Facebook   Twitter
 
ԱրՊՀ-ի դասախոսներն ու ուսանողները հանդիպել են ավագ դպրոցների աշակերտների հետ

ԱրՊՀ-ի դասախոսներն ու ուսանողները հանդիպել են ավագ դպրոցների աշակերտների հետ

16 Մայիսի 2018 - 18:31
Մասնագիտական կողմնորաշում ծրագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր բուհում կայացել է դասախոսների և ուսանողների հանդիպումը Ստեփանակերտի ավագ դպրոցների աշակերտների հետ:
Համալսարանի դասախոսները և ուսանողները հանդիպմանը ներկայացրել են տնտեսագիտության ֆակուլտետի գործունեությունը, իրականացրած և իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:

Ուսանողները հանդես են եկել նաև գիտական ընթերցումներով և ներկայացրել տնտեսության տարբեր ոլորտներում իրենց իրականացրած վերլուծությունները, որտեղ ի մի են բերել առկա ձեռքբերումներն ու խնդիրները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանն ասել է, որ ԱրՊՀ-ն համագործակցում է մայրաքաղաքի դպրոցների հետ՝ կազմակերպելով փոխայցելություններ և միջոցառումներ:

Նա նշել է, որ հանդիպումը նպատակ ունի աշակերտներին ներկայացնելու տնտեսագիտություն մասնագիտությունը, ինչպես նաև ցույց տալու, որ յուրաքանչյուր զարգացած երկրում անհրաժեշտ են բանիմաց տնտեսագետներ, ովքեր կկարողանան Արցախի տնտեսության տարբեր ոլորտներում կարևոր քայլեր իրականացնել և գրանցել լուրջ հաջողություններ:

Խոսելով անցած 30 տարիների արդյունքում Արցախի ունեցած ձեռքբերումների մասին՝ Ռ. Մանգասարյանն առանձնացրել է՝ տնտեսական աճի բարձր տեմպերի արձանագրումը, տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավումը և սոցիալական ոլորտում առկա որոշ հիմնախնդիրների լուծումը:


HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Ծառի տակ ապրելուց հետո Եմենի հիվանդանոց տեղափոխված 12-ամյա աղջիկը 10 կգ է կշռում
18 Փետրվարի 2019 - 00:04
Պատերազմի ասպարեզի վերածված Եմենում բնակվող 12-ամյա Ֆաթիմա Քոբան ընդամենը 10 կգ էր կշռում, երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Բրիտանուհին, չիմանալով հղիության մասին, գլխացավով տեղափոխվել է հիվանդանոց, կոմայի մեջ ընկել և ծննդաբերել նախքան գիտակցության գալը
17 Փետրվարի 2019 - 23:53
Մեծ Բրիտանիայի Օլդհեմ շրջանի 18-ամյա բնակչուհին գլխացավի պատճառով որոշել է պառկել՝ հանգստանալու, որից հետո արթնացել է հիվանդանոցում՝ պատկերացում չունենալով, որ ծննդաբերել է կոմայում գտնվելիս:
Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով
17 Փետրվարի 2019 - 23:42
Փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:
Երևանի շենքերից մեկի երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է
17 Փետրվարի 2019 - 23:34
Փետրվարի 17-ին՝ ժամը 20:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 49 շենքի 1-ին մուտքի 3-րդ և 4-րդ հարկերի միջանկյալ հատվածում գտնվող երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է (մոտ 0.4 քմ), իսկ մյուս մասը՝ թուլացել և կախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հավանաբար գումար են ման եկել, չեն գտել. Արմավիրի մարզպետը` մարզպետարանում նախօրեին տեղի ունեցածի մասին
17 Փետրվարի 2019 - 23:11
Արմավիրի մարզպետարանից ոչինչ չի կորել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն` անդրադառնալով նախօրեին մարզպետարանում տեղի ունեցած գողության դեպքին:
Գազպրոմբանկը սառեցրել է վենեսուելական PDVSA հաշիվները. Reuters
17 Փետրվարի 2019 - 23:06
Գազպրոմբանկը որոշել է սառեցնել վենեսուելական նավթային Petroleos de Venezuela (PDVSA) ընկերության հաշիվները, հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով կազմակերպության աղբյուրը:
Նախագահ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին հրավիրել է Հայաստան
17 Փետրվարի 2019 - 23:04
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15150
 
Լրահոս`