Facebook   Twitter
 
Բնապահպանության նախարարության մթնոլորտը պետք է փոխվի, կառավարությանը գաղափարախոսության փոփոխություն է հարկավոր. բնապահպաններ

Բնապահպանության նախարարության մթնոլորտը պետք է փոխվի, կառավարությանը գաղափարախոսության փոփոխություն է հարկավոր. բնապահպաններ

15 Մայիսի 2018 - 21:40
Բնապահպան Սիլվա Ադամյանը բնապահպանության նորանշանակ նախարար էրիկ Գրիգորյանին վաղուց է ճանաչում, ավելին՝ նրան լավ մասնագետ է համարում, սակայն գործունեության հետ կապված մի քանի «բայց»-եր ունի:
Սիլվա Ադամյանը Tert.am -ի հետ զրույցում պատմեց, որ իրենց բոլոր հանդիպումներում միտք է հնչել, որ բնությունը պետք է օգտագործվի բիզնեսի կողմից, պարզապես բնական պաշարների կարգավորված մոտեցում պետք է լինի:

«Բոլորս շատ լավ գիտենք, թե ՀՀ-ում ինչպիսի իրավիճակ է, առավել ևս հանքարդյունաբերության ոլորտում, իսկ ներկայիս նախարարի տեսակետն այն է, որ պետք է արդյունահանել ամեն տեղից, բայց պետք է զգուշանալ, ճիշտ արդյունահանել նորագույն տեխնոլոգիաները»,– ասաց նա՝ ավելացնելով, որ սակայն փաստը ցույց է տվել, որ «այս տեսակետը տարիներ շարունակ հնչել է իր և շատերի կողմից, բայց այն ՀՀ-ում չի աշխատել»:

«Այսինքն՝ ունենք իրավիճակ, երբ հստակ պետք է հասկանանք, թե ինչ է պետք մեր երկրին, պետք է հասկանանք՝ արդյոք այսքան քանակությամբ հանքեր պե՞տք են մեր երկրին, նման խայտառակ շահագործումն արդարացվա՞ծ է, այդքան քանակի ու չափի պոչամբարներ և այլն: Սա ինձ շատ է մտահոգում Էրիկի գործունեության մեջ: Կարծում եմ՝ բնապահպանական ոլորտում առկա մարտահրավերներին առանց բնապահպանների, մասնագետների դժվար թե Էրիկ Գրիգորյանը կարողանա դիմակայել»,- ասաց նա:

Բնապահպանը նկատեց, որ երկրում մթնոլորտ է փոխվել և շեշտեց, որ նախարարության մթնոլորտը պետք է փոխվեր, ոչ միայն նախարար: Բնապահպանը կարծում է, որ նախարարությունը դեմոնտաժի պետք է ենթարկվեր, այսինքն՝ նոր, թարմ կառույց պետք է ստեղծվեր, որը կլիներ երիտասարդ ու թարմ ուժերով համալրված:

«Իհարկե, ես չեմ խոսում ակտիվիստների մասին, այլ մասնագետներ, որոնք իրավիճակը ճիշտ կպատկերացնեին և նոր մոտեցումներով կառույց կստեղծեին, բայց ամեն անգամ, երբ նման հարց եմ բարձրացրել, ինձ ասել են, որ հնարավոր չէ: Այլ երկրներում, երբ ինչ-որ կառույց լավ չի աշխատում, փորձում են ներսից փոխել կառուցվածքը: Այո՛, նախարարի փոփոխությունը լավ է, բայց մենք այսօր էլ լավ արդյունք չենք ունենա, որովհետև ներսի ամբողջ կառուցվածքը չի փոխվում: Նախարարը փոխվել է, բաց չի փոխվել համակարգը, թե ինչպես են շրջակա միջավայրի ուսումնասիրություն անում, ովքեր են որոշումները ստորագրում և այլն, այս մարդիկ մնացել են: Վերցնենք ՊՈԱԿ-ը, որը փորձաքննություն է անում, սա էլ պետք է դեմոնտաժվի, սա չի աշխատում»,- շարունակեց Սիլվա Ադամյանը:

Անկախ ամենից, բնապահպանը նշեց, որ իրենք պատրաստ են ծրագիր մշակել և ներկայացնել նոր կառավարությանը՝ հույսով, որ կաջակցեն խնդիրների կարգավորմանը:

Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե բնապահպանության ոլորտում փոփոխություն լինելու համար հարկավոր է ընդհանուր կառավարության գաղափարախոսություն:

«Չգիտեմ՝ այսօրվա կառավարության մոտ կա՞ գաղափարախոսության փոփոխություն այս ոլորտի հետ կապված, թե ոչ: Եթե փոխված լինի, ապա նախարարն էլ ստիպված կփոխվի, որովհետև բոլոր կառավարության տարիներին էլ Բնապահպանության նախարարությունը եղել է ամենավերջին տեղում՝ իր որոշում կայացնելու հնարավորություններով: Մինչև վերևից չի եղել թույլտվություն, որոշում կայացնող չի եղել»,- շարունակեց նա:

Միևնույն ժամանակ, Լևոն Գալստյանը նկատեց, որ, եթե նախարար նշանակվեր ռադիկալ փոփոխությունների պատրաստ մարդ, ապա ոլորտում փոփոխությունները շատ ավելի հավանական կլինեին, քան այս դեպքում։ «Էրիկին գիտեմ 2011 թ., և ինքը ռադիկալ փոփոխությունների կողմնակից չէ»,- ընդգծեց Լևոն Գալստյանը:

