Facebook   Twitter
 
Պուտինը Մերկելին հայտարարել է, որ Սիրիայի դեմ ագրեսիայի ակտ է կատարվել

Պուտինը Մերկելին հայտարարել է, որ Սիրիայի դեմ ագրեսիայի ակտ է կատարվել

17 Ապրիլի 2018 - 17:36
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ մի խումբ արեւմտյան երկրների գործողությունները, որոնք ագրեսիայի ակտ են կատարել Սիրիայի դեմ, կոպտորեն խախտել են միջազգային իրավունքի նորմերը:
Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռուսաստանի նախագահը վերստին ընդգծեց, որ մի խումբ արեւմտյան երկրների գործողությունները, որոնք ագրեսիայի ակտ են կատարել Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ, կոպտորեն խախտել են միջազգային իրավունքի նորմերը, ներառյալ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, եւ էական վնաս պատճառել սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացին»,-նշել են Կրեմլում:

Պուտինը եւ Մերկելը կարեւորել են Քիական զենքի արգելման կազմակերպության՝ Սիրիայում գտնվող առաքելության կողմից մանրակրկիտ ու անաչառ հետաքննության անցկացումը: «Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել՝ օժանդակելու սիրիական դոսյեի շուրջ քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսմանը, այդ թվում՝ Ժնեւի եւ Աստանայի հարթակներում»,-ընդգծել են Կրեմլում: Նաեւ կարծիքներ են փոխանակվել «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործման հետ կապված հարցերի շուրջ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վաղն առավոտյան «Մարիոթ»-ում հանդիպելու եմ Սերժ Սարգսյանին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
21 Ապրիլի 2018 - 23:52
Նիկոլ Փաշինյանը վաղը՝ ապրիլի 22-ին առավոտյան ժամը 10:00-ին հանդիպելու է վարչապետ Սերժ Սարգսյանին: Այս մասին «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում:
Եվրոպայի խորհրդի ու հանձնաժողովի նախագահները շնորհավորել են Սերժ Սարգսյանին
21 Ապրիլի 2018 - 23:43
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ու Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը շնորհավորել են Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ։
Երբ պայքարի են դուրս գալիս հայ մայրերն ու մանուկները (լուսանկարներ)
21 Ապրիլի 2018 - 23:29
Մի խումբ մայրիկներ` Նինել Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր կրկին իրենց բալիկների հետ միացել էին «Իմ քայլը» նախաձեռնությանը:
Թրամփը խաբել է լրագրողին՝ «Forbes»-ի ցանկում հայտնվելու համար
21 Ապրիլի 2018 - 21:37
Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ ընտրվելուց շատ տարիներ առաջ խաբել է լրագրողին. որպեսի հայտնվի «Forbes»-ի ամենահարուստ մարդկանց ցանկում: Այս մասին հայտնել է «CNN»-ը:
Այստեղ կանգնածներդ պիտի գիտակցեք, որ ձեր համախմբվածությամբ հնարավորություն եք տալիս, որ մարդիկ չարտագաղթեն, այլ ներգաղթեն (Թարմացվում է)
21 Ապրիլի 2018 - 21:06
Այստեղ կանգնածներդ պիտի գտակցեք, որ ձեր համախբվածությամբ հնարավորություն եք տալիս, որ մարդիկ չարտագաղթեն, այլ ներգաղթեն: Այսօր իր հանրահավաքային ելույթն այսպես մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը (Թարմացվում է)
21 Ապրիլի 2018 - 20:33
Հայ ժողովուրդ, այս օրերին դու ցույց տվեցիր երկար տարիներ ծամծմված միտքը՝ քո հավաքական ուժի մասին, իսկ այսօր քո հավաքական ուժն արդեն պատմություն է ստեղծում: Այսօր հանրահավաքի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը: Նա շեշտեց՝ հայ ժողովրդի հավաքական ուժն արդեն ճակատագրեր է փրկում:
Ինչ են խոսել նախագահն ու Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում
21 Ապրիլի 2018 - 20:21
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հանրապետության հրապարակում մեկնարկեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը (Թարմացվում է)
21 Ապրիլի 2018 - 20:12
Հանրապետության հրապարակում մեկնարկեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը: Առաջինը ելույթ ունեցավ նկարիչ Կարեն Արեյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7077
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ալավերդցիների խաղաղ երթը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր