Facebook   Twitter
 
Ֆինանսների նախարարը ներկայացրել է անցած տարվա պետական բյուջեի ծախսային գերակայությունները

Ֆինանսների նախարարը ներկայացրել է անցած տարվա պետական բյուջեի ծախսային գերակայությունները

16 Մայիսի 2018 - 18:54
Անցած տարի Արցախի Հանրապետության կառավարության փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագրերն իրականացվել է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, որին ԱՀ 2017 թվականի պետական բյուջեից՝ որպես աջակցություն, հատկացվել է 2 միլիարդ 500 մլն դրամ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում ներկայացրել է ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ տնտեսական հարաբերությունների բնագավառին ուղղված ծախսերը կազմել են 10 միլիարդ 946.7 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 16.4 %-ով:

Ի դեպ, ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև անցած տարվա պետական բյուջեի ծախսային գերակայությունները:

Մասնավորապես՝ գյուղատնտեսության բնագավառի ծախսերը կազմել են 3 միլիարդ 161.7 մլն դրամ` նախատեսված 3 միլիարդ 890.6 մլն դրամի դիմաց, կամ կատարվել են 93.5 %-ով: Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրերի համար բյուջեից տրամադրվել է 2 միլիարդ 92.5 մլն դրամ՝ նախատեսված 2 միլիարդ 293.5 մլն դրամի դիմաց:

«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 20 մլն դրամ, որն ուղղվել է փոխառությունների տրամադրմանը, առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի մասնակի սուբսիդավորմանը և այլ ծրագրերի իրականացմանը: Հանրապետությունում գյուղատնտեսությունում իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղական տարածքների համաչափ զարգացմանը, ոլորտի ներուժի օգտագործման մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների մատչելիության ապահովմանը»,- նշել է Գ. Մարտիրոսյանը :

Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ կարևորելով հանրապետության բնակչությանը մատակարարվող խմելու և ոռոգման ջրի համակարգերի կայացման հիմնախնդիրները` նշված ծրագրի իրագործման համար անցած տարի պետական բյուջեից հատկացված գումարը 2.2 անգամ ավելի էր, քան 2016 թվականին (2017թ.` 680.5 մլն դրամ` 2016թ. 306.1 մլն դրամի դիմաց):

Ինչ վերաբերվում է ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգման և պահպանման ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացված գումարներին, ապա դրանք կազմել են մոտ 80 մլն դրամ:

Կապիտալ ներդրումների ծրագրի ծախսերը անցած տարի կազմել են 15 միլիարդ 833.2 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ՝ կապիտալ ներդրումների ծրագրի վրա հատկացվող ծախսերը աճել են 45.1 %-ով՝ կազմելով ընդհանուր ծախսերի 17.2 %-ը:

Նախարարը նշել է նաև, որ հատկացված միջոցների հաշվին իրականացվել են ինչպես տնտեսության ճյուղերի զարգացմանն ուղղված, այնպես էլ սոցիալական նշանակություն ունեցող, պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու սահմանների ամրակայմանն ուղղված շինարարական ծրագրեր:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Տգեղ կին չկա, կան չբավարարված ու չֆինանսավորված կանայք». Եվա Ռիվաս
26 Մայիսի 2018 - 00:00
Եվա Ռիվասը ժամանակ է անցկացնում Մոնտե Կարլոյում, Նիսում, Մոնակոյում, Սան Տրոպեում ու Կաննում: Instagram-ի իր էջում նա գրել է:
Ստուգումները Շիրակի պետհամալսարանում շարունակվում են
25 Մայիսի 2018 - 23:47
ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և հայտնվել դաշտում
25 Մայիսի 2018 - 23:40
Մայիսի 25-ին՝ ժամը 19:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի և Վրաստանի նախագահները կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը
25 Մայիսի 2018 - 23:35
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։
Հրազդանի կիրճում հայտնաբերված դիակի հետքերով. «Սփայս» տեսակի թմրամիջոց են օգտագործել
25 Մայիսի 2018 - 23:28
Ապրիլի 26-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ կենտրոն է ահազանգել մի քաղաքացի ու հայտնել, որ Հրազդանի կիրճում դիակ կա։
Պրն. Վարչապետ, տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը. Հրաչ Մուրադյան
25 Մայիսի 2018 - 23:24
«Կիսաբաց» լուսամուտներ հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանը գրում է.
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ
25 Մայիսի 2018 - 23:11
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Նախագահ Սարգսյանը ժամանել է Թբիլիսի
25 Մայիսի 2018 - 23:02
Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ժամանել է Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ
25 Մայիսի 2018 - 22:55
ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11519
 
Լրահոս`