Facebook   Twitter
 
Կառավարությունը մոտ 8 մլրդ դրամ արժողությամբ գույք կնվիրաբերի համայնքներն

Կառավարությունը մոտ 8 մլրդ դրամ արժողությամբ գույք կնվիրաբերի համայնքներն

15 Մայիսի 2018 - 22:28
Հայաստանի և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված փոխառության համաձայնագրով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ստեղծված գույքը կհատկացվի տարբեր մարզերի համայնքներին:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 18-ի նիստի օրակարգում:

Գրեթե 8 մլրդ դրամ արժողությամբ գույքը կնվիրաբերվի Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքներին` բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու նպատակով:

Նախագծի ընդունմամբ կիրականացվեն նշված մարզերում առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով կառուցված ջրամատակարարման, ոռոգման համակարգերի գույքային իրավունքների գրանցումը և շահագործման հանձնումը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել կիսվել դուալ համակարգի ներդրման իր փորձով
18 Հոկտեմբերի 2018 - 18:36
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարի տեղակալ Արիանե Հիլդեբրանդտը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ Կորպորատիվ զարգացման վարչության պետ Էլկե Զիհլը և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպան այսօր այցելել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ, որտեղ մեկնարկել է գերմանական դուալ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի պիլոտավորման գործընթացը երկու նոր մասնագիտացումների գծով՝ «Ռոբոտաշինություն» և «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում»:
Սահմանում վիճակն աննախադեպ հանգիստ է, արդեն հաստատվել է հուսալի օպերատիվ կապ ադրբեջանական կողմի հետ. Ն. Փաշինյան
18 Հոկտեմբերի 2018 - 18:33
Անկեղծ ասած` դեռ կարիք ունեմ հասկանալու՝ ինչ է իրենից ներկայացնում բիթքոինը: Այս մասին այսօր «Մուլտի գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերմայի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Օշականցի եղբայրները դաժան ծեծի են ենթարկել Ոսկեվազի 46-ամյա բնակչին. մանրամասներ
18 Հոկտեմբերի 2018 - 18:24
Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ոսկեվազ համայնքի 46-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ԱՄՆ քաղաքներում հայկական «ներկայություն» կապահովվի
18 Հոկտեմբերի 2018 - 18:22
Բիզնես Արմենիայի աջակցությամբ Միացյալ Նահագների մի շարք քաղաքներում Հայաստանի մասին հուշող անկյուններ կբացվեն։ Մասնավորապես, նախատեսվում է քաղաքային պուրակներում Հայաստանում արտադրված նստարաններ տեղադրել «Երևան» նշագրումով և երկիրը ներկայացնող տեղեկատվություն տարածել։
Նիկոլ Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի հետ կապված միջադեպի մասին
18 Հոկտեմբերի 2018 - 18:15
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ տարիներ առաջ Հունան Պողոսյանի կողմից Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն կիրառելու հրապարակման վերաբերյալ պետք է նոր քննություն անցկացվի։
Մասիսը նորից անցավ լեռնային աղբյուրների ջրին
18 Հոկտեմբերի 2018 - 18:13
Հայտնի է, որ Մասիս քաղաքն ու մի շարք հարակից գյուղեր «մորուց» օգտագործել են տեղի
խորքային հորերի արտեզյան ջուրը:
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
18 Հոկտեմբերի 2018 - 18:09
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 17-ին, ժամը 12.00-ին, բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Հայկ Մ.-ն, որը օգոստոսի 16-ից ՌԴ ՆԳՆ Տրանսպորտային ՆԳՎ Մալո-Յարոսլավի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասի (խարդախությունը) հատկանիշներով:
Մոսկվայում տաքության բացարձակ ռեկորդ է սահմանվել
18 Հոկտեմբերի 2018 - 18:05
Մոսկվայում հոկտեմբերի 18-ին 17,9 աստիճան տաքության բացարձակ ռեկորդ է սահմանվել. ՌԴ մայրաքաղաքում նման ցուցանիշներ հոկտեմբերի 18-ին չեն եղել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին հայտնել Է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15328
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էրդողանը կրկին քնել է հանդիպման ժամանակ (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր
 
 
Ես բիզնեսով չեմ զբաղվում. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն, Քաղաքական