Facebook   Twitter
 
Բա որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ ինչո՞ւ է այսքան վատ, ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում․ Մարուքյան (Տեսանյութ)

Բա որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ ինչո՞ւ է այսքան վատ, ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում․ Մարուքյան (Տեսանյութ)

17 Ապրիլի 2018 - 16:18
Այսօր ԱԺ-ում իր խոսքում ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարեց՝ մենք սիրում ենք մեր հայրենիքը, դա մեզ մոտ ստացվում է, բայց մեր հայրենակցին սիրել չենք կարողանում․ մենք դժվար ենք մեր մեջ մարգարե ու արժանավոր մարդիկ գտնում։
«Մենք պիտի սիրենք իրար բառի ոչ ռոմանտիկ իմաստով», - ասաց Աշոտյանը։

Արձագանքելով Աշոտյանին՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Աշոտյանն էկավ, ասում է՝ եկե՛ք սիրենք միմյանց․ պարո՛ն Աշոտյան, ձեզ ո՞նց սիրենք, սիրելու բա՞ն եք, որ սիրենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը նշեց՝ իշխանությունները խոսքի ազատության մասին են խոսում, բայց որոշում են կառավարության նիստերը փակ անցկացնել։

Մարուքյանը խոսեց նաև այն պնդումների մասին, թե մեր երկրում տուրիզմը զարգանում է։ Ըստ Մարուքյանի՝ դա իրականությանը չի համապատասխանում։

Այնուհետև Մարուքյանը դիմեց ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանին, ով քիչ առաջ նշեց՝ Մարուքյանը Վանաձորի սրճարաններում նստելով է ընտրվել։

«Մարուքյանը 31 տարեկանում հաղթել է ձեր սիրելի Վիկտոր Դալլաքյանին։ Ասում եք՝ ամեն ինչ լավ է։ Բա որ լավ է, ամեն ինչ ինչո՞ւ է այսքան վատ, ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում», - խոսելով ինքն իր մասին՝ ասաց Էդմոն Մարուքյանը:

«Եթե երկիրն այս պահին հանգիստ վիճակում չէ, բոլորն են մեղավոր սրա համար, և բոլորով պետք է գնալ այդ խնդրի լուծմանը: Չի՛ կարելի կազմակերպել այս շենքում հաջորդ լսումները զոհերի, վիրավորների մասին: Իսկ թիվ մեկ պատասխանատուն դուք եք՝ իշխանություններդ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ասում ենք՝ մենք սա ենք արել, նա ենք արել, հզոր ենք, մենք դեմ ենք քվեարկելու Սերժ Սարգսյանին»,- ասաց Մարուքյանը։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
iPhone-ն այլևս ավելի գեղեցիկ չի դարձնի օգտատերերին
24 Հոկտեմբերի 2018 - 00:03
Այֆոնների օգտատերերը բողոքում էին ոչ բնական սելֆիներից, որտեղ իրենց դեմքերը չափազանց գեղեցիկ էին ստացվում։
Ամերիկահայ գիտնական Դիրան Ապելյանն արժանացել է «Նորարար 2018» մրցանակին
23 Հոկտեմբերի 2018 - 23:39
Ամերիկահայ գիտնական, տեխնիկական գիտությունների պրոֆեսոր Դիրան Ապելյանն արժանացել է հանրահայտ Ուորսեսթեր պոլիտեխնիկական համալսարանի (Մասաչուսեթս) «Նորարար 2018» գիտական մրցանակին:
Ռուս հայտնի հաղորդավարուհիները պարել են հայկական երաժշտության ներքո (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 23:16
Ռուս հայտնի հաղորդավարուհիներ Քսենյա Բորոդինան ու Օլգա Բուզովան մասնակցել են հայտնի գործարար Բորիս Ավագյանի կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր Ավագյանի կնոջ՝ Յուլյայի ծննդյան օրվան:
Գեղհովիտ գյուղում դանակահարված Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում
23 Հոկտեմբերի 2018 - 23:10
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այսօր դանակահարված Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում։
Բացահայտվել է բնակարանային գողությունը. կասկածյալները ձերբակալվել են
23 Հոկտեմբերի 2018 - 23:04
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Աղբյուր Սերոբ փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած գողության դեպքը, կասկածյալները ձերբակալվել են:
Կայացել է բաց կառավարման գործընկերության հայաստանյան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի քննարկում
23 Հոկտեմբերի 2018 - 23:01
2018 թվականի հոկտեմբերի 23-ին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության աշխատանքային խմբի նիստը:
«Ֆեյսբուքն» ուսումնասիրելով՝ տպավորություն էր ստեղծվում, թե ես քաղաքում չունեմ վարկանիշ, այնինչ ընտրություններն այլ պատկեր ցույց տվեցին. Էջմիածնի քաղաքապետ
23 Հոկտեմբերի 2018 - 22:55
Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանը նախկինում երբեք չի մտածել, որ ինքը երբևէ կդառնա քաղաքապետ։
Պուտինը Թրամփի հետ կհանդիպի նոյեմբերի 11-ին Փարիզում
23 Հոկտեմբերի 2018 - 22:50
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզ կատարելիք այցի շրջանակներում կհանդիպի իր ամերիկացի պաշտոնակցի՝ Դոնալդ Թրամփի հետ:
Նախագահն առաջարկել է «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկն անցկացնել Հայաստանում
23 Հոկտեմբերի 2018 - 22:44
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող «Horasis» կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15387
 
Լրահոս`