Facebook   Twitter
 
Օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում. Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանությանը

Օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում. Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանությանը

16 Մայիսի 2018 - 15:15
Երևանի քաղաքապետարանը դիմում է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով ձեռնարկել միջոցներ քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանի կողմից ուղարկված դիմումի մեջ ասվում է.
«Հարգելի պրն Օսիպյան,

օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվողպետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։

Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։

Մյասնիկյանի արձանի հարակից այգում ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստները մայիսի 16-ին ներխուժել են քաղաքապետարանի շենք, բարձրացել երրորդ հարկ և հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Ակտիվիստներին մոտեցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Նա նշել է, որ նման ձևով հարցեր չեն լուծում: Նա առաջարկել է վերադառնալ ճեպազրույցների դահլիճ, որտեղ հանդիպում կունենան քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի և համապատասխան մարդկանց հետ, ովքեր կպատասխանեն նրանց հարցերին: Ակտիվիստները, սակայն մերժում են ներկայացվող բոլոր առաջարկները՝ պնդելով, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանի հետ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Տգեղ կին չկա, կան չբավարարված ու չֆինանսավորված կանայք». Եվա Ռիվաս
26 Մայիսի 2018 - 00:00
Եվա Ռիվասը ժամանակ է անցկացնում Մոնտե Կարլոյում, Նիսում, Մոնակոյում, Սան Տրոպեում ու Կաննում: Instagram-ի իր էջում նա գրել է:
Ստուգումները Շիրակի պետհամալսարանում շարունակվում են
25 Մայիսի 2018 - 23:47
ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և հայտնվել դաշտում
25 Մայիսի 2018 - 23:40
Մայիսի 25-ին՝ ժամը 19:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի և Վրաստանի նախագահները կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը
25 Մայիսի 2018 - 23:35
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։
Հրազդանի կիրճում հայտնաբերված դիակի հետքերով. «Սփայս» տեսակի թմրամիջոց են օգտագործել
25 Մայիսի 2018 - 23:28
Ապրիլի 26-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ կենտրոն է ահազանգել մի քաղաքացի ու հայտնել, որ Հրազդանի կիրճում դիակ կա։
Պրն. Վարչապետ, տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը. Հրաչ Մուրադյան
25 Մայիսի 2018 - 23:24
«Կիսաբաց» լուսամուտներ հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանը գրում է.
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ
25 Մայիսի 2018 - 23:11
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Նախագահ Սարգսյանը ժամանել է Թբիլիսի
25 Մայիսի 2018 - 23:02
Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ժամանել է Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ
25 Մայիսի 2018 - 22:55
ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11519
 
Լրահոս`