Facebook   Twitter
 
Ձեր նախագահությունը ես անվանել եմ կորսված տասնամյակ. Մանե Թանդիլյանը՝ Սերժ Սարգսյանին

Ձեր նախագահությունը ես անվանել եմ կորսված տասնամյակ. Մանե Թանդիլյանը՝ Սերժ Սարգսյանին

17 Ապրիլի 2018 - 16:11
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր՝ ապրիլի 17-ին, Աժ-ում ունեցած իր ելույթում հերթով անդրադարձավ 2008-ից Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում տված խոստումներին:
Ապա դիմելով վարչապետի միակ թեկնածու Սերժ Սարգսյանին հայտարարեց. «Ձեր նախագահությունը ես անվանել եմ կորսված տասնամյակ»։

Նա նշեց՝ 2008-ի կեղծ ընտրությունների և Մարտի 1-ի արդյունքում նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը խոստանում էր կատարել ֆանտաստիկ բարեփոխումներ. «Ի՞նչ ունենք 10 տարի անց։ Դուք ասել եք՝ Հայաստանում չպետք է լինի մեկը, ով ապահովագրված չէ կյանքի և աղքատության վտանգներից։ Ավելի քան մեկ միլիոն աղքատների մասին խոսելն արդեն նորություն չէ։ Հարյուր հազարավոր մարդիկ բժշկի են դիմում միայն ծայրահեղ դեպքերում, մահանում՝ անհասանելի բժշկության պատճառով։ 10 տարում արտագաղթած անձանց մեծ մասը մարզերից են, իսկ սահմանամերձ գյուղերում մնացել են թոշակի սպասող ծերեր»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Նա, շարունակելով անդրադառնալ մի շարք ոլորտներում տիրող իրավիճակին, որտեղ որևէ փոփոխություն չի կատարվել՝ նշեց. «Որևէ խոստում չի կատարվել դպրոցների բարեփոխման հարցում: Կարևորն այդ դպրոցներում քվեատութ դնելն է, ի՞նչ դպրոց, ի՞նչ երեխա: Դուք խոստացել էիք աղքատության մակարդակը դարձնել 12 տոկոս, իսկ իրականում 32 տոկոս է։ ՀՀԿ անփոխարինելի թեկնածուի առաջնորդությամբ նույնիսկ չեք կարողացել հասնել անթիվ-անհամար խոստումների կատարմանը։ Դուք և Ձեր կուսակցությունը համատարած ընտրակաշառքի և վարչական ռեսուրսների միջոցով եկել եք իշխանության։ Համաձայնվել ենք, որ որևէ անձի՝ երրորդ ժամկետի գնալն անթույլատրելի է»,- ասաց Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը խոսեց նաև դեռևս 2014-ին Սերժ Սարգսյանի տված խոստման մասին. «Եթե ես լինեի Ձեր փոխարեն, թերևս կկատարեի տվածս խոստումը՝ որևէ պաշտոնի չհավակնելու մասին։ Մարդիկ դա չեն մոռացել, դա Ձեր խոստումն էր»,- ասաց Թանդիլյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանի ԱԳ փոխնախարարը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները
16 Հոկտեմբերի 2018 - 14:27
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ:
Անցկացվել է համաբանակային մրցույթի 2-րդ փուլը
16 Հոկտեմբերի 2018 - 14:24
Հոկտեմբերի 15-ին 5-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել է «Լավագույն դիպուկահար» համաբանակային մրցույթի 2-րդ փուլը:
Անջելինա Ջոլին շիկահեր է դարձել
16 Հոկտեմբերի 2018 - 14:20
Անջելիա Ջոլին անճանաչելիորեն փոխվել է Come Away ֆանտաստիկ ֆիլմում դերի համար: 43-ամյա դերասանուհին նկարահանման հրապարակում հայտնվել է իր գործընկեր Դևիդ Օյելոուի Instagram-ի էջում: Տղամարդը նկարահանումների վերջին օրվա լուսանկարն է տեղադրել, հաղորդում է Mirror-ը:
Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ
16 Հոկտեմբերի 2018 - 14:17
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ի երեկոյան հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը:
Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված եւս մեկ քրգործ իր ունեցվածքի մասով. Վանեցյան
16 Հոկտեմբերի 2018 - 14:05
Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված եւս մեկ քրեական գործ՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիման վրա։ Այս մասին այսօր հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ինչո՞ւ ԱԱԾ ընդունելությունների տունը չտրամադրվեց Սերժ Սարգսյանին. պարզաբանում է Արթուր Վանեցյանը
16 Հոկտեմբերի 2018 - 14:01
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է ապահովել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ դա օրենքի պահանջն է։
Կինը արթնացել է կոմայից, երբ նրա ձեռքն են տվել նորածին երեխային
16 Հոկտեմբերի 2018 - 13:53
Բրազիլական Ֆորտալեզա քաղաքում կինը, որին բժիշկները չէին կարողանում հանել կոմայից, արթնացել է, երբ նրա ձեռքն են տվել նորածին երեխային։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Ավստրալիայում Մեգան Մարքլին կենգուրու են նվիրել (Տեսանյութ)
16 Հոկտեմբերի 2018 - 13:44
Հղիության մասին հայտարարելուց հետո Մեգան Մարքլն առաջին անգամ հանրությանն է ներկայացել արքայազն Հարիի հետ Ավստրալիա այցի ընթացքում, հաղորդում է Associated Press-ը:
Ախթալան ուզում են վերանվանել Ազնավուր. ավագանու 10 անդամներից 7-ը հանդես են եկել հայտարարությամբ
16 Հոկտեմբերի 2018 - 13:40
Ախթալա խոշորացված համայնքի ավագանու 10 անդամներից 7-ը հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ, որտեղ առաջարկում են Ախթալան վերանվանել Ազնավուր:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15270
 
Լրահոս`
 
 
Անջելինա Ջոլին շիկահեր է դարձել
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
Ավստրալիայում Մեգան Մարքլին կենգուրու են նվիրել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր