Facebook   Twitter
 
Արցախում զորավարժություններին փորձարկվել և կիրառվել են նաև մի շարք նոր զինատեսակներ

Արցախում զորավարժություններին փորձարկվել և կիրառվել են նաև մի շարք նոր զինատեսակներ

15 Մայիսի 2018 - 18:37
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, մայիսի 14-ից մեկնարկել են օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց, ըստ առանձին փուլերի եւ ստացված խնդիրների, ներգրավված են զինված ուժերի եւ ՊԲ-ի մի շարք զորամասեր:
Զորախաղերի ամբողջ ընթացքը գտնում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի եւ Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի անմիջական վերահսկողության տակ:

Մայիսի 15-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում, ուժեղացված գումարտակի կազմով, խաղարկվել է մարտավարական զորավարժության՝ մարտական հրաձգությամբ ուղեկցվող կարեւորագույն փուլերից մեկը: Միավորման հրամանատարի կողմից տեղագրական ու մարտավարական կողմնորոշում իրականացնելուց հետո ներկայացվել է պայմանական մարտադաշտում առկա ուժերի հարաբերակցությունն ու հակառակորդի կրակային խոցման առանձնահատկությունները:

Համաձայն ստեղծված պայմանական իրադրության, ստորաբաժանումները հակառակորդի ակտիվ կրակային ազդեցության պայմաններում վարել են պաշտպանողական մարտ, այդ կերպ ժամանակ եւ հնարավորություն տալով օգնության եկած ուժերին անցնել հակագրոհի եւ, ջախջախելով մխրճված հակառակորդին, վերականգնել առաջնագիծը:

Զորավարժության ընթացքում հաջողությամբ փորձարկվել եւ կիրառվել են նաեւ մի շարք նոր զինատեսակներ, որոնք բարձրացրել են կրակային խոցման արդյունավետության աստիճանը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մտահոգության առիթներ չունենք, պատրաստ ենք ցանկացած զարգացումների. Ա. Հովհաննիսյանը՝ Փաշինյանի հրաժարականից հետո արտաքին սադրանքների հնարավորության մասին
18 Հոկտեմբերի 2018 - 13:04
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո արտաքին դիվերսիաների, սադրանքների հնարավորությանն ու Սիրիա հումանիտար առաքելության գործընթացի ժամկետներին:
Զեկույցները հանրայնացվում են. ՄԻՊ առաջարկները՝ ԶՈՒ մարդու իրավունքների երաշխավորման նպատակով (ինֆոգրաֆիկա)
18 Հոկտեմբերի 2018 - 10:53
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է։ Այս ոլորտում հաստատված է արդյունավետ համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ:
Դավիթ Տոնոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
17 Հոկտեմբերի 2018 - 19:21
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասյօր՝ հոկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոս Դաումային (նստավայրը` ք. Թբիլիսի):
ՊՆ-ում ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները
17 Հոկտեմբերի 2018 - 16:08
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 2018թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին
16 Հոկտեմբերի 2018 - 22:05
Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հարցազրույց է տվել EVN Report-ին, որի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհնար է «առանց գրավյալ տարածքների վերադարձի»:
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
16 Հոկտեմբերի 2018 - 16:57
Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային և ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին:
Տեղի է ունեցել չհայտարարված այց Տավուշի և Գեղարքունիքի զորամասեր
16 Հոկտեմբերի 2018 - 10:51
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այց են իրականացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված զորամասեր՝ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումն ապահովելու, ինչպես նաև զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մատուցվել է Սուրբ Պատարագ
15 Հոկտեմբերի 2018 - 13:02
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ, մատուցվել է Սուրբ Պատարագ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ:
Լևոն Մնացականյանը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել
14 Հոկտեմբերի 2018 - 17:27
Հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 196
 
Լրահոս`
 
 
Էրդողանը կրկին քնել է հանդիպման ժամանակ (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր
 
 
Ես բիզնեսով չեմ զբաղվում. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն, Քաղաքական