Facebook   Twitter
 
Արտակարգ դեպք Լոռու մարզում. հայ-վրացական սահմանին անհետացել են Ջիլիզայի վարչական շրջանի ղեկավարի խոշոր եղջերավոր անասունները. նա կրել է 4 մլն դրամի վնաս

Արտակարգ դեպք Լոռու մարզում. հայ-վրացական սահմանին անհետացել են Ջիլիզայի վարչական շրջանի ղեկավարի խոշոր եղջերավոր անասունները. նա կրել է 4 մլն դրամի վնաս

17 Ապրիլի 2018 - 15:06
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 16-ին, Ալավերդի համայնքի բնակիչ՝ 55-ամյա Մհեր Վարդանյանի դիմումի փաստով։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինս ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել է, որ ապրիլի 12-ին, ժամը 14։00-ից մինչև նույն օրը, ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի սահմանից մոտ 500 մետր հեռավորության վրա գտնվող Ջիլիզա գյուղի «Արմուտ դար» կոչվող հանդամասից կորել են առանց հսկողության թողնված իրեն պատկանող 9 գլուխ խոշոր եղջերավոր անասունները։

Մ. Վարդանյանը Ջիլիզայի վարչական շրջանի ղեկավարն է և ոստիկաններին տեղեկացրել է նաև, որ իրենց ուժերով փորձել են փնտրել անասուններին, սակայն չեն գտել։

Նա հայտնել է նաև, որ հայ-վրացական սահմանին նկատել են անասունների ոտնահետքեր և չի բացառել, որ հնարավոր է՝ անասունները գողացել են։

Նախնական տեղեկություններով՝ վարչական շրջանի ղեկավարը կրել է մոտ 4 մլն դրամի նյութական վնաս։

Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանգամանքները պարզելու, ինչպես նաև անասուններին հայտնաբերելու ուղղությամբ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կիպրոսում ձերբակալել են երկրի առաջին սերիական մարդասպանին
23 Ապրիլի 2019 - 14:27
Կիպրոսում, երեք մարդ սպանելու կասկածանքով, զինվոր է ձերբակալվել: Տղամարդուն երկրի առաջին սերիական մարդասպան են անվանում, գրում է Daily Mail-ը:
Իտալիայի Պադովա քաղաքում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
23 Ապրիլի 2019 - 14:26
Իտալիայի հյուսիսային Պադովա քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն, գրում է padovando.com-ը:
Բաբաջանյանի երաժշտության ներքո ԱԺ այգում բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի
23 Ապրիլի 2019 - 14:23
Ազգային ժողովի այգում այսօր՝ ապրիլի 23–ին, բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի։
Քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը եռամսյակային պարգեւավճարներ կստանա, բացի քաղաքապետից. Մարության
23 Ապրիլի 2019 - 14:17
Լինելու են եռամսյակային պարգեւավճարներ ամբողջ անձնակազմի համար, բնականաբար, բացի քաղաքապետից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կատակով հաելելով. «եվ բացի ավագանուց»:
Հայաստանի կառավարությունը դեռեւս չի չեզոքացրել բացասական երեւույթները ներդրումների համար. փորձագետ
23 Ապրիլի 2019 - 13:50
Հայաստանի կառավարությունը դեռեւս չգիտի, թե ինչ խոչընդոտներ կան ներդրումների համար, ինչպես նվազեցնել դրանց աճի վրա բացասական ազդեցությունը։
Նախագահը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխությունները
23 Ապրիլի 2019 - 13:34
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
Կապան-Քաջարան ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է. քարաթափման հետևանքները վերացվել են
23 Ապրիլի 2019 - 13:23
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են։
Հայուհին մահացել է Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ
23 Ապրիլի 2019 - 13:21
Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորներից մի կնոջ ինքնազգացողությունը թռիչքի ժամանակ վատթարացել է, օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի Պլատով օդանավակայանում:
«Հարցուպատասխանից էլ չեք փախնի». «Լույսի»-ի անդամը՝ Հայկ Մարությանին
23 Ապրիլի 2019 - 13:02
Հեռուստատեսային հաղորդման ժամանակ ես հարց բարձրացրեցի, թե ինչու 9 ձնամաքրող մեքենաները չգնվեցին կառավարության որոշմամբ, Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակադարձեց եւ խորհուրդ տվեց «գուգլել» եւ տեսնել, որ նման որոշում կա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16049
 
Լրահոս`