Facebook   Twitter
 
Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղի, բերդաքաղաքում մանկական ժամանակակից ատրակցիոնների զբոսայգի. պետնախարարը խոսել է նոր նախագծերի մասին

Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղի, բերդաքաղաքում մանկական ժամանակակից ատրակցիոնների զբոսայգի. պետնախարարը խոսել է նոր նախագծերի մասին

16 Մայիսի 2018 - 18:20
Ավարտման փուլում են Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու նախագծային աշխատանքները, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում՝ բարեգործական միջոցներով:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում ասել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ կարևորելով որ այն ծառայելու է ոչ միայն որպես Ստեփանակերտ-Շուշի տրանսպորտային միջոց, այլ նաև զբոսաշրջության խթանման համար լուրջ գործոն է հանդիսանալու:

«Շուշիում նախատեսում ենք նաև ունենալ ժամանակակից հանգստի գոտի, որտեղ լինելու է երեխաների համար ատրակցիոնների հարուստ ձևավորում: Զբոսաշրջության ոլորտում մեծ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների սպասարկման ոլորտը տեղանքին հարմարեցնելու ուղղությամբ, ինչը բերելու է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ ավելանալու է Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը և նրանց մնալու օրերի քանակը»,- նշել է Ա. Հարությունյանը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով ժամանակավորապես կանջատվեն որոշ ռադիոհաճախականություններ
26 Սեպտեմբերի 2018 - 00:02
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը՝ առավոտյան ժամը 07:30-11:00-ն, իսկ սեպտեմբերի 29-ին և 30-ին՝ առավոտյան ժամը 07:30 - 12:00-ը, կանջատվեն հետևյալ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները.
Աննա Հակոբյանն այցելել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն (Լուսանկարներ)
25 Սեպտեմբերի 2018 - 23:58
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ վարչապետի տիկին, Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելեց Ուռուցքաբանության ազգային կենտրոն:
Լոռու մարզում այրվել են անասնագոմի տանիքը և մոտ 8 տոննա պահեստավորած անասնակեր
25 Սեպտեմբերի 2018 - 23:51
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:
Ջիմ Քերին նկարահանվել է անկողնային արտասովոր տեսարանում
25 Սեպտեմբերի 2018 - 23:46
Հոլիվուդյան դերասան Ջիմ Քերին նկարահանվել է «Կատակում եմ» սերիալում՝ արտասովոր անկողնային տեսարանում։ Սյուժեի համաձայն՝ նրա հերոսի զուգընկերուհին քաղցկեղով հիվանդ աղջիկ է,– գրում է The Daily Mail-ը։
Գիտնականները կաթվածահար տղամարդուն վերադարձրել են կանգնելու եւ քայլելու ունակությունը
25 Սեպտեմբերի 2018 - 23:37
Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից մասնագետների շնորհիվ տղամարդը ձյունագնացից ընկնելուց հետո կարողանում է ինքնուրույն քայլել եւ կանգնել:
Գյուղնախարարին դատի են տվել անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար
25 Սեպտեմբերի 2018 - 23:21
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել,- այս մասին գրում է «ժողովուրդ» օրաթերթը:
Լոռու մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործության համար քրեական հետապնդման է ենթարկվել 3.5 անգամ ավելի անձ
25 Սեպտեմբերի 2018 - 23:17
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի դատախազությունում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի շրջանակներում շարունակվում են ուսումնասիրվել այդ բնույթի հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերի առթիվ հարուցվող քրեական գործերով քննությունների արդյունքներն ու դրա վրա ազդող հանգամանքները:
Մհեր Գրիգորյանը ՎԶԵԲ-ի տնօրենների պատվիրակության հետ համագործակցության ընդլայնման հարցեր է քննարկել
25 Սեպտեմբերի 2018 - 23:06
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը:
Ոստիկանները բացահայտել են 8 տարի առաջ կատարված ավազակային դեպք (Տեսանյութ)
25 Սեպտեմբերի 2018 - 23:00
Ոստիկանները բացահայտել են 8 տարի առաջ կատարված ավազակային դեպք, հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13412
 
Լրահոս`
 
 
 
Ջիմ Քերին նկարահանվել է անկողնային արտասովոր տեսարանում
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն
 
 
 
 
Պուտինը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ
Միջազգային, Քաղաքական