Facebook   Twitter
 
Վերաբացվեցին Արդշինբանկի «Կապան», «Քաջարան» եւ «Մեղրի» մասնաճյուղերը

Վերաբացվեցին Արդշինբանկի «Կապան», «Քաջարան» եւ «Մեղրի» մասնաճյուղերը

17 Ապրիլի 2018 - 14:22
Ապրիլի 16-ին եւ 17-ին վերաբացվեցին Արդշինբանկի «Կապան», «Քաջարան» եւ «Մեղրի» մասնաճյուղերը՝ արդիականացված, վերանորոգված եւ ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակներում:
Վերաբացված մասնաճյուղերը հագեցած են տեխնիկական լայն հնարավորություններով, որոնք ավելի դյուրին են դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:

«Կապան» մասնաճյուղը գտնվում է Կապան քաղաքում՝ Մ. Տեր-Ստեփանյան 3 հասցեում, «Քաջարան» մասնաճյուղը՝ Քաջարան քաղաքում՝ Լեռնագործների 4 հասցեում, իսկ «Մեղրի» մասնաճյուղը` Մեղրի քաղաքում, Գործարանային 1 հասցեում: Մասնաճյուղերն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:15-16:45:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երեւանում, 42-ը՝ մարզերում եւ 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկացել է ավելի քան 3 դրամով
24 Սեպտեմբերի 2018 - 17:27
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կազմել է 482.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը կբարձրացնի խաղողի մթերման գինը (Տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 14:30
Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը կբարձրացնի խաղողի մթերման գինը:
Գյուղատնտեսության նախարարը վրաց գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության լայն շրջանակ
24 Սեպտեմբերի 2018 - 12:55
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը սեպտեմբերի 18-19–ն աշխատանքային այցով գտնվում էին Վրաստանի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այսօրվանից մինչև սեպտեմբերի 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է
24 Սեպտեմբերի 2018 - 11:23
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ սեպտեմբերի 24-ից մինչև 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով:
Porsche-ն 2019 թվականից անցում կկատարի էլեկտրական մեքենաների արտադրությանը
23 Սեպտեմբերի 2018 - 11:40
Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը 2019 թվականից անցում կկատարի էլեկտրական ուժային համակարգով մեքենաների արտադրությանը՝ հրաժարվելով դիզելային շարժիչներից:
Արտաշատի պահածոների գործարանում ժամանակից սարքավորումներով նոր արտադրամաս է բացվել
22 Սեպտեմբերի 2018 - 14:00
Արտաշատի պահածոների գործարանում, որը պատկանում է «Արտֆուդ» ընկերությանը, 2018թ-ի ընթացքում արդիականացման համար ներդրվել է 3,5 միլիոն դոլար։
Գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերիր 22-ի դրությամբ
22 Սեպտեմբերի 2018 - 10:08
Ներկայացնում ենք հայաստանյան առևտրային բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերիր 22-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի։
«Զիգզագ»-ը սկսում է նոր iPhoneXs և iPhoneXsMax մոդելների նախավաճառք Հայաստանում. վաճառքի մեկնարկը՝ սեպտեմբերի 28-ից
22 Սեպտեմբերի 2018 - 09:55
Սեպտեմբերի 21-ից մեր հաճախորդները կկարողանան նախապես պատվիրել նոր iPhone Xs և iPhone Xs Max մոդելները։ Այս աշնան ամենասպասված մոդելների վաճառքը կմեկնարկի ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին։
Ավստրիացի ընթերցողներին կներկայացվեն ՀՀ-ի և Ավստրիայի միջև ձևավորված համագործակցության արդյունքները գյուղատնտեսության ոլորտում
21 Սեպտեմբերի 2018 - 13:40
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության Զարգացման համագործակցության ղեկավար Դորոթեա Աուերին և Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին, ինչպես նաև ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 710
 
Լրահոս`