Նրա խոսքով՝ իրենք բնապահպանության նախարարության հետ 2014 թ. հետո գրեթե համագործակցություն չեն ունեցել, պարզապես ունեցել են դիմումներ կամ հարցումներ: Լևոն Գալստյանը դժվարացավ ասել՝ արդյոք նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանն անկախ փորձագետների հետ համագործակցության կգնա՞, թե ոչ:

«Նախարարության հետ բազմաթիվ մարդիկ համագործակցել են, մենք չենք համագործակցել սկզբունքորեն, ինչը կապված չի եղել անհատներից, այլ մենք համարել ենք, որ այդ համակարգում հնարավոր չէ հասնել որոշակի նորմալ փոփոխությունների: Իսկ մակերեսային կամ իմիտացիոն փոփոխությունների մենք չենք ցանկացել մասնակից դառնալ, որ հետո չշեշտեն, թե մենք մասնակցել ենք այդ քննարկումներին, որի արդյունքում X բան է արվել, որը մեզ չի բավարարել»,- հավելեց բնապահպանը:

Լևոն Գալստյանը ցանկություն ու հույս ունի, որ նոր կառավարությունն ուշադրություն կդարձնի բնապահպանական խնդիրներին, և լուծումներ կտրվեն, սակայն նշեց, որ ամեն բան ժամանակը ցույց կտա:

«Գոյություն ունեն ինդիկատորի դեր ունեցող խնդիրներ, որոնց, եթե համակարգային ու կտրուկ լուծումներ չտրվեն, նշանակում է, որ էկոլոգիական ոլորտի խնդիրների համար լուծումներ գտնելու կամք չկա: Օրինակ՝ Ամուլսարի և բոլոր հանքավայրերի շահագործման դադարեցումը և նոր թույլտվություններ տալու գործընթացները, մինչև հարցերը լրջագույն ուսումնասիրության իրական մասնագետների կողմից չենթարկվեն»,- եզրափակեց Լևոն Գալստյանը:
 
Նմանատիպ նորություններ
Մասնագետները կազմել են սմարթֆոնների համար ամենավտանգավոր հավելվածների ցանկը
20 Հուլիսի 2018 - 18:40
appthority.com կայքի կիբեռանվտանգության գծով փորձագետները կազմել են կորպորատիվ հաճախորդների համար ամենավտանգավոր բջջային հավելվածների ցանկը: Ըստ այդմ՝ iOS օպերացիոն համակարգով գործող սարքերի համար առավել վտանգավոր են WhatsApp և Facebook Messenger հաղորդագրային հավելվածները, ինչպես նաև Waze նավիգացիոն ծրագիրը:
Խորվաթ Նիկոլա Կալինիչը չի ընդունել աշխարհի փոխչեմպիոնի մեդալը
20 Հուլիսի 2018 - 18:36
Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հարձակվող Նիկոլա Կալինիչը հրաժարվել է ընդունել Ռուսաստանում ավարտված աշխարհի առաջնության արծաթե մեդալը, փոխանցում է Goal.com-ը:
Մեկնարկեց ԵՄ կողմից 5.6 մլն եվրո ֆինանսավորում ստացած «ԵՄ-ն Հայաստանին․ աջակցություն էլ-կառավարմանը» ծրագիրը
20 Հուլիսի 2018 - 18:28
Սույն թվականի հուլիս 20-ին, ժամը 17։30, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (հասցե՝ Հալաբյան 16) տեղի ունեցավ «ԵՄ-ն Հայաստանին․ աջակցություն էլ-կառավարմանը» ծրագրի պաշտոնական բացման միջոցառումը։
Հետաքրքրասեր կոալային փրկել են էլեկտրական հարվածից
20 Հուլիսի 2018 - 18:16
Ավստրալիայում փրկել են հետաքրքրասեր կոալային, որի գլուխը մնացել էր էլեկտրակայանի հարեւանությամբ գտնվող երկաթյա ճաղերի արանքում, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով ABC News-ը:
Գերմանիայում իրանցին դանակով 14 մարդ է վիրավորվել
20 Հուլիսի 2018 - 18:12
Գերմանիայի հյուսիսում գտնվող Լյուբեք քաղաքում մերձքաղաքային ավտոբուսում տղամարդը դանակով 14 մարդ է վիրավորել:
Վարչապետը կառավարական առանձնատուն գնալուց հետո իր բնակարանը տրամադրել է անապահով ընտանիքի
20 Հուլիսի 2018 - 18:10
Ֆեյսբուքյան Go Har անունով օգտատերը իր էջում գրառում է կատարել, այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո իր բնակարանը հատկացրել է անապահով ընտանիքի:
Դանակահարություններ Սարի թաղում. դանակը չկա
20 Հուլիսի 2018 - 18:06
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 16-ին ժամը 00.30-ին Սարի Թաղի 2-րդ շարքի թիվ 23 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ Ռաֆիկ Հ.-ն դանակով հարվածել է 2 քաղաքացու պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Բանանցը» կողմ է Վանեցյանի թեկնածությանը
20 Հուլիսի 2018 - 17:54
Սեպտեմբերին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունում Երևանի «Բանանցը» կսատարի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:
Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով ՝ կեղծ օղի արտադրելու համար
20 Հուլիսի 2018 - 17:50
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել է 10 միլիոն դրամով տուգանել «Ա և Գ» ընկերությանը` կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար։ Այս մասին հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12463
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Եղանակը Հայաստանում
Հասարակություն