Facebook   Twitter
 
Ավարտվել է Վանաձոր ՔԿՀ-ի բազմաթիվ պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տված անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է Վանաձոր ՔԿՀ-ի բազմաթիվ պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տված անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

26 Ապրիլի 2018 - 12:13
ՀՀ ԱՆ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ կաշառք ստանալու և կաշառք տալու հանցավոր շղթայում ներգրավված է ևս մեկ` այսպես կոչված զոն նայող` Թամազ Ֆերոյանը, որը, 2015 թվականից պատիժ կրելով Վանաձոր ՔԿՀ-ում, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնարկում պատիժ կրող Արկադի Պապյանի հետ պարբերաբար տարբեր չափերի կաշառք են տվել ՔԿՀ-ի բազմաթիվ պաշտոնատար անձանց:
Այսպես, Վանաձոր ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու համար Թամազ Ֆերոյանն ու մեկ այլ զոն նայող` Արկադի Պապյանը, Գ. Մկրտչյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել յուրաքանչյուր ամիս վերջինիս որպես կաշառք տալ 250.000-300.000 ՀՀ դրամ: Իրենց հանցավոր նպատակներն իրագործելու համար Վանաձոր ՔԿՀ-ի դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող հիշյալ անձինք 2016-2017թթ-ի ընթացքում իրենց մտերիմ Կ. Հ.-ի միջոցով հավաքագրել և նրա մոտ պահել են որոշակի գումարներ, որոնց մի մասը` 2.750.000 ՀՀ դրամը, տվել են ՔԿՀ-ի պետին:

Կաշառքի դիմաց Թ. Ֆերոյանին և Ա. Պապյանին, ինչպես նաև նրանց հովանավորության տակ գտնվող այլ դատապարտյալներին տրվել են տարբեր արտոնություններ. քրեակատարողական հիմնարկ են մտցվել արգելված իրեր, դատապարտյալները զբաղվել են թղթախաղով, որոշ դեպքերում Թ. Ֆերոյանի պահանջով դատապարտյալներին և կալանավորված անձանց այլ խցերից տեղափոխել են վերջինիս խուց: Դատապարտյալները հնարավորություն են ստացել ազատ տեղաշարժվել փակ ռեժիմային գոտում, օգտագործել ալկոհոլ ու թմրամիջոցներ, շահագործել բջջային հեռախոսներ, իսկ քրեակատարողական հիմնարկի խցերի պլանային և ոչ պլանային խուզարկություններն առանձին դեպքերոմ կրել են ձևական բնույթ:

Բացի ՔԿՀ-ի պետից, Թ. Ֆերոյանը պարբերաբար կաշառք է տվել նաև Վանաձոր ՔԿՀ-ի պետի տեղակալ Ա. Թումանյանին, անվտանգության ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Ղարաքիշյանին, օպերատիվ բաժնի պետ Ռ. Կիրակոսյանին ու գլխավոր մասնագետ Վ. Ամիրխանյանին: Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է նաև, որ Թ. Ֆերոյանը պարբերաբար տարբեր չափերի կաշառք է տվել նաև Վանաձոր ՔԿՀ-ի հերթապահ խմբի բոլոր պատասխանատու հերթապահներին և անվտանգության ապահովման բաժնի մասնագետին, ովքեր դրա դիմաց վերջինիս օգտին կատարել են ակնհայտ ապօրինի գործողություններ. մասնավորապես, թույլատրել են սահմանված կարգի խախտմամբ սնունդ, ծխախոտ և այլ արգելված իրեր ՔԿՀ-ի ռեժիմային գոտի մտցնելու և դատապարտյալներին հասցնելու, առանձին դեպքերում ուղղորդված թղթախաղեր կազմակերպելու, բաց տիպի պատիժ կրող դատապարտյալներին ապօրինի այլ աշխատանքների մեջ ներգրավելու գործընթացը:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Թամազ Ֆերոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով /9 դրվագ/:

