Facebook   Twitter
 
Նոբել Առուստամյանը պատմել է, թե ինչպես է ընկերացել Հենրիխ Մխիթարյանի հետ

Նոբել Առուստամյանը պատմել է, թե ինչպես է ընկերացել Հենրիխ Մխիթարյանի հետ

17 Ապրիլի 2018 - 14:17
«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել ու ընկերացել Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
«2012-ի դեկտեմբերին ես Դոնեցկում էի «Շախտյոր» - «Յուվենտուս» խաղի համար: Խաղից հետո գնացի այն հյուրանոցը, որտեղ հանգրվանել էր «Յուվենտուսը»: Տեսնում եմ, որ աստիճաններով գալիս է Մխիթարյանը: Երբեք չեմ ամաչել մոտենալ եւ ծանոթանալ: Բղավեցի՝ «Հենրիխ», հետո մոտեցա եւ ծանոթացա: Նա ասաց, որ լսել է իմ մասին: Ես այդ ժամանակ աշխատում էի «НТВ-Плюс»-ում ու «Радио Спорт»-ում:

Նա միանգամից շատ պարզ տղա թվաց ինձ: Նա չասեց, որ զբաղված է, եւ մենք զրուցեցինք ու փոխանակվեցինք հեռախոսահամարներով: Մի քանի օրից մենք փոխանակվում էինք հաղորդագրություններով եւ նորմալ հաղորդակցվում ենք այդ ժամանակվանից: Չեմ կարող ասել, որ մենք անմիջական ընկերներ ենք, սակայն մենք մտերիմ ենք: Երբ ես մեկնում էի Դորտմունդ կամ Մանչեսթեր, նա միշտ շատ հյուրընկալ էր գտնվում:

Ըստ ինձ՝ Մխիթարյանն օրինակ է ոչ միայն հայ ֆուտբոլիստների համար, այլեւ ռուս: Նա «Այաքսի» կամ «Ֆեյենորդի» ակադեմիայից չէ, նա «Փյունիկ» ակումբի սան է: Նա ինքն է նպատակ դրել իր առջեւ եւ հասել դրան՝ անցնելով շատ դժվարությունների միջով: Նա պատմում էր, որ շատերը չէին հավատում իրեն, սակայն նա «Մետալուրգով» ու «Շախտյորով» հասավ եվրոպական առաջատար ակումբներ: Ես հաստատ գիտեմ, որ երբ Հենրիխը խաղում էր «Շախտյորում», շատերը նրան ցանկանում էին բերել Ռուսաստան, սակայն նա չգնաց դրան: Չնայած հույս ունեմ, որ վաղ թե ուշ նա խաղալու է Ռուսաստանում»,- ասել է հայ մեկնաբանը sports.ru-ի հետ հարցազրույցում:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջնամասում Նոբել Առուստամյանն ու «Матч ТВ»-ի ֆուտբոլային մեկնաբան Միխայիլ Մոսակովսկին վավերագրական ֆիլմ էին նկարահանել Հենրիխ Մխիթարյանի մասին: Այդ ժամանակ 29-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տիբո Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահ
24 Սեպտեմբերի 2018 - 23:15
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է տարվա լավագույն դարպասապահը ՖԻՖԱ-ի վարկածով:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը 2019-ին կընդունի Աստանան
24 Սեպտեմբերի 2018 - 23:01
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը 2019 թվականին կանցկացվի Աստանայում (Ղազախստան), հաղորդում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը (UWW):
Շախմատի տղամարդկանց հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց օլիմպիադայում
24 Սեպտեմբերի 2018 - 22:05
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց օլիմպիադայում:
Լավագույնն ենք մաղթում նորըտիր նախագահին. ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն հաջողություն են մաղթել Արթուր Վանեցյանին
24 Սեպտեմբերի 2018 - 21:44
ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն հաջողություն են մաղթում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանին,-այս մասին գրում է armtimes.com-ը:
Ժիրու. Իմ և Մորատայի միջև ազնիվ մրցակցություն է
24 Սեպտեմբերի 2018 - 20:31
«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է իր և թիմակից Ալվարո Մորատայի՝ մեկնարկային կազմում ընդգրկվելու համար մրցակցության մասին.
Մխիթարյանն ապաքինվել է
24 Սեպտեմբերի 2018 - 19:15
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից:
«Վալենսիա»-ն 21-րդ դարի հակառեկորդ է սահմանել
24 Սեպտեմբերի 2018 - 17:11
Իսպանական «Վալենսիա»-ն, Լա լիգայի մեկնարկային 5 տուրերում չկարողանալով հաղթանակ տոնել, 21-րդ դարի հակառեկորդ է սահմանել։
ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրոպա լիգայի մասնակիցների թիվը
24 Սեպտեմբերի 2018 - 16:58
Եվրոպական ակումբների ասոցիացիայի և «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին հաստատել է, որ աշխատանքներ են տարվում եվրոպական ակումբային երրորդ մրցաշար ստեղծելու ուղղությամբ:
WTA Տաշքենդ. Մարգարիտա Գասպարյանը մեկնարկեց հաղթանակով
24 Սեպտեմբերի 2018 - 16:44
Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով մեկնարկեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող WTA շարքի մրցաշարում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2105
 
Լրահոս`