Facebook   Twitter
 
«էկոտուրիզմը Հայաստանում». 2010 թ.-ի համեմատ 2017-ին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների թվի էական աճ

«էկոտուրիզմը Հայաստանում». 2010 թ.-ի համեմատ 2017-ին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների թվի էական աճ

17 Ապրիլի 2018 - 14:13
Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել 3-րդ ամենամյա համաժողով <<էկոտուրիզմը Հայաստանում>> թեմայով։
Համաժողովի նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև ստեղծել շահագրգիռ կողմերի ցանց: Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը։

Ողջունելով հյուրերին՝ Ա. Տեր-Կյուրեղյանը շնորհակալություն է հայտնել բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, հրավիրված մասնակիցներին ակտիվ և պատրաստակամ մասնակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Հակոբյան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը։

Ողջունելով հյուրերին՝ փոխնախարարը ներկայացրել է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում զբոսաշրջության ազգային քաղաքականության իրականացման և նախատեսվող ծառայություններին ուղղված միջոցառումները։

<<Մեր կարևորագույն խնդիրն է Հայաստանի բնական էկոհամակարգերում էկոտուրիզմի զարգացումն ու աջակցումը, բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի ներուժի բացահայտումը, էկոտուրիզմի զարգացման նպատակով պետական քաղաքականության սկզբունքների սահմանումը, մարտահրավերների ու խոչընդոտների գնահատումը:

Հայաստանի ԲՀՊՏ-ները՝ պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր և բնության հուշարձաններ, յուրօրինակ են, գրավիչ և էկոտուրիզմի տեսանկյունից ունեն զարգացման մեծ ներուժ: Ներկայում ողջ աշխարհում նկատվում են էկոտուրիզմի բուռն զարգացման միտումներ, իսկ դրանից ստացվող եկամուտների զգալի մասը ուղղվում է ԲՀՊՏ-ների պահպանմանը, զարգացմանը և բարելավմանը:

Ոլորտի զարգացումը գերակա է նաև ՀՀ կառավարության համար: Ձևավորելով էկոտուրիստական ենթակառուցվածքներ և ծառայությունների մատուցման ժամանակակից մեխանիզմներ՝ Հայաստանը կարող է մրցունակ լինել համաշխարհային զբոսաշրջային շուկայում և տարեց տարի ընդլայնել զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր>>,-իր ելույթում նշել է Խաչիկ Հակոբյանը և ներկայացրել, որ 2010 թվականի համեմատ 2017 թվականին արձանագրվել է զբոսաշրջիկների թվի էական աճ:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ոլորտում 2017 թվականին իրականացված և ներկայում շարունակաբար իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը և միջոցառումները։

ՀՀ բնապահպանության նախարարությունից զեկույցով հանդես է եկել կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Վահագն Սարգսյանը, ով ներկայացրել է զբոսաշրջության մեջ ԲՀՊՏ-ների ինտեգրման առաջընթացի, ինչպես նաև էկոտուրիզմի ծառայություններին ուղղված միջոցառումները։ Համաժողովի ընթացքում հնչել են տարբեր մասնագիտական կարծիքներ և առաջարկներ, որոնք կդիտարկվեն հետագա գործընթացներում։

Համաժողովին զուգընթաց կազմակերպված էր նաև <<Էկոտուրիզմ>> ցուցահանդեսը, որտեղ տեղակայվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության տաղավարը։ Տաղավարում տեղեկատվական թերթիկների և ինտերակտիվ ն ցուցատախտակի միջոցով ներկայացվել է ԲՀՊՏ-ներում էկոերթուղիների, Հայաստանի պատմամշակութային յուրօրինակ արժեքների, ինչպես նաև մատուցվող ծառայությունների և ապրանքների մասին տեղեկատվություն։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Համացանցում առողջ օրգաններով սիրեկան փնտրելու հայտարարությունը վախեցրել է օգտատերերին
18 Հուլիսի 2018 - 22:19
Tinder-ում օգտատերերը նկատել են աղջկա, որն առողջ օրգաններով երիտասարդի է փնտրել։ Պրոֆիլի սքրինշոթը հրապարակվել է Twitter-ի @gokunaruto էջում, սակայն մի քանի օր անց օգտատերը հեռացրել է թվիթը։
Կենսաբանական ակտիվ հավելումներն անօգուտ են սրտի առողջության համար. մասնագետներ
18 Հուլիսի 2018 - 22:09
Կենսաբանական ակտիվ հավելումները (ԿԱՀ), որոնք շատերն ընդունում են սրտի առողջության ամրապնդման համար, ըստ էության, անօգուտ են:
Ընկնող ինքնաթիռը նկարահանել են ներսից
18 Հուլիսի 2018 - 22:00
Հուլիսիս 10-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում վթարված ինքնաթիռի ուղևորները նկարահանել են օդանավի անկումը ներսից: Այդ մասին տեղեկացնում է News.com.au-ը:
Իսպանիայում տղամարդկանց կարգելեն սեքսով զբաղվել առանց միանշանակ համաձայնություն ստանալու
18 Հուլիսի 2018 - 21:52
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կառավարությունը նոր օրինագիծ է քննարկելու, որպեսզի բացառի սեռական բռնությանը վերաբերող յուրաքանչյուր թյուրըմբռնում: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:
Գիտնականները կսկսեն արհեստական միս արտադրել
18 Հուլիսի 2018 - 21:47
Հոլանդական Mosa Meat ստարտափի շրջանակներում գիտնականները կարողացել են իսկական հրաշք իրագործել, որին այդքան երկար սպասել են սնունդ արտադրողները:
ԱՄՆ-ում հայտարարել են Grammy 61-րդ մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը
18 Հուլիսի 2018 - 21:41
ԱՄՆ-ի Արվեստների և ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան հայտարարել է Grammy 61-րդ երաժշտական մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը:
Գերմանիան Վրաստանին կճանաչի անվտանգ երկիր
18 Հուլիսի 2018 - 21:26
Վրաստանը, Թունիսը, Մարոկոն եւ Ալժիրը մոտ ժամանակներս Գերմանիայի կողմից կարող են ճանաչվել անվտանգ երկրներ, ինչը կարագացնի այդ երկրների քաղաքացիներից ապաստանի տրամադրման միջնորդությունների մշակման գործընթացը։
Մեծ կրծքեր ունեցող աղջիկները բաց մեջքով հագուստ հագնելու եղանակ են գտել (Լուսանկարներ)
18 Հուլիսի 2018 - 21:23
Bravissiomo ներքնազգեստի բրենդ-արտադրողը ներկայացրել է Maidenform կրծկալի ժապավենային կարգավորիչը, որը թույլ է տալիս մեծ կրծքեր ունեցող աղջիկներին բաց մեջքով հագուստ հագնել: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12463
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ադրբեջանում և՞ս կդիտվի հեղափոխություն
Հասարակություն, Քաղաքական