Facebook   Twitter
 
Հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն․ Սերժ Սարգսյան

Հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն․ Սերժ Սարգսյան

17 Ապրիլի 2018 - 16:39
Քիչ առաջ իշխող կոալիցիայի կողմից ներկայացված վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ հնչած ոչ բոլոր մտքերի հետ է համաձայն: Նա նշեց, որ որոշ գնահատականներ արդար չեն, հատկապես երբ թվերը կլորացնում են, որպեսզի արդարացնեն այս վիճակը:
«2007-2017 թվականներն ընդգրկող տասնամյակը մեր հայրենիքի, մեր բոլորի, մեր զավակների կյանքի կարևոր ու անբաժան հատվածն է, այս ընթացքում մենք 2 խոշոր տնտեսական ճգնաժամ ենք դիմագրավել, 2 պատերազմական իրավիճակ ենք հաղթահարել, անվտանգության սպառնացող մարտրահրավերների ենք հանդիպել ու այդ ընթացքում կարողացել ենք բազմաթիվ բարեփոխումներ արձանագրել, կարողացել ենք կանգնել միջազգային բարդ ու հարափոփոխ հարթակում, ուղիղ նայել մեր գործընկերների աչքերին: Անցած 10 տարիները մեր բոլորի պատմությունն են, Սերժ Սարգսյանի պատմությունը չեն, և չարժե սևացնել այն ամեն գնով, ինչ է, թե հարկ կա՝ թուլացնելու քաղաքական մրցակցին: Արդար չէ և չարժե դա անել», - ասաց Սերժ Սարգսյանը։

Նա շնորհակալություն հայտնեց կոալիցիային իրեն առաջադրելու, սատարելու համար, նաև ընդդիմադիրների ելույթների համար:

«Մարդիկ դեռ ամբողջության չեն ընկալել, որ այլևս չկա մեկ անձի իշխանություն, քանի որ երկիրը ղեկավարելու է քաղաքական ուժը։ Իմ ընտրվելու դեպքում դա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը, այլ ՀՀ խորհրդարանական համակարգի ՀՀԿ կառավարման առաջին ժամկերը» - ԱԺ-ում հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ նշելով՝ ընդդիմադիրները սա շատ լավ գիտակցում են՝ ժանրի կանոնն է, այսպես պիտի խոսեն։

«Երկու տարի հետո ոչ մեկի մտքով էլ չի անցնելու, որ քաղաքական պատասպանատվություն ստանձնած ուժի վարչապետին կարելի է դիտարկել կիսանախագահական համակարգի նախագահի հետ՝ նույն հարթության մեջ, դիտարկել այս անցումը որպես իշխանության շարունակություն կամ էլ որպես երրորդ ժամկետ», - ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով՝ որպեսզի ապրենք լուսավոր, բարգավաճ, օրենքի Հայաստանում, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հանգած հրաբուխները չարթնանան։

«Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն», - եզրափակեց Սերժ Սարգսյանը։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
iPhone-ն այլևս ավելի գեղեցիկ չի դարձնի օգտատերերին
24 Հոկտեմբերի 2018 - 00:03
Այֆոնների օգտատերերը բողոքում էին ոչ բնական սելֆիներից, որտեղ իրենց դեմքերը չափազանց գեղեցիկ էին ստացվում։
Ամերիկահայ գիտնական Դիրան Ապելյանն արժանացել է «Նորարար 2018» մրցանակին
23 Հոկտեմբերի 2018 - 23:39
Ամերիկահայ գիտնական, տեխնիկական գիտությունների պրոֆեսոր Դիրան Ապելյանն արժանացել է հանրահայտ Ուորսեսթեր պոլիտեխնիկական համալսարանի (Մասաչուսեթս) «Նորարար 2018» գիտական մրցանակին:
Ռուս հայտնի հաղորդավարուհիները պարել են հայկական երաժշտության ներքո (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 23:16
Ռուս հայտնի հաղորդավարուհիներ Քսենյա Բորոդինան ու Օլգա Բուզովան մասնակցել են հայտնի գործարար Բորիս Ավագյանի կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր Ավագյանի կնոջ՝ Յուլյայի ծննդյան օրվան:
Գեղհովիտ գյուղում դանակահարված Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում
23 Հոկտեմբերի 2018 - 23:10
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այսօր դանակահարված Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում։
Բացահայտվել է բնակարանային գողությունը. կասկածյալները ձերբակալվել են
23 Հոկտեմբերի 2018 - 23:04
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Աղբյուր Սերոբ փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած գողության դեպքը, կասկածյալները ձերբակալվել են:
Կայացել է բաց կառավարման գործընկերության հայաստանյան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի քննարկում
23 Հոկտեմբերի 2018 - 23:01
2018 թվականի հոկտեմբերի 23-ին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության աշխատանքային խմբի նիստը:
«Ֆեյսբուքն» ուսումնասիրելով՝ տպավորություն էր ստեղծվում, թե ես քաղաքում չունեմ վարկանիշ, այնինչ ընտրություններն այլ պատկեր ցույց տվեցին. Էջմիածնի քաղաքապետ
23 Հոկտեմբերի 2018 - 22:55
Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանը նախկինում երբեք չի մտածել, որ ինքը երբևէ կդառնա քաղաքապետ։
Պուտինը Թրամփի հետ կհանդիպի նոյեմբերի 11-ին Փարիզում
23 Հոկտեմբերի 2018 - 22:50
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզ կատարելիք այցի շրջանակներում կհանդիպի իր ամերիկացի պաշտոնակցի՝ Դոնալդ Թրամփի հետ:
Նախագահն առաջարկել է «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկն անցկացնել Հայաստանում
23 Հոկտեմբերի 2018 - 22:44
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող «Horasis» կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15387
 
Լրահոս`