Թ. Ֆերոյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԱԾ-ն մուտք է գործել մոնոպոլ դիրք զբաղեցնող ընկերություն. տնօրենը Գազպրոմ-Արմենիայի նախկին հաշվապահն էր
24 Մայիսի 2018 - 20:24
Երեկվանից տեղեկություններ կային, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ, առգրավել ընկերության համակարգիչները և փաստաթղթեր։
2018 թ. պաշտոնատար անձանց կատարած հանցանքների վերաբերյալ հարուցվել է 147 քրգործ. 47-ի նկատմամբ՝ կոռուպցիոն հանցագործությունների համար
23 Մայիսի 2018 - 17:16
Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հիմնահարցը շարունակում է մնալ ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից մեկը:
ՊԲ զորամասերից մեկում կոռուպցիոն հանցագործությունների շղթա է բացահայտվել
18 Մայիսի 2018 - 20:16
Բազմաթիվ դրվագներով խաբեության եղանակով զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն օժանդակելու և կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՊԲ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր:
Կառավարությունը կստեղծի նոր հակակոռուպցիոն անկախ մարմին. տեղի ունեցավ հակակոռուպցիոն աշխատաժողով
18 Մայիսի 2018 - 15:16
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ մայիսի 18-ին, տեղի ունեցավ «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով աշխատաժողովը:
Կոռուպցիայի դեմ պայքարի գործնական արդյունքները պետք է տեսանելի լինեն հասարակությանը. Արտակ Զեյնալյան
16 Մայիսի 2018 - 17:58
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
ՀՀ-ում առաջին անգամ ստեղծվելու է կոռուպցիայի կանխարգելման մարմին. Արդարադատության նախարարություն
05 Մայիսի 2018 - 17:30
ՀՀ-ում առաջին անգամ ստեղծվելու է կոռուպցիայի կանխարգելման մարմին: Այս մասին հակակոռուպցիոն եւ պետական կառավարման համակարգում բարեփոխումների վերաբերյալ իր հաշվետվության մեջ նշել է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Ըստ հաղորդման՝ կալանավորը 2000 դոլար կաշառք է տվել քննիչին, որ վերադարձնի մեքենան ու ցուցմունք չվերցնի
04 Մայիսի 2018 - 17:26
ՀՀ ԱՆ Արմավիր ՔԿՀ-ի կալանավոր Ս. Հ.-ն հաղորդում է տվել, որ 2017թ.-ի նոյեմբերին Երեւան քաղաքի բնակիչ Կ. Հ.-ն 2000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչին, որպեսզի վերջինս վերադարձնի նրա ավտոմեքենան եւ հեռախոսը, ինչպես նաեւ ցուցմունք չվերցնի Կ. Հ.-ից եւ ավելորդ քաշքշուկների մեջ չգցի նրան:
Ըստ հաղորդման` ՔԿՀ պաշտոնատար անձը դատապարտյալից առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել
02 Մայիսի 2018 - 12:58
ՀՀ ԱՆ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ, ազատազրկման դատապարտվելով խարդախություն կատարելու համար, 2015թ.-ի փետրվարից պատիժ է կրել ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ում, որտեղ նշված ժամանակահատվածում հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձն իր օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կազմակերպելու համար իրենից պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.192.500 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք:
Ապօրինի անտառահատումների գործով բացահայտվել են կաշառք ստանալու և մի շարք այլ հանցագործությունների նոր դրվագներ. պետությանը պատճառվել է ավելի քան 244 մլն ՀՀ դրամի վնաս
25 Ապրիլի 2018 - 15:12
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաների ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու, երկու տասնյակ պաշտոնական փաստաթղթեր ոչնչացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական անփութության բազմաթիվ նոր դրվագներ, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 244.000.000 ՀՀ դրամի վնաս:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - Վերջին զանգ (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
Շանել Սյուզիի հեղինակային երգը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր