Facebook   Twitter
 
Ապօրինի անտառահատումների գործով բացահայտվել են կաշառք ստանալու և մի շարք այլ հանցագործությունների նոր դրվագներ. պետությանը պատճառվել է ավելի քան 244 մլն ՀՀ դրամի վնաս

Ապօրինի անտառահատումների գործով բացահայտվել են կաշառք ստանալու և մի շարք այլ հանցագործությունների նոր դրվագներ. պետությանը պատճառվել է ավելի քան 244 մլն ՀՀ դրամի վնաս

25 Ապրիլի 2018 - 15:12
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաների ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու, երկու տասնյակ պաշտոնական փաստաթղթեր ոչնչացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական անփութության բազմաթիվ նոր դրվագներ, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 244.000.000 ՀՀ դրամի վնաս:
Այսպես, «Արծվաբերդի» անտառտնտեսությունում 2016թ. նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ իրականացնող խմբում ընդգրկված ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանության պետական տեսչության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանը, ավագ պետական տեսուչ Արմեն Ավագյանը և պետական տեսուչ Կարեն Էրոյանցը ստուգման ընթացքում պարտավոր են եղել արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը և իրենց իրավասության սահմաններում դրանց համապատասխան ընթացք տալ, սակայն Ա. Ավագյանը և Վ. Աբրահամյանը անտառտնտեսությունում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի քանակը և պետությանը պատճառված վնասը նվազեցնելու համար խմբով՝ նախնական համաձայնությամբ, անտառտնտեսության 3 անտառապետերից ստացել են խոշոր չափերով կաշառք:

Բացի այդ, երբ ստուգման նախնական արդյունքները հայտնի են դարձել «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ավետիք Ադամյանին, վերջինս, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ստուգող խմբի ղեկավար Վ. Աբրահամյանի հետ, նրա միջոցով ներգործել է ստուգող խմբի անդամների վրա` վերջիններիս դրդելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտում մտցնել կեղծ տեղեկություններ:

Արդյունքում Վ. Աբրահամյանը և Ա. Ավագյանը, տեսչության պետի տեղակալ Վարդան Ասատրյանի գիտությամբ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, անտառտնտեսության տնօրեն Ա. Ադամյանի դրդմամբ անհիմն նվազեցրել են ապօրինի հատված ծառերի իրական ծավալներն ու պատճառված վնասի չափը: Մասնավորապես, Ա. Ավագյանն ու Վ. Աբրահամյանը ոչնչացրել են անտառտնտեսության 34 պահաբաժիններում արձանագրված հաշվեգնահատման ցուցակներից 20-ը, իսկ մնացած 14-ի հաշվարկներում կատարել անհիմն նվազեցումներ: Այնուհետև, դրանց հիման վրա Ա. Ավագյանը, Վ. Աբրահամյանը և Կ. Էրոյանցը կազմել են ստուգման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակտ, որում ապօրինի հատված ծառերի թվաքանակը նվազեցրել են, իսկ բնությանը պատճառված շուրջ 7.100.000 ՀՀ դրամ վնասի փոխարեն արձանագրել են 2.198.250 ՀՀ դրամի վնաս:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Արծվաբերդի» անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանը, անտառապետեր Վարդան Թարխանյանը, Ալբերտ Հովհաննիսյանը, Հրաչիկ Ավագյանը և անտառապահ Անդրանիկ Եսայանը ծառայության նկատմամբ դրսևորած անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել հիշյալ անտառտնտեսությունում 2016-2017թթ-ի ընթացքում ապօրինի ծառահատումների դեպքերը ժամանակին արձանագրելու և այդ դեպքերին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու իրենց պարտականությունները, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` 239.168.000 ՀՀ դրամ վնաս/ապօրինի հատված ծառերի քանակը՝ 2542/:

