Facebook   Twitter
 
«Վարչապետն առաջիկա օրերին առաջարկություն կանի կառավարությանը». Մարզպետների փոփոխության հարցն օրակարգում է

«Վարչապետն առաջիկա օրերին առաջարկություն կանի կառավարությանը». Մարզպետների փոփոխության հարցն օրակարգում է

16 Մայիսի 2018 - 13:15
168.am-ի տեղեկություններով՝ մարզպետների նշանակման խնդիրներն այսօր առավոտյան քննարկվել են Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրավիրած փակ խորհրդակցության ժամանակ։
Ըստ մեր աղբյուրների՝ գրեթե բոլոր մարզերում նշանակվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, մասնավորապես՝ որպես մարզպետների թեկնածուներ շրջանառվում են Նարեկ Բաբայանի, Գարիկ Սարգսյանի, Կարեն Սարուխանյանի, Գառնիկ Աթանեսյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Հակոբ Սիմիդյանի, Սարգիս Ալեքսանյանի և այլ անուններ։

Սակայն Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ իր մոտ նման հանդիպում է եղել։

«Չի եղել նման քննարկում դեռևս։ Վարչապետն առաջիկա օրերին դրա մասին առաջարկություն կանի կառավարությանը, և պաշտոնական տեղեկատվություն կունենաք։ Անկեղծ եմ ասում՝ այս պահին չկա որոշակիություն»,- ասաց Ս.Պապիկյանը։

Նա հաստատեց, որ համաժողովրդական շարժման օրերին արտահայտված դիրքորոշումը, որ մարզպետները պետք է փոխվեն, նույնն է մնացել. «Կարծում եմ, որ դա նույնիսկ քննարկման ենթակա չի, դա ակնհայտ է։ Քաղաքական պատկերն է այդպիսին»։

Խոշոր համայնքների ղեկավարների դեպքում, ըստ նախարարի, ՀՀ-ում պետք է գործի օրենքը.

«Ընտրված գյուղապետի, համայնքապետի հետ ի՞նչ գործ կարող է ունենալ կառավարությունը։ Պետք է հարգանքով վերաբերվի քաղաքացիների ընտրությանը»։

Հարցին, թե, օրինակ՝ Գյումրիում ավագանու որոշ անդամների կողմից համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի նկատմամբ անվստահության հարցը բարձրացնելու նպատակը, հնարավո՞ր է՝ նոր կառավարությանը խոչընդոտելն է, քանի որ ըստ օրենքի՝ դրանից հետո 1 տարի ավագանին անվստահություն հայտնելու իրավունք այլևս չի ունենա, Ս.Պապիկյանը պատասխանեց, որ դեռ 1-2 օր է, ինչ ստանձնել է նախարարի պարտականությունները, հպանցիկ ծանոթացել է իրավիճակին, սակայն չի ցանկանում քաղաքական երանգավորումներ փնտրել, ընթացքում գնահատական կտա ընդհանուր իրավիճակին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շիրակի պետական համալսարանի ռեկտորատի հայտարարությունը
25 Մայիսի 2018 - 09:21
Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ ելույթ ունեցող և կարծիք արտահայտող բոլոր անձանց և կազմակերպություններին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և միմյանց նկատմամբ դրսևորել կիրթ և հարգալից վերաբերմունք:
Առաջին հայկական թանգարանը՝ Սինգապուրում
25 Մայիսի 2018 - 09:13
Սինգապուրում բացվել է առաջին հայկական թանգարանն Ասիայի տարածքում, որը պատմում է երկրի կյանքին հայ համայնքի մասնակցության մասին:
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ երեք մարզերում
25 Մայիսի 2018 - 09:02
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Գիտնականները հայտնաբերել են նստակյաց կյանքի նոր վտանգը
24 Մայիսի 2018 - 23:58
Ոտքերի մկանների վրա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում ցրված սկլերոզի ու ողնուղեղի ատրոֆիայի առաջացման վտանգը, նաեւ խոչընդոտում է դրանց առաջընթացին, պարզել են Միլանյան համալսարանի գիտնականները։ Մասնագետների հոդվածը հրապարակվել է Frontiers in Neuroscience ամսագրում։
Ինչ է սեքսթինգը և արդյոք դա վտանգավոր է
24 Մայիսի 2018 - 23:55
Սեքսթինգ հասկացությունը շրջանառության մեջ է դրվել 2005-ին:
Հղիության կանխարգելման մասին
24 Մայիսի 2018 - 23:51
Ամենահին հակաբեղմնավորիչները եկել են Հին Հռոմից, որտեղ կենդանիների միզապարկը օգտագործում էին որպես պահպանակ սեռավարակների կանխարգելման համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12994
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - Վերջին զանգ (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
Շանել Սյուզիի հեղինակային երգը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր