում ընթացող սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներին դեռևս չի հաջողվել մեդալ նվաճել, բայց հայկական արմատներ ունեցող մեկ մարզիկ արդեն իսկ բարձրացել է պատվո հարթակ:
Կենտրոնի բաժանմունքում բերման ենթարկված 8 քաղաքացիներից մեկն անչափահաս է, մեկի վրա բռնության հետքեր կան. Մարուքյան
19 Ապրիլի 2018 - 12:49
Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված 8 անձանցից մեկն անչափահաս է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Ելք» դաշինքի պատգամավոր էդմոն Մարուքյանը, ով այցելել է ոստիկանության Կենտրոնի բաժին:

«Այստեղ է նաեւ ուսանող Դավիթ Պետրոսյանը, նրա վրա բռնության հետքեր կան, սպասում ենք, որ Շտապօգնության բժիշկներ գան, արձանագրեն, մնացածների նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություն է կազմվում: 3 ժամը լրանալուն պես նրանց ազատ են արձակելու, արդեն 1.5 ժամը անցել է»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ «Ելք» դաշինքի պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանն էլ այցելել են ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք:

Նշենք, որ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման ենթարկվածների թիվն այս պահին 30-ն է:

HayNews.am
Ոստիկանության բերման ենթարկվածների թիվը 30 է. Ոստիկանություն
19 Ապրիլի 2018 - 12:48
Ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման ենթարկվածների թիվն այս պահին 30-ն է: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12364
 
Լրահոս`