Facebook   Twitter
 
913 շահառուի տրամադրվել է 4.2 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ. նախատեսվում է լիզինգի նոր ծրագիր մեկնարկել. Գյուղնախարարություն

913 շահառուի տրամադրվել է 4.2 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ. նախատեսվում է լիզինգի նոր ծրագիր մեկնարկել. Գյուղնախարարություն

17 Ապրիլի 2018 - 16:16
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հրավիրվել էր խորհրդակցություն «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի ընթացիկ արդյունքները քննարկելու նպատակով։
Խորհրդակցությունը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, ծրագրի մասնակից ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, այլ պատասխանատուներ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մինչ խորհրդակցության հիմնական օրակարգային հարցերին անցնելը փոխնախարար Մակարյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որով նախատեսվում է լիզինգային պայմաններով տարեկան 4% տոկոսադրույքով վարկ տրամադրել տնտեսավարողներին վերամշակման սարքավորումների, ջերմոցների, չորանոցների ձեռքբերման համար՝ հորդորելով ֆինանսական կառույցներին ներկայացնել իրենց առաջարկները նախագծի վերաբերյալ։

«Մեր այսօրվա խորհրդակցության հիմնական նպատակն է քննարկել գյուղոլորտին տրամադրվող 3-10 մլն դրամ սուբսիդավորվող վարկերի ծրագրի ընթացքը, առաջացող խնդիրները, ձեր կողմից բարձրացվող հարցերը, որի արդյունքում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կկատարվեն ծրագրում՝ թե վարկավորման և թե հավաստագրման մասով»,- իր խոսքում, մասնավորապես, նշել է փոխնախարարը։

Համաձայն ամփոփված տվյալների՝ 2017 թվականի չորրորդ եռամսյակում ծրագրի շրջանակում տրամադրվել է 913 միավոր վարկ 4241.6 մլն դրամ գումարի չափով, մեկ վարկի միջին չափը կազմել է 4.65 մլն դրամ: 2018 թվականին նախատեսված է տրամադրել 9.4 մլրդ դրամի վարկեր` թվով շուրջ 2100 շահառուների: Տոկոսադրույքների սուբսիդավորմանը ՀՀ պետական բյուջեից կուղղվի 2 030.8 մլն դրամ: Ամենաշատ վարկեր տրամադրել է «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (61.84 %), այնուհետև «ՖԱՐՄ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն(17.9 %) «ՔԱՐԴ Ագրո-Կրեդիտ» ՈՒՎԿ-ն (12.95 %), «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ (7.21%) և վերջերս ծրագրին միացած «ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ»-ն՝ («Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ) 0.10 %։

Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, քննարկվել են գրավադրմանը, վարկի նվազագույն շեմին, վարկերի նպատակայնությանն ու մոնիթորինգին առնչվող հարցեր։ Քննարկվել է նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվող հավաստագրման դասընթացներին վերաբերող, մասնավորապես հավաստագրի ժամկետին, ինչպես նաև հավաստագրում վարկավորման գումարի չափը և նպատակը սահմանելու վերաբերյալ առաջարկությունը։

Ռոբերտ Մակարյանը հանձնարարել է ծրագրի պատասխանատուներին ֆինանսական կառույցների հետ համատեղ գույքագրել բարձրացված բոլոր հարցերը և ներկայացնել առաջարկներ՝ ծրագրում համապատասխան փոփոխություններ կատարելու և այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նավթի համաշխարհային գներն աճում են
16 Հոկտեմբերի 2018 - 12:26
Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Հայաստանում արտադրում ենք ճապոնական և թալիանդական տեսակի ձմերուկներ, որոնք տարբերվում են գույնով և ավելի քաղցր են. «Էկզոգարդեն» ՍՊԸ տնօրեն (լուսանկարներ)
15 Հոկտեմբերի 2018 - 16:02
«Էկզոգարդեն» ՍՊԸ-ն Հայաստանում արտադրում է ճապոնական և թալիանդական տեսակի ձմերուկներ, որոնք աչքի են ընկնում բացառիկ քաղցրությամբ և դեղին գույնով:
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների օրերին «Զվարթնոց» օդանավակայանը 29 մասնավոր չվերթ է սպասարկել
15 Հոկտեմբերի 2018 - 13:27
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 08-ից 14-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, շնորհիվ աշխատակիցների բարձր պատասխանատվության և պրոֆեսիոնալ աշխատանքի, կանոնավոր չվերթերին զուգահեռ, հավուր պատշաճի սպասարկել է նաև 29 մասնավոր չվերթ՝ իր 430 ուղևորով։
Նավթի համաշխարհային գներն աճում են
15 Հոկտեմբերի 2018 - 10:15
Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:
Արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 14-ի դրությամբ
14 Հոկտեմբերի 2018 - 10:21
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 14-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Նավթ սպառող խոշորագույն երկրները դժգոհում են OPEC-ից
12 Հոկտեմբերի 2018 - 18:56
Նավթի խոշորագույն սպառողներից շատերը դիսկոմֆորտի մեջ են նավթի գների ներկայիս մակարդակի պատճառով: Մի քանի շաբաթ առաջ OPEC( Նավթ արտահանող երկրների կազմակերպություն)-ը նամակ է ստացել Հնդկաստանից` որում դժգոհելում են նավթի շուկայում առկա իրավիճակից:
Շարունակական առեւտրային լարվածությունը կարող է կրճատել Ասիայի ՀՆԱ աճի ցուցանիշը . ԱՄՀ
12 Հոկտեմբերի 2018 - 17:31
Շարունակական առեւտրային լարվածությունը մոտակա տարիներին կարող է կրճատել Ասիայի ՀՆԱ աճի ցուցանիշը 0.9 տոկոսային կետով, հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ տարածաշրջանի պաշտոնյաներին շուկայի ազատականացման կոչ անելով, որպեսզի այսպիսով փոխհատուցեն արտահանման կրճատումը, փոխանցում է Reuters–ը։
Գետափ-Մարտունի ավտոճանապարհն արդեն երկկողմանի երթեւեկելի է
12 Հոկտեմբերի 2018 - 13:31
Հոկտեմբերի 12-ին, ժամը 07:00-ից 07:20-ը «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները իրականացրել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մաքրման աշխատանքները:
OPEC-ը 2018 եւ 2019 թվականներին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը նվազեցրել է
11 Հոկտեմբերի 2018 - 17:56
OPEC-ը 2018 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը նվազեցրել է օրական 80 հազար բարելով` մինչեւ 1,54 մլն բարել: Այս մասին ասվում է OPEC-ի զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 721
 
Լրահոս`