Facebook   Twitter
 
Նորակերտցիները փակել են ճանապարհը. գյուղապետից պահանջում են հաշվետվություն կամ հրաժարական (Տեսանյութ, Լուսանկարներ)

Նորակերտցիները փակել են ճանապարհը. գյուղապետից պահանջում են հաշվետվություն կամ հրաժարական (Տեսանյութ, Լուսանկարներ)

15 Մայիսի 2018 - 13:43
Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները այսօր վաղ առավոտից փակել են գյուղ տանող ճանապարհը: Նրանց բողոքը համայնքապետ Շահեն Կարապետյանի գործելաոճի դեմ է:
Բնակիչները ստորագրահավաք են իրականացնում՝ ուղղված համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին։ Հայտարարության մեջ նրանք պահանջում են, որպեսզի համայնքի ղեկավարը ներկայացնի, թե ինչ եղանակով է տնօրինվել համայնքային բյուջեն, քանի որ պաշտոնավարման 10 տարվա ընթացքում գյուղապետը երբևէ բյուջեի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել:

Բնակիչները համայնքապետից պահանջում են կամ ներկայացնել ամբողջական հաշվետվություն և վերադարձնել, իրենց պնդմամբ, անհայտ ճանապարհներով սեփականաշնորհած գույքը, կամ հրաժարվել պաշտոնից:

«10 տարի շարունակ չգիտենք ինչպես, բայց ինքն է եղել գյուղապետ: Մենք պահանջում ենք, որպեսզի ներկայացնի 10 տարվա մանրամասն հաշվետություն, թե ուր են գնացել գումարները, եթե ծախսվել են, ապա ինչի համար, ներկայացնի նաև անշարժ գույքի ցանկը: Ինչքան գյուղին պատկանող անշարժ գույք կա՝ բուժկետը, մանկապարտեզը, գյուղապետարանի նախկին տարածքն ու էլի շատ ու շատ տարածքներ՝ սեփականաշնորհել է անհայտ ճանապարհներով»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնեց Նորակերտի բնակիչը:

Բնակիչների խոսքով՝ գյուղի գրեթե բոլոր տարածքները կամ գյուղապետինն են, կամ նրա մերձավորներինը. «Հարցնում ենք՝ էս ո՞ւմ տարածքն ա, ասում ա՝ իմը չի, տղայինս ա, ասում ենք՝ բա էս մյուսն ո՞ւմն ա, ասում ա՝ իմը չի, քրոջս տղայինն ա»,- ասաց նորատուսցիներից մեկ ուրիշը:

Նշենք, որ Նորակերտի համայնքապետ Շահեն Կարապետյանն արդեն 16 տարի է` զբաղեցնում է այդ պաշտոնը: Ի դեպ, նա Հանրապետական կուսակցության անդամ է:


Նյութի աղբյուր՝ ԼՈւՐԵՐ.com
 
Նմանատիպ նորություններ
Միջազգային կրթական համաժողովին ՈԱԱԿ-ը երկու հաջողված փորձ կներկայացնի
18 Հոկտեմբերի 2018 - 17:08
Հոկտոմբերի 18-19-ին Աստանայում ընթանում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 9-րդ ընդհանուր համաժողովը։ Այն կազմակերպվել է Ղազախստանի կրթության որակի ապահովման անկախ գործակալության (IQAA) հետ համատեղ։
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը
18 Հոկտեմբերի 2018 - 16:58
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Մարտունու շրջանի Մսմնա գյուղում ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Փաշինյանն ու Ծառուկյանը մասնակցում են Մայնինգ Ֆերմայի բացմանը (ուղիղ)
18 Հոկտեմբերի 2018 - 16:56
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 44 դեպք. ապօրինի վարձատրություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն
18 Հոկտեմբերի 2018 - 16:51
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։
Քեյթ Մոսի «ոսկե գլուխը» Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 486.000 դոլարով
18 Հոկտեմբերի 2018 - 16:50
Sotheby's աճուրդի տան անցկացրած աճուրդում 370.000 ֆունտ ստեռլինգով, կամ 486.000 դոլարով վաճառվել է 18 կարատանոց ոսկուց պատրաստված և բրիտանացի հայտնի մոդել Քեյթ Մոսի գլուխը պատկերող քանդակը:
Խոշոր հրդեհ Երևանում. փրկարարները դեպքի վայրում են
18 Հոկտեմբերի 2018 - 16:45
Հոկտեմբերի 18-ին, ժամը 12:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 9/5 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Քննարկվում է «Մայրաքաղաքային գնդի» տարածքի հետագա օգտագործման խնդիրը
18 Հոկտեմբերի 2018 - 16:44
«Մայրաքաղաքային գունդ»՝ այս անվանումով է երեւանցիներին առավել հայտնի Մոսկվայի տան հետնամասում գտնվող, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող տարածքը:
Ներկայացվել են ՀՀ վարչական դատարանի նորանշանակ դատավորները
18 Հոկտեմբերի 2018 - 16:42
ՀՀ նախագահի սեպտեմբերի 20-ի հրամանագրերով՝ Ռուզաննա Ազրոյանը եւ Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի` ԲԴԽ-37-Ո-99 եւ ԲԴԽ-37-Ո-100 որոշումներով ներկայացված առաջարկությունները:
Խոշոր ավտովթար Արարատում․ բախվել են Toyota Camry-ն եւ Opel-ը․ կա վիրավոր (Լուսանկար)
18 Հոկտեմբերի 2018 - 16:33
Արարատի մարզում, այսօր, հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Բերքանուշ գյուղի Արտաշատյան խճուղի փողոցի սկզբնամասում բախվել են 29-ամյա Սամսոն Եղյանի վարած Opel մակնիշի 35 VP 960 համարանիշի եւ 45-ամյա Ստյոպա Բ.-ի վարած Toyota Camry մակնիշի 88 XX 003 համարանիշի ավտոմեքենաները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13992
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ովքեր են Հայաստանի հպարտ քաղաքացիները
Հասարակություն, Քաղաքական, Վերլուծական