Facebook   Twitter
 
Նախկին կառավարության որոշմամբ՝ 44 զինկոմիսարիատներից 14-ն է մնում. բողոքում են աշխատակիցները. Ուղիղ

Նախկին կառավարության որոշմամբ՝ 44 զինկոմիսարիատներից 14-ն է մնում. բողոքում են աշխատակիցները. Ուղիղ

16 Մայիսի 2018 - 10:58
Կառավարության դիմաց մի քանի տասնյակ մարդիկ Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքի ակցիա են իրականացնում: Բողոքի ակցիային մասնակցում են տարբեր քաղաքների զինկոմիսարիատների ներկայացուցիչներ:

Էջմիածնի զինկոմիսարիատը ներկայացնող կանանցից մեկը չհերքեց, որ հավաքվածներից յուրաքանչյուրն ունի իր անձնական շահագրգռվածությունը, սակայն շեշտեց, որ խնդիրը համընդհանուր է:

«Այո՛, յուրաքանչյուրս ցանկանում է, որ մենք աշխատատեղ չկորցնենք, բայց այս պահին հավաքվել են ավելի գլոբալ խնդիր լուծելու համար: Տուժում են մենք, քանի որ չենք աշխատելու, բայց նաև տուժում է մեր հասարակությունը, քանի որ զինկոմիսարիատի հետ կապված սովորական հարցի համար մեր ժողովուրդը պետք է Էջմիածնից հասնի Նոյեմբերյան ու հետ գա»,- ներկայացրեց նա:

Հավաքվածների խոսքով՝ նախկին կառավարությունն իրենց խոստացել է, որ կրճատումներից հետո իրեն աշխատանքի կտեղավորվեն, սակայն խոստումը կատարված չէ:

Այսօր նոր կառավարությունից խնդրի լուծում են պահանջում, և նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են ցանկանում:

Հավաքվածներին մոտեցավ Կառավարության ներկայացուցիչը, ներս հրավիրեց և գրագրում է խնդիրները:

Նշենք, որ նախկին կառավարության որոշման համաձայն՝ 44 Զինկոմիսարիատներից 14-ն է մնում:
 
Նմանատիպ նորություններ
Շիրակի պետական համալսարանի ռեկտորատի հայտարարությունը
25 Մայիսի 2018 - 09:21
Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ ելույթ ունեցող և կարծիք արտահայտող բոլոր անձանց և կազմակերպություններին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և միմյանց նկատմամբ դրսևորել կիրթ և հարգալից վերաբերմունք:
Առաջին հայկական թանգարանը՝ Սինգապուրում
25 Մայիսի 2018 - 09:13
Սինգապուրում բացվել է առաջին հայկական թանգարանն Ասիայի տարածքում, որը պատմում է երկրի կյանքին հայ համայնքի մասնակցության մասին:
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ երեք մարզերում
25 Մայիսի 2018 - 09:02
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Գիտնականները հայտնաբերել են նստակյաց կյանքի նոր վտանգը
24 Մայիսի 2018 - 23:58
Ոտքերի մկանների վրա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում ցրված սկլերոզի ու ողնուղեղի ատրոֆիայի առաջացման վտանգը, նաեւ խոչընդոտում է դրանց առաջընթացին, պարզել են Միլանյան համալսարանի գիտնականները։ Մասնագետների հոդվածը հրապարակվել է Frontiers in Neuroscience ամսագրում։
Ինչ է սեքսթինգը և արդյոք դա վտանգավոր է
24 Մայիսի 2018 - 23:55
Սեքսթինգ հասկացությունը շրջանառության մեջ է դրվել 2005-ին:
Հղիության կանխարգելման մասին
24 Մայիսի 2018 - 23:51
Ամենահին հակաբեղմնավորիչները եկել են Հին Հռոմից, որտեղ կենդանիների միզապարկը օգտագործում էին որպես պահպանակ սեռավարակների կանխարգելման համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11542
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - Վերջին զանգ (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
Շանել Սյուզիի հեղինակային երգը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր