Facebook   Twitter
 
Ձեր կուտակած հսկա փորձը կարող է նոր էջ բացել մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի համար․ Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանին

Ձեր կուտակած հսկա փորձը կարող է նոր էջ բացել մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի համար․ Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանին

17 Ապրիլի 2018 - 16:03
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է ՝ պետք է ձերբազատվել այն կարծրատիպից, թե մեկ է, ոչ մի բան չի փոխվի և փոփոխությունների մասին խոսակցությունները ծուխ են, որի մեջ պիտի իշխանությունները վերարտադրվեն։ Այս մասին ՀՅԴ խմբակցության ղեկավարը հայտարարեց ԱԺ ամբիոնից։
Նա նշեց՝ որոշակի բարքեր պետք է փոխել, ուստի պիտի կարգերն էլ փոխվեն․ դա անհրաժեշտ է, բայց ոչ բավարար։ Ըստ Ռուստամյանի՝ խնամի, ծանոթ, բարեկամով ասպարեզում առաջ ընթանալը բացասական երևույթ է, այդ և նմանատիպ երևույթները պետք է արմատախիլ արվեն։

«Այս նոր կարգերը պիտի օր առաջ կյանքի կոչվեն, բայց ոչ այն տրամաբանությամբ, որ գինին հին տիկեների մեջ չի կարելի լցնել կամ էլ նոր շորի վրա հին կարկատաններ դնել․ դրա ծանր հետևանքներին ծանոթ ենք Աստվածաշնչից։

Հասարակության լայն խավերի մոտ կարող է հույս արթնանալ, եթե արմատավորված բացասական երևույթները վերանան, ու այս համակարգային փոփոխությունների դրական պտուղները մարդիկ ճաշակեն։

Պարո՛ն Սարգսյան, լիահույս ենք, որ Ձեզ հետ միասին կարող ենք և պարտավոր ենք ցրել կասկածները, ապացուցել, որ Ձեր կողմից 4-րդ հանրապետության առաջին վարչապետի պաշտոնի ստանձնումը ինչ-որ հատվածական շահ չի հետապնդում։ Ձեր կուտակած հսկա փորձը կարող է նոր էջ բացել մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի համար, ինչպես նաև մեր երկրին առաջանցիկ նոր թափ հաղորդել», - ասաց Արմեն Ռուստանյանը։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
ՎԵրջապես. Լիլի Մորտոն նոր լուսանկար է հրապարակել
22 Ապրիլի 2018 - 00:08
Փաստորեն սկանդալային մոդել Լիլի Մորտոն նկարահանվել է նաև ֆիլմում, այն էլ մերկացած՝ ինչպես տեսնում եք լուսանկարում:
Գլոբալ պարտքի աննախադեպ մակարդակը սպառնում է համաշխարհային տնտեսության աճին. ԱՄՀ
21 Ապրիլի 2018 - 23:58
Ֆինանսական խոցելիության աճը, առեւտրի եւ աշխարհաքաղաքական ոլորտներում լարվածության ավելացումը սպառնում են համաշխարհային աճի հեռանկարներին:
Վաղն առավոտյան «Մարիոթ»-ում հանդիպելու եմ Սերժ Սարգսյանին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
21 Ապրիլի 2018 - 23:52
Նիկոլ Փաշինյանը վաղը՝ ապրիլի 22-ին առավոտյան ժամը 10:00-ին հանդիպելու է վարչապետ Սերժ Սարգսյանին: Այս մասին «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում:
Ոստիկաններն իրավունք ունեն իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ. հայտարարություն
21 Ապրիլի 2018 - 23:46
Այսուհետ եւս Հայաստանի ոստիկանությունը օրենքով թույլատրելի բոլոր՝ ընդուպ հատուկ միջոցների եւ ֆիզիկական ուժի կիրառման միջոցով իրականացնելու է տեղ գտնող իրավախախտումները կանխելուն կամ խափանելուն ուղղված համաչափ գործողություններ: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հերթական հայտարարությունում:
Մաշտոցի պողոտայում ավտոերթ է. երթեւեկությունն այստեղ կաթվածահար է եղել
21 Ապրիլի 2018 - 23:44
«Իմ Քայլը» նախաձեռնությանը միացած բազմաթիվ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ավարտից հետո ավտոերթ են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մաշտոցի պողոտան գրեթե ամբողջությամբ փակ է:
Երբ պայքարի են դուրս գալիս հայ մայրերն ու մանուկները (լուսանկարներ)
21 Ապրիլի 2018 - 23:29
Մի խումբ մայրիկներ` Նինել Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր կրկին իրենց բալիկների հետ միացել էին «Իմ քայլը» նախաձեռնությանը:
Վթարից տուժածը մահացել է 17 օր անց
21 Ապրիլի 2018 - 23:25
Կոտայքի մարզում ապրիլի 3-ին վթարից տուժած անձը մահացել է հիվանդանոցում։
Ֆոտոխցիկը ֆիքսել է՝ ինչպես է ուժեղ քամին քշում Հռոմի պապի գլխարկը (Lուսանկարներ)
21 Ապրիլի 2018 - 23:15
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնվել է անհարմար իրավիճակում, երբ ուժեղ քամին նրա գլխից քշել է ճերմակ թասակը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12413
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ալավերդցիների խաղաղ երթը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր