Facebook   Twitter
 
Հայ-ռուսական հարաբերությունների համար պատասխանատու պաշտոնյաները հմուտ և փորձառու են. Կոլերով

Հայ-ռուսական հարաբերությունների համար պատասխանատու պաշտոնյաները հմուտ և փորձառու են. Կոլերով

16 Մայիսի 2018 - 15:41
«Սոչիում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպումը դրական եմ գնահատում։ Ընդհանուր առմամբ հանդիպումն անցավ մաքսիմալ պոզիտիվ մթնոլորտում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, Regnum գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։
Մեր զրուցակիցը շարունակում է. «Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր փոփոխությանը, ապա Հայաստանի վարչապետն արդեն իսկ հայտարարել է, որ դրանք չեն փոխվելու։ Իմ կարծիքը հետևյալն է. հայ-ռուսական հարաբերությունների սկզբունքային հիմքը Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է պահպանի։ Հիմա բոլորի համար հարցը հետևյալն է՝ որքանո՞վ կառավարության նոր անդամները կկարողանան հաղթահարել այն բոլոր խնդիրները, որ նրանց առաջ դնում է Նիկոլ Փաշինյանը»։

Մեր այն հարցին, թե ուսումնասիրելով նոր կառավարության կազմը՝ ի՞նչ տպավորություն ունի, արդյոք նրանք կկարողանա՞ն այդ խնդիրները հաղթահարել, և մեր այն դիտարկմանը, թե շատերը քննադատում են կառավարության կազմը՝ անդամների երիտասարդ և անփորձ լինելու պատճառով, Մոդեստ Կոլերովն արձագանքեց. «Թե ինչպես կստացվի՝ ոչ ոք դեռ չգիտի, կհետևենք՝ պարզ կլինի։ Այն հիմնական պաշտոնյաները, որոնք պատասխանատու են հայ-ռուսական հարաբերությունների համար, հմուտ և փորձառու են, երիտասարդ կադրեր այդտեղ չկան. մնացածը մեզ չպետք է մտահոգի»։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը և հարցին, թե իր կարծիքով՝ դրանք ունե՞ն էլ ավելի խորացնելու հնարավորություն, Կոլերովը պատասխանեց. «Իրականում, որքանով որ ես եմ ծանոթ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նա չի պատրաստվում ինչ-որ բան խորացնել, դա Պուտինի ցանկությունն էր՝ պահպանել և զարգացնել այդ հարաբերությունները։ Զարգացումը շարունակել հնարավոր է ռազմատեխնիկական ոլորտում և տնտեսական՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Ես չեմ կարծում, որ Պուտինը և մանավանդ Նիկոլ Փաշինյանը խոսում են հարաբերությունների հետագա մերձեցման մասին. դա օրակարգում չկա»։

Մոդեստ Կոլերովն անդրադարձավ նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և նշեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտը բանակցությունների սեղանին վերադարձնելու հայտարարությունը դրական ազդակ էր. «Ես դա շատ դրական եմ գնահատում։ Եվ երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց այն, ինչն արդեն Երևանում մոռացվում էր՝ Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտությունը։ Ես դա նորից շատ դրական եմ գնահատում։ Ամփոփելով ասեմ, որ ղարաբաղյան ուղղությամբ Փաշինյանի արած հայտարարությունները չափազանց դրական եմ գնահատում»։

Մեր այն դիտարկմանը, թե այդ հայտարարություններին պաշտոնական Բաքուն պատասխանում է պատերազմի նոր սպառնալիքով, Մոդեստ Կոլերովը պատասխանեց. «Նրանք այդ մասին ամեն օր էլ հայտարարում են»։
 
Նմանատիպ նորություններ
Ծառի տակ ապրելուց հետո Եմենի հիվանդանոց տեղափոխված 12-ամյա աղջիկը 10 կգ է կշռում
18 Փետրվարի 2019 - 00:04
Պատերազմի ասպարեզի վերածված Եմենում բնակվող 12-ամյա Ֆաթիմա Քոբան ընդամենը 10 կգ էր կշռում, երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Բրիտանուհին, չիմանալով հղիության մասին, գլխացավով տեղափոխվել է հիվանդանոց, կոմայի մեջ ընկել և ծննդաբերել նախքան գիտակցության գալը
17 Փետրվարի 2019 - 23:53
Մեծ Բրիտանիայի Օլդհեմ շրջանի 18-ամյա բնակչուհին գլխացավի պատճառով որոշել է պառկել՝ հանգստանալու, որից հետո արթնացել է հիվանդանոցում՝ պատկերացում չունենալով, որ ծննդաբերել է կոմայում գտնվելիս:
Ժասմինը պատմել է, թե ինչ շքեղ նվեր է մատուցել Պուգաչովան իր դստեր 7-ամյակին
17 Փետրվարի 2019 - 23:37
Երգչուհի Ժասմինի դուստրը՝ երկրորդ ամուսնությունից ծնված Մարգարիտան, 7 տարեկան է դարձել: Եվ այդ առիթով Մոսկվայում շքեղ ընդունելություն է տեղի ունեցել, որի ամենակարևոր հյուրն Ալլա Պուգաչովան է եղել:
Ասադն Էրդողանին անվանել է «Ամերիկայի փոքր ծառա»
17 Փետրվարի 2019 - 23:32
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ սիրիական սահմանադրական հանձնաժողովի երկրորդ կեսն ընդդիմությունից ներկայացնում է ոչ թե սիրիական ժողովրդի, այլ Թուրքիայի տեսակետը:
Twitter-ը ջնջել է Թրամփի հրապարակումը հեղինակային իրավունքի խախտման պատճառով
17 Փետրվարի 2019 - 23:08
Twitter-ը ջնջել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումը հեղինակային իրավունքի խախտումների պատճառով:
Գազպրոմբանկը սառեցրել է վենեսուելական PDVSA հաշիվները. Reuters
17 Փետրվարի 2019 - 23:06
Գազպրոմբանկը որոշել է սառեցնել վենեսուելական նավթային Petroleos de Venezuela (PDVSA) ընկերության հաշիվները, հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով կազմակերպության աղբյուրը:
Իրանը ներկայացրել է սեփական արտադրության նոր սուզանավը
17 Փետրվարի 2019 - 22:10
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կիրակի հանդիսավոր կերպով ներկայացրել է սեփական արտադրության Fateh նոր սուզանավը, որը համալրված է թևավոր հրթիռներով:
Amazon-ը 700 մլն դոլար է ներդրել էլեկտրական պիկապների արտադրության համար
17 Փետրվարի 2019 - 22:06
Ամերիկյան Amazon ընկերությունը 700 մլն դոլարի ներդրում է կատարել Rivian էլեկտրական պիկապների արտադրության գործում:
Դանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել
17 Փետրվարի 2019 - 21:43
Դանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել կենգուրուի, որը փախել է Հարավային Յուտլանդի մարզի մասնավոր տներից մեկից: Այս մասին ասված է իրավապահ մարմինների Twitter-ի ուղերձում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4479
 
Լրահոս`