Facebook   Twitter
 
Իշխանությունն այսօր չունի իրեն արժանի ընդդիմություն. Վահրամ Բաղդասարյան

Իշխանությունն այսօր չունի իրեն արժանի ընդդիմություն. Վահրամ Բաղդասարյան

17 Ապրիլի 2018 - 16:37
Իշխանությունն այսօր չունի իրեն արժանի ընդդիմությունը, այսօր Ազգային ժողովում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ դա «բավականին վտանգավոր» որակելով։
Ըստ Բաղդասարյանի, ինչքան ուժեղ է ընդդիմությունն, այդքան ավելի զգոն է իշխանությունը։

«Որպեսզի մեր քաղաքական դաշտում ընդդիմադիր դաշտը կայանա, մեզ պետք է կառուցողական ընդդիմություն, լավը տեսնելու կարողություն ունեցող ընդդիմություն, թերությունները քննադատելու և իշխանությանը ստիպելու, որ իր հետ հաշվի նստի։ Այսօր մի կարծրատիպ է ձևավորվել, որ կարծես ով լավը նկատի, նա արդեն կորցնում է իր ընդդիմադիր կերպարը։

Ո՛չ, դա այդպես չէ, և այսօր պատահական չէ որ այն քաղաքական ընդդիմադիր գործիչները, որոնք որ կարողանում են կառուցողական իրենց քննադատությամբ դրական դատելով կարողանում են հարցեր բարձրացնել, այդ հարցերն ընդունելի է դառնում նաև հանրության և ժողովրդի կողմից», - ասաց Բաղդասարյանը։

Անդրադառնալով Ազգային ժողովի պատերից դուրս տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության գործողություններին, Բաղդասարյանն ասաց. - «Մենք այս ամբիոնից շատ հաճախ օրինակներ ենք բերում Արևմուտքի երկրներին և բոլորս ցանկություն ենք հայտնում, որպեսզի մենք այդ զարգացած երկրներին կարողանանք նմանվել, բայց դուք պատկերացնում եք հանկարծ, որ այդ զարգացած երկրներում, եթե նման ցույցեր և այդ ցուցարարները գրավեն այդ զարգացած երկրի Հանրային ռադիոն, մտնեն ուսումնական հաստատություն, դուռը, պատուհանը ջարդեն և անչափահաս երեխաներին հրահրեն որպեսզի դուրս գան միտինգի, մտնեն դատական համակարգի տարածք՝ մեր դեպքում Վճռաբեկ դատարանի տարածք և դատավորների մեքենաները ջարդեն, դուք պատկերացնում եք թե այդ զարգացած երկրների ոստիկանությունն ինչպես կվարվի՝ տեղում կտեսնի դատաստանը, իսկ այսօր մեր ոստիկանության կատարած աշխատանքը՝ համբերատար, պրոֆեսիոնալ աշխատանքն, այստեղ նույնպես քննադատության առարկա է դառնում։

Անհայտ ծագումնաբանությամբ մեկն ամենավերջին վիրավորանքը պետք է հասցնի ոստիկանին, իսկ ոստիկանը պետք է լռի և կանգնի։ Ի դեպ նշեմ, որ ցույցի կազմակերպիչը ևս գնահատում է ոստիկանների աշխատանքը, բայց այստեղ նստածները վախենում են դրականը տեսնել, որովհետև վախենում են, որ կկորցնեն իրենց ընդդիմադիր կերպարը։ Հրաժարվեք այդ մտքից, դա այդպես չէ»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քառօրյա պատերազմի մասնակցի գործով ցուցմունք կտա՞ հրամանատարը. պարզաբանում է պաշտպանը
23 Հուլիսի 2018 - 13:27
Զորացրված զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի գործով ՀՀ վարչական դատարանում որպես վկա կարող է հարցքաննվել զորամասի հրամանատարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին զինծառայողի պաշտպան Աշխեն Դաշյանը:
ՄԱԿ-ում քննարկվել է ՀՀ կողմից այլ ձեւաչափով խաղաղապահ առաքելությունների մասնակցության հարցը
23 Հուլիսի 2018 - 13:14
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում` Նյու Յորքում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում:
Եվգենի Պետրոսյանը Տիգրան Քեոսայանի հետ համատեղ լուսանկար է հրապարկել
23 Հուլիսի 2018 - 13:12
Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ, երգիծաբան Եվգենի Պետրոսյանն իր ինստագրամյան էջում ուշագրավ լուսանկար է հրապարակել մեկ այլ ճանաչված հայ արվեստագետի՝ կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանի հետ:
Կիեւյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը. դին դուրս են բերել փնրկարարները
23 Հուլիսի 2018 - 13:10
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամերիկուհին տասը րոպեով միլիոնատեր է դարձել
23 Հուլիսի 2018 - 12:52
ԱՄՆ Մասաչուսթես նահանգի Բոսթոն քաղաքի բնակչուհին սխալմամբ մեկ միլիոն դոլար է ստացել և տասը րոպե անց զրկվել դրանից։ Այս մասին հաղորդում է Boston Globe-ը։
Բնակարանում նկատել է գողին, որը փախել է (Տեսանյութ)
23 Հուլիսի 2018 - 12:47
Հունիսի 23-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը ժամը 13.10-ի սահմաններում, անհայտ անձը դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով, մտել է բնակարան, ննջարանից հափշտակել շուրջ 700.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բիժուտերիա, ժամացույցներ:
Ռուսական գազը կարող է «Հարավային գազային միջանցք»-ի աղբյուրներից մեկը լինել․ SOCAR
23 Հուլիսի 2018 - 12:39
Ներդրումային և մարքեթինգի հարցերով SOCAR-ի փոխնախագահ Վիտալի Բեգլարբեկովը չի բացառել, որ ռուսական գազն ապագայում կարող է «Հարավային գազային միջանցք» համակարգի համալրման աղբյուրներից մեկը դառնալ։
Արամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
23 Հուլիսի 2018 - 12:38
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արամ Թամազյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Նիկոլ Փաշինյանը նշանակում է կատարել
23 Հուլիսի 2018 - 12:34
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Անահիտ Հախումյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14019
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նշանակում է կատարել
Հասարակություն, Քաղաքական