Facebook   Twitter
 
«Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում Հայաստանն ունի երեք մասնակցի

«Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում Հայաստանն ունի երեք մասնակցի

16 Մայիսի 2018 - 18:45
Ռուսաստանի Կիրիշի քաղաքում մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը:
Հայաստանն ունի երեք մասնակից՝ գրոսմայստեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Կիրիլ Շևչենկոն: Արամ Հակոբյանը իր գործակիցով երկրորդն է:

Համաձայն վիճակահանության՝ երեկ կայացած առաջին տուրում մրցաշարի երկու ֆավորիտները՝ Շևչենկոն և Հակոբյանը, մրցում էին միմյանց դեմ: Լարված ընթացք ունեցած պարտիան 94-րդ քայլում ավարտվեց հաշտությամբ:

Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Կիրիլ Շուբինի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտվեց Նիկողոս Կաչարավային:

Անդրանիկ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Վոլոդար Մուրզինը և Արսենի Նեստերովը:

Հաջորդ տուրում Արամ Հակոբյանի մրցակիցն է լինելու Սերգեյ Լոբանովը, Շանթ Սարգսյանն ուժերը կչափի Նիկողոս Կաչարավայի, իսկ Մամիկոն Ղարիբյանը՝ Վոլոդար Մուրզինի հետ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Մանչեսթեր Սիթին» 80 միլիոն է առաջարկում «Ռեալի» կիսապաշտպանի համար
25 Մայիսի 2018 - 20:25
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոյին։
Սալահ․ Հպարտ եմ, որ ինձ համեմատում են Ռոնալդուի և Մեսիի հետ
25 Մայիսի 2018 - 19:58
Անգլիական «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման մասին։
Տոտենհեմի տրանսֆերային գլխավոր նպատակները
25 Մայիսի 2018 - 19:20
Լոնդոնի «Տոտենհեմը» սկսել է կազմն ուժեղացնելու գործընթացը: Ըստ «Daily Mail»-ի` ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ղեկավարությունից խնդրել է ամենաքիչը 100 մլն եվրո ծախսել նոր տրանսֆերների վրա:
«Բավարիայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալիին բանտարկություն է սպասվում
25 Մայիսի 2018 - 18:25
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան, Չիլիի ազգային հավաքականի խաղացող Արթուրո Վիդալիին սպառնում է բանտարկություն՝ գիշերային ակումբներից մեկի այցելուների հետ ունեցած բախման հետեւանքով:
Կլոպ․ «Ռեալի» համար ավելի հեշտ էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելը
25 Մայիսի 2018 - 17:55
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ «Ռեալի» համար ավելի հեշտ էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը, քանի որ նրանք «Բարսելոնայի» հետ միասին Իսպանիայում գերազանցում են բոլորին։
«Ռեալ»-ի ֆուտբոլիստները ժամանել են Կիև (Տեսանյութ)
25 Մայիսի 2018 - 15:33
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստները ժամանել են Կիև:
Ռոնալդինյոն մեկնաբանել է միանգամից երկու կնոջ հետ ամուսնանալու լուրը
25 Մայիսի 2018 - 15:16
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն մեկնաբանել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունը, որի համաձայն նա մոտ ժամանակներս մտադիր է ամուսնանալ միանգամից երկու կնոջ` Պրիսցիլա Կոելիոյի և Բեատրիս Սոուզայի հետ:
Կուլիբալի. Չգիտեմ` 120 մլն եվրո՞ արժեմ, թե՞` 50, բայց ես ծիծաղում եմ այդ ամենի վրա
25 Մայիսի 2018 - 13:33
«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին խոստովանել է, որ գոհ է նրանից, թե ինչպես է իր կարիերան զարգանում, և որ ինքն ու իր ընտանիքը երջանիկ են Նեապոլում:
Մարզական մասսայական միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին
25 Մայիսի 2018 - 13:07
Մայիսի 26-ին՝ ժամը 10.30-ին, «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում (հասցեն՝ ք. Երևան, Արշակունյաց 61) «Առգե Բիզնես» ընկերությունը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում են մարզական մասսայական միջոցառում՝ 100 մ ազատ ոճի լողի առաջնություն, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1861
 
Լրահոս`