Facebook   Twitter
 
Առաջին եռամսյակի արդյունքներով` ունենք 16.1 տոկոս տնտեսական աճ. Արայիկ Հարությունյան

Առաջին եռամսյակի արդյունքներով` ունենք 16.1 տոկոս տնտեսական աճ. Արայիկ Հարությունյան

16 Մայիսի 2018 - 18:18
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` ունենք 16.1 տոկոս տնտեսական աճ, որի գերակշիռ մասն ապահովել է հանքարդյունաբերությունից ստացված լրացուցիչ եկամուտները:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում հայտարարել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ ընթացիկ տարում ևս հիմնական աճը սպասվում է հանքարդյունաբերությունից:

«Տնտեսության զարգացող ճյուղերի մեջ առաջին հերթին առանձնանում են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը և ծառայության որոշ ուղղություններ, որոնք կապված են տեղեկատվական տեխնոլոգիաների ու զբոսաշրջության հետ: Սկսված են տասնյակ հիդրոէլեկտրոկայանների շինարարական աշխատանքները, որոնք հնարավոր է իրականացնել ստեղծված ենթակառուցվածքների, մասնավորապես՝ Քարվաճառում Սոթք-Հաթերք բարձրավոլտի, Դադիվանքի տրանսֆորմատորային կայանի և նոր հզորությունների ավելացման շնորհիվ: Դրանք ծավալային առումով աճ են ապահովելու և՛ շինարարության, և՛ էներգետիկայի բնագավառներում»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ճյուղին, պետական նախարարը նշել է, որ այդ առումով ամեն տարի արձանագրվում է և՛ որակական, և՛ քանակական աճ:

«Այս տարի ևս կանխատեսվում է աճ: Ունենք մշակվող հողատարածքների ավելացում: Տեխնոլոգիաների ներկրման, կաթիլային համակարգի տեղադրման արդյունքում աճ ակնկալվում է բերքատվության առումով, իսկ թիրախը այգեգործությունն է: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին ևս արձանագրելու ենք բարձր ցուցանիշներ, քանի որ տարեկան հարյուրավոր հեկտարներ նոր այգիներ են տնկվում՝ պետական քաղաքականության, նաև ներդրումների ներգրավման շնորհիվ»,- նշել է Ա. Հարությունյանը:

Պետնախարարի խոսքով՝ տնտեսական աճի շնորհիվ կառուցվում են մանկապարտեզներ, դպրոցներ և իրականացվում բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հանրության սոցիալական վիճակի բարելավմանը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սաշիկ Սարգսյանի որդու գործով դատական նիստը հետաձգվեց
21 Նոյեմբերի 2018 - 17:49
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:
ԿԸՀ մամուլի հաղորդագրությունը
21 Նոյեմբերի 2018 - 17:42
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև քվեարկության ընթացքը լուսաբանող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները ԿԸՀ կարող են ներկայացվել մինչև նոյեմբերի 24-ը` ժամը 18.00-ն:
Դադարեցվել է չգրանցված դեղի շրջանառությունը
21 Նոյեմբերի 2018 - 17:20
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+5մգ+0,1մգ, բլիստերում 50/5×10/)» 1801800 սերիայի (պիտանիության ժամկետ` 12.2019թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Հեղափոխության իմաստը այն է, որ հասարակությունն ինքն է որոշել, թե ով լինի երկրի ղեկավար. Փաշինյան
21 Նոյեմբերի 2018 - 17:05
Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ապարան քաղաքում:
Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
21 Նոյեմբերի 2018 - 16:55
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 21-ին, կազմել է 484.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.41 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Մենք 1 մլրդ դոլարի ջուր ենք օգտագործում, որ ստանանք մոտ 200 մլն դոլարի ձուկ. Փաշինյանն անդրադարձավ ձկնարդյունաբերությանը
21 Նոյեմբերի 2018 - 16:54
Խորքային հորերի խնդիրը ցույց է տալիս մեր երկրում վարված քաղաքականության անարդյունավետությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Արարատյան դաշտի արտեզյան ավազանն անգին է, որի նկատմամբ պատշաճ ուշադրություն չի դարձվում:
Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Գիդո Ռայմոնդիին
21 Նոյեմբերի 2018 - 16:32
Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիին:
Տարբեր պաշտոնյաների գրպանում հայտնված գումարները կվերադարձվեն բյուջե. Լենա Նազարյան
21 Նոյեմբերի 2018 - 16:26
Տարբեր պաշտոնյաների գրպանում հայտնված գումարները կվերադարձվեն բյուջե: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ հակադարձելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հնչեցրած համոզմանը, թե կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15738
 
Լրահոս`
 
 
ԿԸՀ մամուլի հաղորդագրությունը
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
Տնտեսություն, Հասարակություն