Facebook   Twitter
 
Բոնուչի. Փառք Աստծո, որ ես չկայի «Ռեալ» - «Յուվենտուս» խաղում

Բոնուչի. Փառք Աստծո, որ ես չկայի «Ռեալ» - «Յուվենտուս» խաղում

17 Ապրիլի 2018 - 15:48
Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան, «Միլանի» ավագ Լեոնարդո Բոնուչին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղերին:
«Դա հույզերով լի շաբաթ էր: Շատ ուրախ եմ «Ռոմայի» համար եւ խիստ հիասթափված եմ «Յուվենտուսի» անհաջողության պատճառով: «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում 3 գոլ խփելը հեշտ գործ չէ: Խաղի վերջնամասում եղավ այդ կասկածելի 11 մետրանոցը, սակայն «Յուվենտուսը» ցուցադրեց իր բարձր կարգը: Նման բան պատահում է բոլորի հետ: Երբ մրցավարը ցույց տվեց 11 մետրանոցի նշակետը, ես մտածեցի. «Փառք Աստծո, որ այնտեղ չէի»: Հնարավոր է, որ ես չէի կարողանա զսպել բնազդը»,- իտալացի պաշտպանի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած պատասխան խաղի վերջնամասում տեղի ունեցած դրվագը վճռել էր դիմակայության ելքը: Ավելացված ժամանակում հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը 11 մետրանոց հարված էր նշանակել Իտալիայի չեմպիոնի դարպասին, իսկ «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը քիչ անց կարմիր քարտ էր ստացել նրա հետ վիճելու համար: «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաշիվը 11 մետրանոց հարվածով կրճատեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին, երբ հյուրերի դարպասը պաշտպանում էր փոխարինման դուրս եկած լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին:

Չեմպիոնների լիգայում Ջանլուիջի Բուֆոնն առաջին անգամ ստացավ կարմիր քարտ:

Քառորդ եզրափակիչի առաջին խաղում Արքայական ակումբն ուժեղ էր գտնվել 3:0 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում «Յուվենտուսը» հաղթեց 3:1 հաշվով եւ լքեց պայքարը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հիմնադրամը 3 զոհված զինծառայողների ընտանիքներին ֆինանսական հատուցումներ է կատարել
23 Հուլիսի 2018 - 13:44
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հուլիսի 20-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և երկու 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի։
SOCAR-ը Վրաստանում շուրջ 600 հազար մետր ընդհանուր երկարությամբ գազամուղեր է գնել
23 Հուլիսի 2018 - 13:42
SOCAR Georgia Gas-ը, որն Ադրբեջանի Պետական նավթային ընկերության SOCAR-ի, դուստր ձեռնարկությունն է, գազամուղեր է գնել Վրաստանի մի շարք շրջաններում`594.000 մ ընդհանուր երկարությամբ:
Հաղարծինի միջադեպի մասնակիցների թիվը ոստիկանների թվից մի քանի անգամ շատ է եղել. Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել
23 Հուլիսի 2018 - 13:40
ՀՀ ոստիկանությունը կրկին անդրադարձել է հուլիսի 18-ին Դիլիջանի ազգային պարկում տեղի ունեցած միջադեպին եւ տեսանյութ հրապարակել:
Քառօրյա պատերազմի մասնակցի գործով ցուցմունք կտա՞ հրամանատարը. պարզաբանում է պաշտպանը
23 Հուլիսի 2018 - 13:27
Զորացրված զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի գործով ՀՀ վարչական դատարանում որպես վկա կարող է հարցքաննվել զորամասի հրամանատարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին զինծառայողի պաշտպան Աշխեն Դաշյանը:
ՄԱԿ-ում քննարկվել է ՀՀ կողմից այլ ձեւաչափով խաղաղապահ առաքելությունների մասնակցության հարցը
23 Հուլիսի 2018 - 13:14
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում` Նյու Յորքում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում:
Եվգենի Պետրոսյանը Տիգրան Քեոսայանի հետ համատեղ լուսանկար է հրապարկել
23 Հուլիսի 2018 - 13:12
Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ, երգիծաբան Եվգենի Պետրոսյանն իր ինստագրամյան էջում ուշագրավ լուսանկար է հրապարակել մեկ այլ ճանաչված հայ արվեստագետի՝ կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանի հետ:
Կիեւյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը. դին դուրս են բերել փնրկարարները
23 Հուլիսի 2018 - 13:10
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամերիկուհին տասը րոպեով միլիոնատեր է դարձել
23 Հուլիսի 2018 - 12:52
ԱՄՆ Մասաչուսթես նահանգի Բոսթոն քաղաքի բնակչուհին սխալմամբ մեկ միլիոն դոլար է ստացել և տասը րոպե անց զրկվել դրանից։ Այս մասին հաղորդում է Boston Globe-ը։
Բնակարանում նկատել է գողին, որը փախել է (Տեսանյութ)
23 Հուլիսի 2018 - 12:47
Հունիսի 23-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը ժամը 13.10-ի սահմաններում, անհայտ անձը դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով, մտել է բնակարան, ննջարանից հափշտակել շուրջ 700.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բիժուտերիա, ժամացույցներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12498
 
Լրահոս`

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նշանակում է կատարել
Հասարակություն, Քաղաքական