Facebook   Twitter
 
ԱԱ-2018-ի մասնակիցները. Կոստա Ռիկայի հավաքական

ԱԱ-2018-ի մասնակիցները. Կոստա Ռիկայի հավաքական

17 Մայիսի 2018 - 10:35
Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից չորրորդը Կոստա Ռիկայի հավաքականն է:
Կոստա Ռիկան աշխարհի առաջնություններին մասնակցել է 5 անգամ: «Մունդիալներում» թիմը նորամուտը նշել է 1990-ին, իսկ լավագույն արդյունքը գրանցել է ԱԱ-2014-ում, որում հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում կոստառիկացիները նախ հաղթեցին B խմբում (Կոստա Ռիկա, Պանամա, Հաիթի, Ջամայկա), իսկ հետո որակավորման վերջին փուլից եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճեցին երկրորդ տեղով՝ զիջելով միայն Մեքսիկայի հավաքականին:

ԱԱ-2018-ի խմբային փուլում կոստառիկացիները հանդես կգան A խմբում, որտեղ կմրցեն Սերբիայի (հունիսի 17, Սամարա), Բրազիլիայի (հունիսի 22, Սանկտ Պետերբուրգ) եւ Շվեյցարիայի (հունիսի 27, Վոլգոգրադ) հավաքականների հետ: Կոստա Ռիկայի հավաքականը չի համարվում խմբի ֆավորիտներից, սակայն շատ մասնագետներ կարծում են, որ հյուսիսամերիկյան թիմը կարող է անակնկալ մատուցել, ինչպես Բրազիլիայում կայացած աշխարհի նախորդ առաջնությունում:

Գլխավոր աստղը

Կոստա Ռիկայի հավաքականի գլխավոր աստղն է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը: 31-ամյա դարպասապահը վստահ խաղ է ցուցադրում ինչպես Արքայական ակումբում, այնպես էլ ազգային թիմում, որի առաջատարներից է: ԱԱ-2014-ում նա Կոստա Ռիկայի հավաքականի հաջող ելույթի գլխավոր գրավականներից էր: Նավասի անցած ֆուտբոլային ճանապարհը եղել է շատ բարդ: Նրա հայրենի քաղաքում դարպասապահին թույլ չէին տվել խաղալ ցածրահասկ լինելու պատճառով, սակայն 20 տարի անց քաղաքի գլխավոր ստադիոնն անվանափոխվեց նրա անունով:

Մարզիչը

2015-ից Կոստա Ռիկայի հավաքականը գլխավորում է տեղացի մասնագետ Օսկար Ռամիրեսը, որը դրանից առաջ մեկ տարի աշխատել էր ազգային թիմի մարզչական շտաբում: Նախկին ֆուտբոլիստը Կոստա Ռիկայի հավաքականի կազմում հանդես է եկել 1985-1997-ը՝ 75 խաղում խփելով 6 գոլ: Մարզչական կարիերայի ընթացքում 53-ամյա մասնագետն աշխատել է միայն տեղի ակումբներում: Ռամիրեսը կոստառիկացի երկրպագուների սիրելին է: Նա նախընտրում է հակագրոհներով ֆուտբոլ ու 3-4-3 եւ 3-5-2 տակտիկական սխեմաներ:

Թիմի հայտացուցակը ԱԱ-2018-ում

Դարպասապահներ. Կեյլոր Նավաս («Ռեալ»), Պարիկ Պեմբերտոն («Ալահուելենսե»), Լիոնել Մորեյրա («Էրեդիանո»):

Պաշտպաններ. Կրիստիան Գամբոա («Սելթիկ»), Յան Սմիթ («Նորդչիպեգ»), Ռոնալդ Մատարիտա («Նյու Յորք Սիթի»), Բրայան Օվյեդո («Սանդերլենդ»), Օսկար Դուարտե («Էսպանյոլ»), Ջանկարլո Գոնսալես («Բոլոնիա»), Ֆրանսիսկո Կալվո («Մինեսոտա Յունայթեդ»), Քենդալ Ուոստոն («Վանկուավեր»), Ջոնի Ակոստա («Ագիլաս»):

Կիսապաշտպաններ. Դավիդ Գուսման («Պորտլենդ»), Ելցին Տեհեդա («Լոզանո»), Սելսո Բորխես («Դեպորտիվո»), Ռենդալ Ասոֆեյֆա («Էրեդիանո»), Ռոդնի Ուոլես («Նյու Յորք Սիթի»), Կրիստիան Բալանյոս («Սապրիսա»), Խոան Վենեգաս («Սապրիսա»):

Հարձակվողներ. Բրայան Ռուիս («Սպորտինգ»), Դանիել Կոլինդրես («Սապրիսա»), Խոել Քեմբել («Բետիս»), Մարկոս Ուրենյա («Լոս Անջելես»):

Բուքմեյքերների կարծիքը

Կոստա Ռիկայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 500 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 4 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները՝ Ճապոնիա, Պերու, Եգիպտոս
 
Նմանատիպ նորություններ
Սարին պատրաստ չէր լոնդոնյան դերբիին. Արսենալը գրագետ խաղով հաղթանակ տարավ
20 Հունվարի 2019 - 00:00
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում կայացավ լոնդոնյան դերբին «Արսենալի» և «Չելսիի» մասնակցությամբ:
«Արսենալ» - «Չելսի»՝ 2:0
19 Հունվարի 2019 - 23:51
Անգլիայի առաջնության 23-րդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Արսենալի» եւ «Չելսիի» մասնակցությամբ: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը վաստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: «Արսենալին» արդեն առաջին խաղակեսում առավելություն տվեցին ֆրանսիացիներ Ալեքսանդր Լյակազեթի եւ Լորան Կոսելնիի գոլերը:
Տուխելը խոսել է Վերատիի վնասվածքի լրջության մասին
19 Հունվարի 2019 - 23:47
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Մարկո Վերատին վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Գենգամի» (9:0) հետ կայացած խաղում:
Ռամոսը՝ Սևիլիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին. Հաշիվը կարող էր խոշոր լինել
19 Հունվարի 2019 - 22:56
Մադրիդի «Ռեալի» ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է «Սևիլիայի» (2:0) նկատմամբ տարած հաղթանակի մասին:
«Արսենալ»-ի մեկնարկային կազմն առանց Մխիթարյանի
19 Հունվարի 2019 - 22:32
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէ Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Չելսի»-ի դեմ խաղին։
Երբ վրեժը «ցավոտ է» լինում. ՊՍԺ-ի հարձակման եռյակը և Մենյեն «պատժեցին» Գենգամին ոչ ֆուտբոլային հաշվով
19 Հունվարի 2019 - 22:10
Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» ստադիոնում «լուծեց վրեժը» «Գենգամից»: Փարիզյան ակումբը 9 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
Սուլշերը պատմություն կերտեց Մանչեսթեր Յունայթեդում
19 Հունվարի 2019 - 21:34
ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթեց «Բրայթոնին»:
Յոթ ֆուտբոլիստ կլքի «Ռեալ»-ը
19 Հունվարի 2019 - 20:17
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալ»-ը կլքի յոթ ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:
Անչելոտի. Նապոլին ինձ համար իդեալական տարբերակ է
19 Հունվարի 2019 - 19:45
«Նապոլի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է իտալական ակումբը գլխավորելու որոշման մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2346
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լարսիը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Տնտեսություն, Հասարակություն