Facebook   Twitter
 
Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող լարվածության պատճառով

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող լարվածության պատճառով

16 Մայիսի 2018 - 19:12
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Պաղեստինի և Իսրայելի միջև հարաբերությունների սրմամբ պայմանավորված, մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում «բռնության ալիքի» բարձրացմամբ՝ ընդգծելով, որ այն երբեք խաղաղության չի բերում:
«Ես շատ հիասթափված եմ և մտահոգ՝ կապված Սուրբ հողում և Մերձավոր Արևելքում տիրող լարվածության հետ, որն անընդհատ մեզ հեռացնում է խաղաղության, երկխոսության և բանակցությունների ուղուց»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ելույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Գազայի հատվածում վերսկսվել են երկուշաբթի Իսրայելի պետականության 70-ամյա հոբելյանի առթիվ, որը համընկել է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման հետ: Իսրայելցի զինվորականները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով, վերջին տվյալների համաձայն՝ 61 պաղեստինցի է զոհվել:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը եռօրյա սուգ է հայտարարել:

«Իմ խորին ցավն եմ հայտնում զոհերի և վիրավորների համար և աղոթում եմ տառապողների համար: Կրկնում եմ, որ բռնության կիրառումը երբեք չի բերում խաղաղության: Պատերազմը պատերազմ է հրահրում, բռնությունը՝ բռնություն: Կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին վերականգնել իրենց պարտականությունները, որպեսզի հաղթանակ տանի երկխոսությունը, արդարությունն ու խաղաղությունը»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանի և Վրաստանի նախագահները կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը
25 Մայիսի 2018 - 23:35
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Սփյուռքի նոր փոխնախարարներին
25 Մայիսի 2018 - 22:45
Սփյուռքի փոխնախարար են նշանակվել Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Դավիթ Սարգսյանը:
Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թերեզա Մեյը
25 Մայիսի 2018 - 19:45
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը: Ուղերձում մասնավորապես ասված է.
Պեսկովը մեկնաբանել է Ավստրալիայի և Նիդեռլանդների մեղադրանքները
25 Մայիսի 2018 - 17:57
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմտիրի Պեսկովը պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի ուսումնասիրել մալայզիական «Բոինգ-777»-ի կործանման հետաքննությամբ զբաղվող միջազգային խմբի զեկույցը. հայտնում է РИА Новости-ն:
Ագրամունտը հեռանում է քաղաքականությունից
25 Մայիսի 2018 - 16:03
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը լքում է կազմակերպությունը:
Արտակ Զեյնալյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեպ պայքարի հարցը
25 Մայիսի 2018 - 10:54
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:
Թրամփը դիրեկտիվ է ստորագրել, որով հեշտացվում է մասնավոր ընկերությունների գործունեությունը տիեզերքում
25 Մայիսի 2018 - 10:25
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ դիրեկտիվ է ստորագրել, որը նպատակաուղղված է հեշտացնել մասնավոր ամերիկյան ընկերությունների գործունեությունը տիեզերքում։ Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թրամփը մտավախություն ուներ, որ Կիմ Չեն Ընը կչեղարկի գագաթնաժողովը
25 Մայիսի 2018 - 09:05
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը`մտավախություն ունենալով, որ ԿԺԴՀ առաջնորդն ինքը դա կանի, փոխանցում է NBC-ն:
Քիմ Քարդաշյանն իր հարսանիքից բացառիկ լուսանկար է հրապարակել
24 Մայիսի 2018 - 18:47
Մայիսի 24-ին լրանում է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ամուսնության 4-րդ տարին: Այդ կապակցությամբ հայուհին Instagram-ում իր հարսանիքից բացառիկ կադր է հրապարակել՝ շնորհավորելով ամուսնուն.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3600
 
Լրահոս`