Facebook   Twitter
 
Մոնտե Կառլոյի հյուրանոցներից մեկի համարը կոչվել է Նադալի պատվին

Մոնտե Կառլոյի հյուրանոցներից մեկի համարը կոչվել է Նադալի պատվին

17 Ապրիլի 2018 - 15:57
Մոնտե Կառլոյի հյուրանոցներից մեկը, որտեղ անցկացվում է մրցաշրջանի առաջին «Մասթերս-1000» մրցաշարը, իր մեծ համարներից մեկն անվանակոչել է աշխարհի առաջին ռակետ և մրցաշարի 10-ակի չեմպիոն, իսպանացի Ռաֆայել Նադալի պատվին:
Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Ֆրեդերիկ Դարնեն, ով ղեկավարում է Մոնտե Կառլոյի` նման որոշում կայացրած «Bay Hotel & Resort» հյուրանոցը, այսպես է մեկնաբանել այն.

«Ռաֆայել Նադալը մեր ցանկալի հյուրն է, մենք միշտ սիրում և սպասում ենք նրան մեր հյուրանոցում:

Նա մարմնավորում է այն բոլոր արժեքները, որոնք մենք բարձր ենք գնահատում տարբեր մասնագիտություններում` համեստությունը, պարզությունը, մշտական զարգացումը:

Մենք ցանկանում էինք նրան արժանին մատուցել և հյուրանոցի համարներից մեկն անվանակոչել իր պատվին: Հիանալի է, որ նա համաձայնեց: Շնորհակալ ենք նրան այդ որոշման համար»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արոնյանը եւ Կարուանան դարձյալ չպարզեցին հաղթողին
17 Դեկտեմբերի 2018 - 00:02
Լոնդոնում շարունակվող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլ London Chess Classic մրցաշարի երրորդ տեղի համար մրցամարտի երկրորդ դասական պարտիայում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ:
«Լիվերպուլը» տուրի կենտրոնական խաղում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»
16 Դեկտեմբերի 2018 - 23:47
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում կայացավ կենտրոնական հանդիպումը: «Լիվերպուլը» սեփական հարկի տակ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Մոուրինյու. Եթե խոսենք բախտի մասին, ապա դա «Լիվերպուլի» 2-րդ և 3-րդ գոլերն են
16 Դեկտեմբերի 2018 - 23:28
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Լիվերպուլից» կրած պարտության մասին.
Հայ վոլեյբոլիստները 4 պարտությամբ ավարտեցին ելույթը Երեւանում անցկացվող Արեւելյան Եվրոպայի առաջնության ընտրական փուլում
16 Դեկտեմբերի 2018 - 23:13
Հայաստանի հավաքականը 4 պարտությամբ ավարտեց ելույթը Երեւանում շարունակվող վոլեյբոլի Եվրոպայի Արեւելյան գոտու երկրների մինչեւ 15 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարում:
Էմերին խոսել է «Արսենալի» տրանսֆերային ծրագրերի մասին
16 Դեկտեմբերի 2018 - 22:40
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ակնարկել է, որ ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի պատրաստվում շատ գումար ծախսել.
Հենրիխ Մխիթարյանը` «Սաութհեմփթոն»-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
16 Դեկտեմբերի 2018 - 21:38
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ 3։2 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոն»-ին:
Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ «Յան Ռեգենսբուրգը» ոչ-ոքի է խաղացել
16 Դեկտեմբերի 2018 - 18:50
Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվել էր «Զանդհաուզենին»:
«Սեւիլիան» հավասարվեց «Բարսելոնային» ու «Աթլետիկոյին»
16 Դեկտեմբերի 2018 - 18:00
Իսպանական Պրիմերայի 16-րդ տուրում «Սեւիլիան» 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Ժիրոնայի» նկատմամբ: Դաշտի տերերը 2 գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում (տեսանյութ):
Օրվա խաղերի անոնս
16 Դեկտեմբերի 2018 - 10:16
Ֆուտբոլային Եվրոպայում դեկտեմբերի 16-ին կանցկացվեն ազգային առաջնությունների հերթական տուրերի հանդիպումները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2279
 
Լրահոս`