Facebook   Twitter
 
Ըստ հաղորդման՝ կալանավորը 2000 դոլար կաշառք է տվել քննիչին, որ վերադարձնի մեքենան ու ցուցմունք չվերցնի

Ըստ հաղորդման՝ կալանավորը 2000 դոլար կաշառք է տվել քննիչին, որ վերադարձնի մեքենան ու ցուցմունք չվերցնի

04 Մայիսի 2018 - 17:26
ՀՀ ԱՆ Արմավիր ՔԿՀ-ի կալանավոր Ս. Հ.-ն հաղորդում է տվել, որ 2017թ.-ի նոյեմբերին Երեւան քաղաքի բնակիչ Կ. Հ.-ն 2000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչին, որպեսզի վերջինս վերադարձնի նրա ավտոմեքենան եւ հեռախոսը, ինչպես նաեւ ցուցմունք չվերցնի Կ. Հ.-ից եւ ավելորդ քաշքշուկների մեջ չգցի նրան:
ՀՔԾ-ից հայտնում են, որ կալանավորը հայտնել է նաեւ, որ իր դեմ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալու համար նույն քննիչը քրեական գործով մեղադրյալ Ա. Վ.-ին ազատել է արգելանքից:

Ա. Վ.-ն իր հերթին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 02.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցն իր կնոջը ոստիկանություն բերելու եւ քաշքշուկի մեջ ներքաշելու սպառնալիքներ տալու միջոցով ստիպել է Քննչական կոմիտեի վերը նշված քննիչի կողմից հարցաքննվելու ժամանակ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ: Մասնավորապես, ստիպել է հայտնել, թե 2017թ.-ի հոկտեմբերին Արարատի մարզի դպրոցներից մեկից կատարված գողությանը մասնակցել են նաեւ իր ընկերները, այդ թվում` Ս. Հ.-ն, սակայն իրականում գողությունը մենակ է կատարել: Ըստ Ա. Վ.-ի` այդ մասին տեղյակ է եղել նաեւ նույն ավագ քննիչը:

Այսպիսով, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաեւ պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու առերեւույթ հանցագործությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 309-րդ հոդվածի 1-ին եւ 312-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Կատարվում է նախաքննություն:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շիրակի պետական համալսարանի ռեկտորատի հայտարարությունը
25 Մայիսի 2018 - 09:21
Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ ելույթ ունեցող և կարծիք արտահայտող բոլոր անձանց և կազմակերպություններին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և միմյանց նկատմամբ դրսևորել կիրթ և հարգալից վերաբերմունք:
Առաջին հայկական թանգարանը՝ Սինգապուրում
25 Մայիսի 2018 - 09:13
Սինգապուրում բացվել է առաջին հայկական թանգարանն Ասիայի տարածքում, որը պատմում է երկրի կյանքին հայ համայնքի մասնակցության մասին:
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ երեք մարզերում
25 Մայիսի 2018 - 09:02
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Գիտնականները հայտնաբերել են նստակյաց կյանքի նոր վտանգը
24 Մայիսի 2018 - 23:58
Ոտքերի մկանների վրա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում ցրված սկլերոզի ու ողնուղեղի ատրոֆիայի առաջացման վտանգը, նաեւ խոչընդոտում է դրանց առաջընթացին, պարզել են Միլանյան համալսարանի գիտնականները։ Մասնագետների հոդվածը հրապարակվել է Frontiers in Neuroscience ամսագրում։
Ինչ է սեքսթինգը և արդյոք դա վտանգավոր է
24 Մայիսի 2018 - 23:55
Սեքսթինգ հասկացությունը շրջանառության մեջ է դրվել 2005-ին:
Հղիության կանխարգելման մասին
24 Մայիսի 2018 - 23:51
Ամենահին հակաբեղմնավորիչները եկել են Հին Հռոմից, որտեղ կենդանիների միզապարկը օգտագործում էին որպես պահպանակ սեռավարակների կանխարգելման համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11503
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - Վերջին զանգ (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
Շանել Սյուզիի հեղինակային երգը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր