Facebook   Twitter
 
Արշակունյաց պողոտան շարունակում է փակ մնալ՝ ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու պահանջով

Արշակունյաց պողոտան շարունակում է փակ մնալ՝ ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու պահանջով

16 Մայիսի 2018 - 18:17
Արշակունյաց պողոտան շարունակում է փակ մնալ մի շարք քաղաքացիների կողմից ովքեր պահանջում են ազատ արձակել ՊՊԾ գունդը գրաված անձանց։
Ամբողջ դատաիրավական համակարգը ևս պիտի փոխվի, որպեսզի դատարաններն արդար դատաքննություն իրականացնեն և Արշակունյաց պողոտան փակած, ընդվզող քաղաքացիները դա են պահանջում»,- Теrt.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հայաստան Պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նա ոչ իրավական է համարում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով մերժվել է ՊՊԾ գունդը գրաված անձանցից Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

«Այստեղ բոլորը վճռական են տրամադրված, ուզում եմ ասել, որ որևէ կապ չունի ով կհորդորի դադարեցնել ակցիաները, չեն դադարեցնի:

Քաղաքացիները ուզում են տեսնել արդարադատություն: Քաղաքացիներն ինքնակազմակերպվել են, իրենց գործողությունները վստահեցնում եմ՝ ինքնաբուխ են»,-շեշտեց նա:

Նշենք, որ Արշակունյաց փողոցում կան նաև մի շարք ոստիկաններ, որոնք չեն միջամտում ակցիայի մասնակիցների գործողություններին: Ակցիայի մասնակիցները ճանապարհը բացում են զինվորական ծառայություն իրականացնող անձանց և Շտապօգնության մեքենաների համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ծառի տակ ապրելուց հետո Եմենի հիվանդանոց տեղափոխված 12-ամյա աղջիկը 10 կգ է կշռում
18 Փետրվարի 2019 - 00:04
Պատերազմի ասպարեզի վերածված Եմենում բնակվող 12-ամյա Ֆաթիմա Քոբան ընդամենը 10 կգ էր կշռում, երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Բրիտանուհին, չիմանալով հղիության մասին, գլխացավով տեղափոխվել է հիվանդանոց, կոմայի մեջ ընկել և ծննդաբերել նախքան գիտակցության գալը
17 Փետրվարի 2019 - 23:53
Մեծ Բրիտանիայի Օլդհեմ շրջանի 18-ամյա բնակչուհին գլխացավի պատճառով որոշել է պառկել՝ հանգստանալու, որից հետո արթնացել է հիվանդանոցում՝ պատկերացում չունենալով, որ ծննդաբերել է կոմայում գտնվելիս:
Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով
17 Փետրվարի 2019 - 23:42
Փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:
Երևանի շենքերից մեկի երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է
17 Փետրվարի 2019 - 23:34
Փետրվարի 17-ին՝ ժամը 20:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 49 շենքի 1-ին մուտքի 3-րդ և 4-րդ հարկերի միջանկյալ հատվածում գտնվող երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է (մոտ 0.4 քմ), իսկ մյուս մասը՝ թուլացել և կախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հավանաբար գումար են ման եկել, չեն գտել. Արմավիրի մարզպետը` մարզպետարանում նախօրեին տեղի ունեցածի մասին
17 Փետրվարի 2019 - 23:11
Արմավիրի մարզպետարանից ոչինչ չի կորել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն` անդրադառնալով նախօրեին մարզպետարանում տեղի ունեցած գողության դեպքին:
Գազպրոմբանկը սառեցրել է վենեսուելական PDVSA հաշիվները. Reuters
17 Փետրվարի 2019 - 23:06
Գազպրոմբանկը որոշել է սառեցնել վենեսուելական նավթային Petroleos de Venezuela (PDVSA) ընկերության հաշիվները, հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով կազմակերպության աղբյուրը:
Նախագահ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին հրավիրել է Հայաստան
17 Փետրվարի 2019 - 23:04
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15150
 
Լրահոս`