Բացի այդ, պարզվել է նաև, որ «Արծվաբերդի» անտառտնտեսության «Նորաշենի» անտառպետության անտառապահ Ա. Եսայանն իր հսկողության տակ գտնվող անտառային տարածքի պահաբաժնից ապօրինի ծառահատում իրականացնելու, հատված ծառերը և փայտանյութը անտառից ապօրինաբար դուրս բերելու թողտվության համար 2017 թվականի փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում ինչպես առանձին, այնպես նույն անտառպետության անտառապետ Վարդան Թարխանյանի հետ նախնական համաձայնությամբ, Գեղարքունիքի մարզի բնակիչներից պարբերաբար կաշառք է ստացել:

Այսպիսով, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերը նշված պաշտոնատար անձանց կատարած հանցավոր արարքների հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ` ավելի քան 244.000.000 ՀՀ դրամի վնաս:

Քրեական գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել.

Արմեն Ավագյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ),

Կարեն Էրոյանցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով,

Ավետիք Ադամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով,

Ալբերտ Հովհաննիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով,
Հրաչիկ Ավագյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով,

Վարդան Թարխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (7 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով,

Անդրանիկ Եսայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (7 դրվագ), 311-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ է բացահայտվել (Տեսանյութ)
21 Հունվարի 2019 - 19:11
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ:
Արտամետի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար
15 Հունվարի 2019 - 18:45
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտամետ համայնքում առանձնապես խոշոր չափերով յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին:
Բացահայտվել են բնապահպանության պետական տեսչության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու, ինչպես նաեւ կաշառք տալու և ստանալու դեպքեր
09 Հունվարի 2019 - 18:28
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու, անտառապահների իմացությամբ և թույլտվությամբ ապօրինի ծառահատումներ կատարվելու, կաշառք տալու, ստանալու դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել տաս անձի:
Ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
04 Հունվարի 2019 - 12:59
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ավարտվել է 30-ամյա տղամարդու կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Անտառային ֆոնդի շուրջ 60 հեկտար հող փոխադրվել է բնակավայրերի կատեգորիա. ՀՀ դատախազությունում նյութեր են նախապատրաստվում
27 Դեկտեմբերի 2018 - 18:10
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել «Հետք» էլեկտրոնային թերթի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ:
Շիրակի ու Սյունիքի մարզերի, նաև ատոմակայանի պաշտոնյաները չարաշահումներ են արել՝ յուրացնելով 4 մլն դրամ. Ոստիկանություն (տեսանյութ)
26 Դեկտեմբերի 2018 - 18:15
Ոստիկանությունը համագործակցելով ԱԱԾ հետ` շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ` բացահայտելով պետական միջոցների յուրացման և վատնման նոր դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Շիրակի ու Արմավիրի մարզերում յուրացման դեպքեր են բացահայտվել. պետությանը պատճառվել է մոտ 10 մլն դրամի վնաս (Տեսանյութ)
24 Դեկտեմբերի 2018 - 18:27
Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ: Ոստիկանությունը ներկայացրել է վերջին մի քանի օրերի ոստիկանության բացահայտումները հանրապետության տարբեր մարզերում:
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» երիտասարդական միջազգային մրցույթի հայաստանյան մասնակիցներին
21 Դեկտեմբերի 2018 - 18:23
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ 6 երկրների շրջանակում անցկացված «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթի՝ Հայաստանի մասնակիցներին և մրցանակակիրներին:
Լոռու առանձին բուժհաստատություններում արձանագրվել են համակարգային կոռուպցիոն դրսեւորումներ. դատախազը դիմել է մարզպետին
20 Դեկտեմբերի 2018 - 15:27
Լոռու մարզի դատախազությունում իրականացված՝ 2018թ. ընթացքում մարզի առողջապահության ոլորտում կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ արձանագրվել են համակարգային եւ շարունակական բնույթ կրող կոռուպցիոն դրսեւորումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 21
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երկրաշարժ Ինդոնեզիայում
Միջազգային, Հասարակություն